From Wikipedia, the free encyclopedia
Ռաիսա Մաքսիմի Գորբաչովա (Տիտարենկո) (ռուս.՝ Раиса Максимовна Горбачёва, հունվարի 5, 1932[1][2][3], Ռուբցովսկ, West Siberian Krai, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] - սեպտեմբերի 20, 1999[1][2][3], Մյունստեր, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա), խորհրդային և ռուսական քաղաքական գործիչ։
Ռաիսա Գորբաչովա ռուս.՝ Раиса Максимовна Горбачёва | |
---|---|
Ծնվել է | հունվարի 5, 1932[1][2][3] |
Ծննդավայր | Ռուբցովսկ, West Siberian Krai, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] |
Մահացել է | սեպտեմբերի 20, 1999[1][2][3] (67 տարեկան) |
Մահվան վայր | Մյունստեր, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց[2] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրոն | ուղղափառություն |
Կրթություն | Մոսկվայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ և Մոսկվայի պետական մանկավարժական համալսարան |
Գիտական աստիճան | Q96759253? և փիլիսոփայական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | սոցիոլոգ, քաղաքական գործիչ, հասարակական գործիչ, համալսարանի դասախոս և փիլիսոփա |
Աշխատավայր | Stavropol State Medical University?, Ստավրոպոլի պետական ագրարային համալսարան, Մոսկվայի պետական համալսարան, Rossiĭskiĭ fond kulʹtury? և Գիտելիք |
Ամուսին | Միխայիլ Գորբաչով[4] |
Ծնողներ | հայր՝ Maxim Titarenko?, մայր՝ Alexandra Titarenko? |
Կուսակցություն | ԽՄԿԿ և Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Իրինա Վիրգանսկայա |
Raisa Gorbachyova Վիքիպահեստում |
Միխայիլ Գորբաչովի կինը։
Ռաիսա Գորբաչովան ծնվել է 1932 թվականին երկաթուղային ինժեների՝ Մաքսիմ Տիտարենկոյի ընտանիքում[5]։ Հայրը ծնունդով Ուկրաինայից էր, իսկ մայրը, Ալեքսանդրա Պետրովնան՝ Սիբիրից[6]։ Ռաիսան մանկության տարիներն անց է կացրել Ուրալում և Սիբիրում։ Ռաիսայի փոքր եղբայրը՝ Եվգենի Տիտարենկոն գրող էր, իսկ քույրը Լյուդմիլան՝ բժշկուհի։
1949 թվականին Ռաիսան ոսկե մեդալով ավարտում է դպրոցը և առանց քննությունների ընդունվում Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։ Այստեղ նա ծանոթանում է Միխայիլ Գորբաչովի հետ, որը սովորում էր Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում և 1953 թվականի սեպտեմբերին նրանք ամուսնանում են։ Հարսանիքը կայանում է ուսանողական հանրակացարանի ճաշարանում[7]։ Ամուսնության նախնական շրջանում Ռաիսան չի կարողանում իր մասնագիտության համապատասխան աշխատանք գտնի և նրանք ապրում են ամուսնու աշխատավարձով։ Նրանք ապրում էին Ստավրոպոլում՝ վարձակալված փոքր սենյակում, որտեղ 1957 թվականին ծնվում է նրանց աղջիկը՝ Իրինան։ Ստավրոպոլում ապրելու տարիներին Ռաիսան դասախոս է աշխատել «Գիտելիք» համամիութենական կրթական կազմակերպության Ստավրոպոլի մասնաճյուղում, Ստավրոպոլի պետական բժշկական համալսարանում, Ստավրոպոլի ագրարային համալսարանում[8]։ 1967 թվականին Մոսկվայի պետական մանկավարժական ինստիտուտում պաշտպանել է դիսերտացիա և ստացել փիլիսոփայական գիտությունների թեկնածուի աստիճան։
