Ստամբուլյան կոնվենցիա
From Wikipedia, the free encyclopedia
Ստամբուլի կոնվենցիա, (պաշտոնական անվանումը՝ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիա»), Եվրոպայի Խորհուրդի միջազգային համաձայնագիր, որի նպատակ է կանանց և ընտանեկան բռնության կանխարգելումն ու դրա դեմ պայքարը։ Ստորագրվել է Թուրքիայի Հանրապետության Ստամբուլ քաղաքում 2011 թվականի մայիսի 11-ին[1]։ 2019 թվականի մարտի դրությամբ այն ստորագրել է Եվրոպայի Խորհրդի անդամ 46 երկիր և Եվրոպական միությունը[1]։ 2012 թվականի մարտի 12-ին Թուրքիան դարձավ առաջին երկիրը, որը վավերացրեց կոնվենցիան։ 2013-2019 թվականներին ևս 33 երկրներ պաշտոնապես ստորագրեցին այն։ Այդ երկրներն են Ալբանիան, Անդորրան, Ավստրիան, Բելգիան, Բոսնիա և Հերցեգովինան, Խորվաթիան, Կիպրոսը, Դանիան, Ֆինլանդիան, Էստոնիան, Ֆրանսիան, Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը[2], Իսլանդիան, Իռլանդիան, Իտալիան, Լյուքսեմբուրգը, Հյուսիսային Մակեդոնիան, Մալթան, Մոնակոն, Չեռնոգորիան, Նիդերլանդներ, Նորվեգիա, Լեհաստան, Ռումինիա, Պորտուգալիա, Սան Մարինո, Սերբիա, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան[1]։ Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2014 թվականի օգոստոսի 1-ից[1]։
Այս հոդվածի չեզոքությունը կասկածի ենթակա է։ Խնդրում ենք նայել քննարկման էջի բացատրությունը։ Խնդրում ենք չհեռացնել այս պիտակը մինչև խնդիրը չլուծվի։ |
Ստամբուլի կոնվենցիա | |
---|---|
Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիա | |
Ստորագրվել է — վայր |
Մայիսի 11, 2011 թ. Ստամբուլ, Թուրքիա |
Ուժի մեջ է մտել | Օգոստոսի 1, 2014 թ. |
Ստորագրել են | 46 |
Վավերացրել են | 34 |
Ավանդապահ | Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար |
Եվրոպայի Խորհրդի մի շարք երկրների քաղաքական, հասարակական և կրոնական շրջանակների կողմից Ստամբուլյան կոնվենցիան ենթարկվում է սուր քննադատության։
2018 թվականի հուլիսի 27-ին Բուլղարիայի Սահմանադրական դատարանը այդ պայմանագիրը պաշտոնապես ճանաչել է որպես հակասահմանադրական[3]։
Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներից Ռուսաստանի Դաշնությունն ու Ադրբեջանը հրաժարվել են ընդունել այն։