Սոֆոկլես
Հին հույն դրամատուրգ / From Wikipedia, the free encyclopedia
Սոֆոկլես[7][8] (/ˈsɒfəkliːz/, հին հունարեն՝ Σοφοκλῆς, Sophoklēs, մոտ մ. թ. ա. 496[1], Կոլոնոս, Aigeis, Հին Աթենք[2][3][3] - մ. թ. ա. 406[1], Atene[3])[9], հին հույն երեք ողբերգակներից մեկը, ում գործերը պահպանվել են։ Նրա առաջին թատերախաղերը գրվել են ավելի ուշ, քան Էսքիլոսինը, բայց Եվրիպիդեսի գործերից ավելի վաղ կամ գրեթե նույն ժամանակ։ Սոֆոկլեսը գրել է շուրջ 123 պիես[10], սակայն դրանցից ամբողջությամբ պահպանվել են միայն հետևյալ յոթը՝ «Այաս», «Անտիգոնե», «Տրաքինուհիներ», «Էդիպուս արքա», «Էլեկտրա», «Ֆիլոկտետես» և «Էդիպուսը Կոլոնոսում»[11]։ Շուրջ 50 տարի Սոֆոկլեսը ամենահայտնի թատերագիրն է ճանաչվել Աթենք քաղաք-պետությունում, բազմիցս հաղթել այստեղ անցկացվող մրցույթներում, որոնք տեղի էին ունենում Լենեայի և Դիոնիսոսի կրոնական փառատոների ժամանակ։ Նա մասնակցել է ավելի քան 30 մրցույթի, հաղթել է մոտ 24 անգամ և երբեք երկրորդ հորիզոնականից ցածր տեղ չի զբաղեցրել։ Էսքիլոսը հաղթել է 13 մրցույթում և երբեմն պարտվել է Սոֆոկլեսին, մինչդեռ Եվրիպիդեսը հաղթել է չորս մրցույթում[12]։
Սոֆոկլես հին հունարեն՝ Σοφοκλῆς | |
---|---|
Ծնվել է | մոտ մ. թ. ա. 496[1] |
Ծննդավայր | Կոլոնոս, Aigeis, Հին Աթենք[2][3][3] |
Վախճանվել է | մ. թ. ա. 406[1] |
Վախճանի վայր | Atene[3] |
Մասնագիտություն | ողբերգակ, դրամատուրգ և գրող |
Լեզու | հին հունարեն |
Քաղաքացիություն | Հին Աթենք[4][4][4] |
Ժանրեր | հին հունական ողբերգություն |
Ուշագրավ աշխատանքներ | Էդիպուս արքա, Էդիպուսը Կոլոնոսում, Անտիգոնե, Ֆիլոկտետես, Այաս, Էլեկտրա, Տրաքինուհիներ և Ichneutae? |
Զավակներ | Iophon?[5][6] և Ariston? |
Սոֆոկլես Վիքիքաղվածքում | |
Sophocles Վիքիպահեստում |
Սոֆոկլեսի ամենահայտնի ողբերգություններն են «Էդիպուսը» և «Անտիոգենեն»։ Դրանց սովորաբար անվանում են «Թեբեական» ողբերգություններ, ընդ որում՝ այդ երկուսից յուրաքանչյուրը մաս է կազմել մի-մի առանձին քառերգության, որոնց մնացած երեքական մասերը կորել են։ Սոֆոկլեսը ներգործել է թատերգության զարգացման վրա, հատկապես նրանով, որ ավելացրել է երրորդ դերասանին՝ դրանով իսկ կրճատելով երգչախմբի դերը դիպաշարը (սյուժեն) ներկայացնելու գործում և ավելի մեծ դինամիզմ (շարժունություն) հաղորդելով թատերախաղին։ Բացի այդ, նրա ստեղծած կերպարներն առավել ամբողջական են, քան նախորդ թատերագիրներինը, ինչպես օրինակ, Էսքիլոսի կերպարները[13]։