1985 թվականին Միխայիլ Գորբաչովը, երբ ընտրվեց ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ՝ Ռաիսա Գորբաչովան անմիջապես ներգրավվեց հասարակական աշխատանքին։ Նա Դմիտրի Լիխաչովի հետ Խորհրդային մշակույթի ֆոնդ հիմնեց, որը օգնում էր թանգարաններին, ֆինանսավորում եկեղեցիների վերակառուցմանը։ Ռաիսան անմիջապես ղեկավարում էր «Օգնություն Չեռնոբիլի երեխաներին» հիմնադրամը և վերահսկում էր «Աշխարհի արյունաբանները երեխաների համար» բարեգործական հիմնադրամի կատարած աշխատանքները։ Բրիտանական «Woman’s Own» հանդեսը 1987 թվականին Գորբաչովային «տարվա կին» է ճանաչել։ Ռաիսան ուներ գեղեցիկ կազմվածք՝ բարակ գոտկատեղ, երկար ոտքեր։ Ռաիսա Գորբաչովան ակտիվ կյանք է վարել։ Նա մասնակցել է արտասահմանյան պատվիրակությունների պաշտոնական ընդունելություններին։ Ռաիսայից առաջ այդ դերը ստանձնել է առաջին կին–տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան։
1999 թվականի հուլիսի 22-ին ՌԴ առողջապահության նախարարության Արյունաբանական հետազոտական կենտրոնի բժիշկները Ռաիսա Գորբաչովայի մոտ հայտնաբերում են արյան ծանր հիվանդություն՝ լեյկոզ։ Հիվանդության պատճառի վարկածները տարբեր էին՝ դեղորայքի չարաշահում, սթրես, բարդություններ այլ հիվանդություններից։ Վարկածներից էլ էր այն, երբ 1949 թվականին միջուկային փորձարկումների ժամանակ Ռաիսա Գորբաչովայի հայրենի քաղաքի երկինքը պատվեց ռադիոակտիվ ամպով։ Ոչ պակաս վարկած էր նաև այն, որ Ռաիսա Գորբաչովան 1986 թվականին Չեռնոբիլի ատոմակայանի վթարից հետո այցելել է աղետի գոտի։ Հուլիսի 26-ին ամուսինը և աղջիկը նրան տեղափոխում են Մյունստեր՝ Վիլհելմի անվան Վեստֆալյան համալսարան։ Երկու ամսվա բուժումերն ապարդյուն անցան։ Մահից առաջ Ռաիսա Գորբաչովան ասել է. «Երևի ես պետք է հիվանդանայի այսպիսի ծանր հիվանդությամբ ու մահանամ, որ ժողովուրդը ինձ հասկանա»։ 1999 թվականի սեպտեմբերի 20-ին Ռաիսա Գորբաչովան գիտակցության չգալով մահանում է։ Նրան հուղարկավորում են Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը։
Սեպտեմբերն ինձ համար յուրահատուկ ամիս է։ Ոչ միան այն պատճառով, որ Ռաիսա Մաքսիմովնան հեռացավ, այլ 1953 թվականի սեպտեմբերի 25-ին մենք նրա հետ ամուսնացել ենք։ Մեր ընտանիքի մասին այնքան բամբասանքներ էին տարածվում։ Ես դադարեցի դրանց վրա ուշադրություն դարձնել։ Իսկ նա ամեն բան սրտին մոտ էր ընդունում։ «Պերեստրոյկան» խլեց նրան ինձնից, ապրումները կրճատեցին Ռաիսայի կյանքը։ Միխայիլ Գորբաչով[9]։ |
Ինստիտուտի բժիշկների թիմը և աշխատակիցները յուրաքանչյուր օր այնպիսի հրաշքներ են գործում, ինչպիսին կարելի է տեսնել նաև Լոնդոնի հիվանդանոցում, ինչպես նաև նրա Louis Dundas Centre for Children's Palliative Care մասնաճյուղում։ Ահա թե ինչու եմ ես որոշել 100.000 ֆունտ ստերլինգ փոխանցել տվյալ կարիքների համար։ Միխայիլ Գորբաչով։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.