From Wikipedia, the free encyclopedia
Վիկտոր Լվովիչ Կորչնոյ (ռուս.՝ Ви́ктор Льво́вич Корчно́й, մարտի 23, 1931[1][2][3][…], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] - հունիսի 6, 2016[1][2][3][…], Wohlen, Շվեյցարիա[2]), շվեյցարական ծագմամբ խորհրդային շախմատիստ, գրոսմայստեր և գրող։ Համարվում է Շախմատի աշխարհի չեմպիոն չդարձած ամենաուժեղ շախմատիստներից մեկը[7]։
Ծնվել է Խորհրդային Միության Լենինգրադ քաղաքում, 1976 թվականին անցավ Նիդերլանդներ, 1978 թվականից բնակվել է Շվեյցարիայում` դառնալով Շվեյցարիայի քաղաքացի։ Կորչնոյը գրոսմայստեր Անատոլի Կարպովի դեմ խաղացել է երեք մրցույթ։ 1974 թվականին հավակնորդների մրցաշարի եզրափակչում պարտվում է Կարպովին, որը 1975 թվականի դարձավ աշխարհի չեմպիոն, երբ գրոսմայստեր Բոբբի Ֆիշերը հրաժարվեց պաշտպանել իր տիտղոսը։ Հետագայում անընդմեջ երկու անգամ հաղթել է հավակնորդների մրցաշարը (1978 և 1981)՝ Աշխարհի չեմպիոնի տիտղոսը Կարպովի հետ վիճարկելու համար, սակայն երկուսն էլ պարտվել է Կարպովին։
Կորչնոյը Աշխարհի առաջնության համար հավակնորդ է եղել տասը անգամ (1962, 1968, 1971, 1974, 1977, 1980, 1983, 1985, 1988 և 1991 թվականներին)։ ԽՍՀՄ շախմատի քառակի չեմպիոն, հինգ անգամ Խորհրդային հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի չեմպիոն, վեց անգամ՝ հաղթել է Շախմատաին օլիմպիադան։ 2006 թվականին եղել է Շախմատի մեծահասակների աշխարհի առաջնության հաղթող։
Կորչնոյը ծնվել է 1931 թվականի մարտի 23-ին ԽՍՀՄ Լենինգրադ քաղաքում, մայրը հրեա էր, հայրը՝ կաթոլիկ լեհ[8][9]։ Մայրը՝ Զելդա Գերշեվնա Ազբելը (1910—?), իդիշ գրող Հերշ Ազբելի աղջիկը, դաշնակահարուհի էր և ավարտել էր Լենինգրադի երաժշտական կոնսերվատորիան։ Հայրը՝ Լև Մերկուրևիչ Կորչնոյը (1910—1941), քաղցրավենիքի խանությում աշխատող ինժեներ էր[10]։
Երկու ծնողներն էլ իրենց ընտանիքների հետ Լոնինգրադ էին եկել Ուկրաինայից 1928 թվականին, մայրը Բորիսպոլից, հայրը՝ Մելիտոպոլից։ Նրանց բաժանությունից հետո Վիկտորը ապրել է մոր հետ մինչև 1935 թվականը, հատագայում՝ հոր, հայրական տատիկի և խորթ մոր՝ Ռոզա Աբրամովնա Ֆրիդմանի հետ (որը ստանձնել է Կորչնոյի դաստիարակության պատասխանատվությունը, երբ հայրը սպանվեց Լենինգրադի շրջափակման ժամանակ՝ 1941 թվականին)[11][12]։
Ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի պատմության բաժինը[13]։
Շախմատ խաղալ սովորել է հորից հինգ տարեկանում։ 1943 թվականին միացել է Լենինգրադի պիոներական պալատին, որտեղ ուսանել է Աբրամ Մոդելի, Անդրեյ Բատուևի և Վլադիմիր Զակի մոտ։ Մոդելը ապագա աշխարհի չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկի զարգացման բնագավառում մեծ դեր է խաղացել, իսկ Զակը մարզել է ապագա աշխարհի չեմպիոն Բորիս Սպասկիին։
1947 թվականին Կորչնոյը Լենինգրադում հաղթել է ԽՍՀՄ պատանեկան առաջնությունը 11½/15 արդյունքով, իսկ 1948 թվականին Թալինում (Էստոնիա) տիտղոսը 5/7 արդյունքով կիսել է տիտղոսը[14]։
