ամսագիր, 1940-1945 From Wikipedia, the free encyclopedia
Սիգնալ (գերմ.՝ Signal), ամսագիր, որը նախատեսված է եղել Վերմախտի զինվորականների համար։ Լույս է տեսել 1940 թվականի ապրիլի 15-ից մինչև 1945 թվականի մարտի 5-ը։
Սիգնալ Signal | |
---|---|
Տեսակ | պարբերական և հանդես |
Լեզու | խորվաթերեն[1], իտալերեն, անգլերեն[1], իսպաներեն[1], ֆրանսերեն[1], դանիերեն[1], հոլանդերեն[1], նորվեգերեն[1], հունգարերեն[1], բուլղարերեն[1], շվեդերեն[1], ռումիներեն[1], արաբերեն[1], պարսկերեն[1], պորտուգալերեն[1], թուրքերեն[1], հունարեն[1], ֆիններեն[1], սերբերեն[1], սլովակերեն[1], ռուսերեն[1], լեհերեն[1], էստոներեն[1], լատիշերեն[1] և գերմաներեն[1] |
Հիմնադրվել է | ապրիլի 15, 1940 |
Հրատարակիչ | Deutscher Verlag?[2] |
Երկիր | Նացիստական Գերմանիա |
Գրասենյակ | Բեռլին, Նացիստական Գերմանիա |
Լուծարվել է | մարտի 5, 1945 |
Signal (magazine) Վիքիպահեստում |
Ամսագիրը ունեցել է փայլուն կազմ, պարունակել իլյուստրատիվ լուսանկարներ ու եղել կառավարության քարոզչական գործիքներից մեկը։ Եղել է ամերիկյան «Life» ամսագրի նացիստական կրկնօրինակը։ Ստեղծման գաղափարը ծնվել է Երրորդ ռայխի քարոզիչներից մեկի՝ գնդապետ Հասսո ֆոն Վեդելի մոտ։ ԱՄՆ-ում հասանելի է եղել մինչև 1941 թվականի դեկտեմբեր ամիսը։
Ի սկզբանե տպագրվել է չորս լեզվով. գերմաներեն, իտալերեն, ֆրանսերեն և անգլերեն։
«Սիգնալում» նկարագրվել են ռազմաճակատում առկա իրավիճակը, ինչպես նաև հոդվածներ տնտեսության, գիտության, արվեստի մասին։ Բացի այդ, ամսագրում գովազդվել են նաև գերմանական հայտնի կոնցերները։ Ամսագիրը եղել է մարտական գործողությունների վայրերից գունավոր լուսանկարների գլխավոր մատակարարը։
Ամսագիրը պատկերազարդել են Նացիստական Գերմանիայի այնպիսի լուսանկարիչներ, ինչպիսիք են Բենո Վունդսհամերը, Հիլմար Պաբելը, Հանս Հուբմանը և Ալֆրեդ Թրիչլերը։
Ամսագրի գլխավոր խմբագիրներն են եղել Հարալդ Լեհենպերգը (1940—1941), Հայնց Մեդեֆինդը (1941), Վիլհելմ Ռիտց (1942—1944) և Հիշլեր Վիրզինգը։
Ամսագիրը թողարկվել է հետևյալ լեզուներով. գերմաներեն, իտալերեն, անգլերեն, ֆրանսերեն, դանիերեն, հոլանդերեն, նորվեգերեն, իսպաներեն, շվեդերեն, հունգարերեն, ռումիներեն, խորվաթերեն, պորտուգալերեն, թուրքերեն, պարսկերեն, հունարեն, ֆիններեն, սլովակերեն, սերբերեն, ռուսերեն, արաբերեն, լեհերեն, ադրբեջաներեն, թաթարերեն, հայերեն, թուրքմեներեն և բուլղարերեն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.