![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4f/Sofonisba_Anguissola%252C_Selvportr%25C3%25A6t_ved_staffeliet%252C_1556%252C_Museum_Castle_in_%25C5%2581a%25C5%2584cut.jpg/640px-Sofonisba_Anguissola%252C_Selvportr%25C3%25A6t_ved_staffeliet%252C_1556%252C_Museum_Castle_in_%25C5%2581a%25C5%2584cut.jpg&w=640&q=50)
Սոֆոնիսբա Անգվիսսոլա
իտալացի նկարիչ / From Wikipedia, the free encyclopedia
Սոֆոնիսբա Անգվիսսոլա (Անգուիսոլա, իտալ.՝ Sofonisba Anguissola [anɡwisˈsɔla][11]), 1532[1][2][3], Կրեմոնա, Կրեմոնա, Լոմբարդիա[2][3][4] - նոյեմբերի 16, 1625(1625-11-16)[5], Պալերմո, Իտալիայի թագավորություն[2][4]), վերածննդի դարաշրջանի Կրեմոնա քաղաքում ծնված իտալացի նկարչուհի։
Սոֆոնիսբա Անգվիսսոլա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1532[1][2][3] |
Ծննդավայր | Կրեմոնա, Կրեմոնա, Լոմբարդիա[2][3][4] |
Վախճանվել է | նոյեմբերի 16, 1625(1625-11-16)[5] |
Մահվան վայր | Պալերմո, Իտալիայի թագավորություն[2][4] |
Քաղաքացիություն | Իտալիա[6] |
Մասնագիտություն | նկարչուհի, արվեստագետ, վիզուալ արտիստ և դիզայներ |
Ոճ | մաներիզմ[7] և Վերածնունդ[8] |
Ժանր | դիմանկար[3], պատմական գեղանկարչություն[9], ժանրային նկարչություն[9], կրոնական նկարչություն[9] և դիմապատկեր[9] |
Թեմաներ | գեղանկարչություն[10] և Վերածննդի գեղանկարչություն[10] |
Ուշագրավ աշխատանքներ | Ինքնադիմանկար, Նկարչի ընտանիքի դիմանկար և Portrait of the Artist's Sisters Playing Chess? |
Ուսուցիչ | Բերնարդինո Կամպի և Bernardino Gatti? |
Պաշտոն | պալատական նկարիչ |
Հայր | Ամիլկար Անգվիսսոլա |
Ամուսին | Orazio Lomellino?[1] |
![]() |
Սերել է համեմատաբար աղքատ ազնվական ընտանիքից։ Ստացել է լավ կրթություն, այդ թվում և գեղարվեստական կրթություն։ Նրա՝ տեղացի նկարիչներին աշակերտելը հիմք հանդիսացավ, որ կանայք նույնպես դառնան արվեստի ուսանողներ։ Երիտասարդ տարիքում ճամփորդել է Հռոմ, որտեղ ներկայացվել է Միքելանջելոյին, ով նկատել է նրա տաղանդը, ինչպես նաև ճամփորդել է դեպի Միլան, որտեղ նկարել է Ալբայի դուքսին։ Ֆիլիպ II Հաբսբուրգի կինը՝ Էլիզաբեթ Վալուան սիրողական նկարիչ էր, և 1559 թվականին Անգվիսսոլան մեկնում է Մադրիդ որպես Էլիզաբեթի ուսուցիչ՝ դառնալով նրա պալատական-ուղեկիցը։
Հետագայում Անգվիսսոլան դարձել է պալատական նկարիչ՝ իր ոճը հարմարեցնելով ստեղծելու իսպանական թագավորական ընտանիքի պաշտոնական դիմանկարներ։ Թագուհու մահից հետո թագավորի միջնորդությամբ նա ամուսնացավ արիստոկրատ մարդու հետ և տեղափոխվեց Սիցիլիա, հետագայում՝ Պիզա և Ջենովա, որտեղ շարունակեց իր գործունեությունը որպես առաջատար դիմանկարիչ՝ ստանալով երկու ամուսինների աջակցությունը, և ապրեց մինչև 93 տարեկան։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f0/Sofonisba-Anguissola1.jpg/640px-Sofonisba-Anguissola1.jpg)
Անգվիսսոլայի առավել աչքի ընկնող և գրավիչ նկարներից են նրա դիմանկարները և իր ընտանիքի դիմանկարները, որոնք նկարել է նախքան իսպանական արքունիք տեղափոխվելը, որտեղ նա հիմնականում ստեղծել է պաշտոնական դիմանկարներ։ Կյանքի վերջում Անգվիսսոլան նկարել է նաև կրոնական թեմաներով կտավներ, չնայած այդ գործերի մեծ մասը կորել են։ Տեսողությունը վատանալուց հետո Անգվիսսոլան դարձել է արվեստի հարուստ հովանավոր։ 1625 թվականին 93 տարեկան հասակում մահացել է Պալերմոյում։
Անգվիսսոլայի օրինակն ու ստեղծագործություններն իրենց ազդեցությունն են ունեցել արվեստագետների հետագա սերունդների վրա, և նրա մեծ հաջողությունը շատ կին արվեստագետների համար կարիերայի սկիզբ է դարձել։ Անգվիսսոլայի ստեղծագործություններից գտնվում են Բոստոնում (Իզաբելա Ստյուարտ Գարդների թանգարանում), Բերգամոյում, Բրեշիայում, Բուդապեշտում, Մադրիդում (Պրադո թանգարան), Նեապոլում, Սիենայում, Ուֆֆիցի պատկերասրահում։
Արվեստաբան Ջորջո Վազարին Անգվիսսոլայի մասին գրել է,
![]() |
Իր նկարչական գործերում Անգվիսսոլան շատ ավելի շնորհալի է, քան իր տարիքի այլ կին. նա հաջողության է հասել գծանկարչության, գունանկարչության, բնանկարների, պաճենման մեջ, ինչպես նաև հազվագյուտ և շատ գեղեցիկ կտավներ ստեղծելով[12]։ | ![]() |