1951 թվականին վաստակում է Խորհրդային վարպետի տիտղոս՝ 1950 թվականի Լենինգրադի առաջնությանում 9/13 արդյունքով երկրորդը լինելուց հետո[15]։
Մեկ տարի անց Կորչնոյը առաջին անգամ որակավորվել է ԽՍՀՄ շախմատի առաջնության եզրափակչին։ Կիսաեզրափակչում (1952 թվական, Մինսկ) վաստակել է 10½/17 միավոր և զբաղեցրել է 2-4-րդ հորիզոնականները։ 20-րդ խորհրդային առաջնությունում (Մոսկվա) 11/19 միավովո զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը, առաջին հորիզոնականը կիսել են գրոսմայստերներ Միխայիլ Բոտվիննիկը և Մարկ Թայմանովը[16]։ Հաջորդ տարի Վիլնյուսում կայացած առաջնությանը 9/14 իավորով կիսել է 3-4-րդ հորիզոնականները։ 1954 թվականին Կիևում 13/19 միավորով զբաղեցնում է 2-3-րդ հորիզոնականները (հաղթել է գրոսմայստեր Յուրի Ավերբախը)։
Առաջին միջազգային մրցույթին մասնակցելու հնարավորություն ստացել է 1954 թվականին Բուխարեստում, որտեղ 13/17 միավորով գրավեց առաջին հորիզոնականը[17]։ ՖԻԴԵ նույն թվականին նրան շնորհեց միջազգային վարպետի կոչում։ 1955 թվականին 17/19 միավորով հաղթել է Լենինգրադի առաջնությունը, իսկ Հասթինգսի 1955–1956 առաջնությանը 7/9 միավորով կիսում է 1-2-րդ հորիզոնականները։ 1956 թվականի ՖԻԴԵ-ի կոնգրեսում ստացել է գրոսմայստերի կոչում[15]։
Կորչնոյը 1954 թվականին առաջին անգամ Ուսանողական հավաքականի կազմում ներկայացրել է Խորհրդային Միությունը միջազգային հարթակում, երեք տարի անց միացել է Եվրոպայի թիմային առաջնությանը մասնակցող ազգային հավաքականին, և ներկայացրել է ԽՍՀՄ-ը մինչև 1974 թվականը։ ԽՍՀՄ հավաքականի համար վաստակել է 21 մեդալ։ Խորհրդային հավաքականի կազմում նրա ամբողջական արդյունքները՝
Ագրեսիվ հակագրոհային ոճի շախմատիստ է։ Աչքի է ընկել բարդ պաշտպանական դիրքերում[20][21][22]
1950-ականներին նրա արդյունքները հաճախ անհամատեղել էին։ 1955 թվականին Մոսկվայում կայացած ԽՍՀՄ 22-րդ առաջնությանը 6/19 արդյունքով գրավել է նախավերջին 19-րդ հորիզոնականը։ 1959 թվականին 8½/11 միավորով Կրակովում հաղթում է մրցաշարը, իսկ 1960 թվականին Բուենոս Այրեսում 13/19 միավորով 1-2-րդ հորիզոնականները կիսում է գրոսմայստերներ Սամուել Ռեշեվսկու հետ, հաղթել է 1960 թվականի Արգենտինայի Կորդովա քաղաքում կայացած առաջնությունում 6/7 միավորով[23]։ 1961 թվականին Բուդապեշտում տարած հաղթանակից հետո համարվել է աշխարհի լավագույն շախմատիստներից մեկը[24]։
Իր կարիերայի ընթացքում Կորչնոյը հաղթել է ԽՍՀՄ շախմատի առաջնությունը չորս անգամ։ 1960 թվականին Լենինգրադում (14/19 միավոր), 1962 թվականին Երևանում (13/19), 1964–1965` Կիևում (15/19) և 1970 թվականին Ռիգայում 16/21 միավորով[17]։
Տարի | Հնվ | Փտր | Մրտ | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգս | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկտ | Տարվա լավագույն | Տարվա վատագույն |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1971 | 2670 | 2670 | 2670 | |||||||||||
1972 | 2640 | 2640 | 2640 | |||||||||||
1973 | 2650 | 2650 | 2650 | |||||||||||
1974 | 2670 | 2670 | 2670 | |||||||||||
1975 | 2665 | 2665 | 2665 | |||||||||||
1976 | 2670 | 2670 | 2670 | |||||||||||
1977 | 2645 | 2645 | 2645 | |||||||||||
1978 | 2665 | 2665 | 2665 | 2665 | ||||||||||
1979 | 2695 | 2695 | 2695 | 2695 | ||||||||||
1980 | 2695 | 2695 | 2695 | 2695 | ||||||||||
1981 | 2650 | 2695 | 2695 | 2650 | ||||||||||
1982 | 2645 | 2635 | 2645 | 2635 | ||||||||||
1983 | 2600 | 2610 | 2610 | 2600 | ||||||||||
1984 | 2635 | 2635 | 2635 | 2635 | ||||||||||
1985 | 2630 | 2630 | 2630 | 2630 | ||||||||||
1986 | 2635 | 2650 | 2650 | 2635 | ||||||||||
1987 | 2625 | 2630 | 2630 | 2625 | ||||||||||
1988 | 2640 | 2595 | 2640 | 2595 | ||||||||||
1989 | 2610 | 2655 | 2655 | 2610 | ||||||||||
1990 | 2625 | 2630 | 2630 | 2625 | ||||||||||
1991 | 2615 | 2610 | 2615 | 2610 | ||||||||||
1992 | 2585 | 2575 | 2585 | 2575 | ||||||||||
1993 | 2605 | 2625 | 2625 | 2605 | ||||||||||
1994 | 2615 | 2615 | 2615 | 2615 | ||||||||||
1995 | 2635 | 2635 | 2635 | 2635 | ||||||||||
1996 | 2645 | 2635 | 2645 | 2635 | ||||||||||
1997 | 2635 | 2610 | 2635 | 2610 | ||||||||||
1998 | 2630 | 2625 | 2630 | 2625 | ||||||||||
1999 | 2673 | 2676 | 2676 | 2673 | ||||||||||
2000 | 2659 | 2620 | 2632 | 2659 | 2620 | |||||||||
2001 | 2639 | 2643 | 2617 | 2639 | 2643 | 2617 | ||||||||
2002 | 2633 | 2635 | 2626 | 2634 | 2635 | 2626 | ||||||||
2003 | 2642 | 2632 | 2628 | 2580 | 2642 | 2580 | ||||||||
2004 | 2569 | 2579 | 2568 | 2601 | 2601 | 2568 | ||||||||
2005 | 2617 | 2619 | 2615 | 2620 | 2620 | 2615 | ||||||||
2006 | 2608 | 2607 | 2600 | 2607 | 2608 | 2600 | ||||||||
2007 | 2629 | 2603 | 2610 | 2611 | 2629 | 2603 | ||||||||
2008 | 2605 | 2598 | 2602 | 2584 | 2605 | 2584 | ||||||||
2009 | 2552 | 2552 | 2561 | 2566 | 2567 | 2567 | 2552 | |||||||
2010 | 2566 | 2564 | 2564 | 2564 | 2548 | 2548 | 2566 | 2548 | ||||||
2011 | 2544 | 2557 | 2553 | 2553 | 2556 | 2567 | 2567 | 2544 | ||||||
2012 | 2558 | 2549 | 2558 | 2558 | 2519 | 2517 | 2517 | 2499 | 2499 | 2558 | 2499 | |||
2013 | 2499 | 2499 | 2499 | 2499 | 2499 | 2499 | 2499 | 2499 | 2499 | 2499 | 2499 | 2499 | 2499 | |
2014 | 2499 | 2499 | 2499 | 2499 | 2499 | 2499 | 2499 | 2499 | 2499 | 2499 | 2499 | 2499 | 2499 | 2499 |
2015 | 2499 | 2499 | 2499 | 2499 | 2499 | 2499 | 2499 | 2499 | 2499 | 2499 | 2499 | 2499 | 2499 | 2499 |
2016 | 2499 | 2499 | 2499 | 2499 | 2499 | 2499 | 2499 | 2499 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.