From Wikipedia, the free encyclopedia
Վիկտոր Հարրի Մորրո կամ Վիկ Մորրո (փետրվարի 14, 1929[1][2], Բրոնքս շրջան, Նյու Յորք - հուլիսի 23, 1982[3][1], Վալենսիա, Կալիֆոռնիա), ամերիկացի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր, որը խաղացել է գլխավոր դեր 1960-ականների «Պայքար!» («Combat!») հեռուստասերիալում, ինչպես նաև այլ նշանավոր և էպիզոդիկ դերեր ֆիլմերում և հեռուստատեսությունում։ Մահացել է «Մթնշաղի գոտի» ֆիլմի նկարահանումների ընթացքում։
Վիկ Մորրո | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 14, 1929[1][2] |
Ծննդավայր | Բրոնքս շրջան, Նյու Յորք |
Մահացել է | հուլիսի 23, 1982[3][1] (53 տարեկան) |
Մահվան վայր | Վալենսիա, Կալիֆոռնիա |
Կրթություն | Ֆլորիդայի նահանգային համալսարան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտացում | դերասան, սցենարիստ, կինոռեժիսոր և ռեժիսոր |
Ոճ(եր) | վեսթեռն |
Ամուսին | Բարբարա Թերներ |
IMDb | ID ID 0607558 |
Վիկտոր Մորոզոֆը, որը հետագայում անգլիականացրեց իր ազգանունը, ծնվել է Բրոնքսում (Նյու-Յորք), միջին եկամուտ ունեցող հրեական ընտանիքում, Ջոանի և էլեկտրիկ ինժեներ Հարի Մորոզոֆի որդին։ Երբ նա 1 տարեկան էր, Մորոն թողեց դպրոցը և ընդունվեց ԱՄՆ ռազմածովային ուժեր, որտեղ ծառայեց 1976 թվականից 1948 թվականը։ Նա ամուսնացել է դերասանուհի Բարբարա Թերների հետ, ումից նա երկու աղջիկ ունի՝ դերասանուհի Ջենիֆեր Ջեյսոն Լին և Քերրի Էնն Մորոն։ Մորոյի և Բարբարայի ամուսնական կյանքը տևել է յոթ տարի, և ավարտվել է 1964 թվականի բաժանմամբ։ Նա չամուսնացավ մինչև 195 թվականը։ Ավելի քան տաս տարի անց ամուսնացավ երկրորդ անգամ Գեյլ Լեսթերի հետ (իրական ժամանակում՝ Գեյլ Մորո Բաթլեր)։ Նրանք ամուսնացած էին հինգ տարի և բաժանվեցին ոչ հեռու Մորոյի մահից։
Վիկը վատ հարաբերություններ ուներ իր դուստր Ջենիֆեր Ջեյսոն Լիի հետ, նրա մոր հետ բաժանումից հետո, նրանք գործնականում չէին շփվում, ինչի պատճառով Ջենիֆերը դեռևս դեռահաս լինելով փոխեց իր ազգանունը, որպեսզի խուսափի հանրության իր ազգանվան հոր հետ ասոցացիաներից։
Ֆիլմում Մորոյի առաջին դերը «Դպրոցական ջունգլիներ» (1955) ֆիլմում էր, ինչից հետո սկսեց կանոնավոր նկարահանվել հեռուստատսությունում։ Ջոն Պեյնի կողմից հրավիրվել է խաղալու դեր NBC ալիքի արևմտյան «Անհանգիստ զենք» ֆիլմում
1959 թվականի ապրիլի 16-ին նա հայտնվեց NBC-ի «The Lawless Years» քրեական դրամայի պրեմիերայում («Նիկ Ջոզեֆի պատմությունը» դրվագում)։ Հաջորդ աշխատանքը, որը հրապարակվել է 1960-1961 թվականներին NBC-ում, Ջո Քենոնի դերն էր «Outlaws» սերիալի երեք դրվագներում (Բարթոն ՄաքLեյնի հետ)։ 1961 թվականի հոկտեմբերի 6-ին նա նկարահանվել է ABC ալիքի «Target: The Corruptors!» սերիալում (Սթիվեն ՄակՆեյլիի և Ռոբերտ Հարլանդի հետ)։
Վերջապես նրան վստահվեց գլխավոր դեր «Պայքար!» հեռուստասերիալում, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում կատարված դրամատիկ իրադարձությունների մասին էր։ Սերիալը հեռարձակվել է 1962 թվականից մինչև 1967 թվականը ABC ալիքով։ Նա նաև հեռուստատեսությունում աշխատել է որպես ռեժիսոր։ 1966 թվականին ստեղծվեց Լեոնարդ Նիմոյի մասնակցությամբ «Դիտելով մահացողի մահճակալին» («Deathwatch») ֆիլմը, «Haute Surveillance (Genet)» ֆիլմի անգլիալեզու տարբերակը ադապտացված Մորոու և Բարբարա Թերների կողմից, իսկ ռեժիսորը՝ Մորոուն և Նիմոյի գլխավոր դերակատարն էին։
1973 թվականին նա հայտնվեց ավստրալիական անթոլոգիայի «Չար հպում» սերիալի երկու դրվագներում, որոնցից մեկի ռեժիսորը նա էր։ Նա անմոռանալի խաղացել է տեղական դավաճան շերիֆը «Կեղտոտ Մերի, խելագառ Լարրի» ճանապարհային դասականում որի ռեժիսորը Ջոն Հյուն էր, ինչպես նաև խաղացել է մահացած շերիֆի կերպարը 1974 թվականին նկարահանված «Կալիֆորնիական երեխան» (The California Kid) հեռուստաֆիլմում, Մարտին Շինի հետ։ Խաղացել է գլխավոր դեր 1976 թվականի «Ահավոր արջեր» («The Bad News Bears») սիթքոմում։ Նաև խաղացել է հնդկացի Ջոի կերպարը 1973 թվականի «Թոմ Սոյեր» հեռուստաֆիլմում։ Այդ ֆիլմի երաժշտական տեսակը նույն տարում ներկայացվել է մի քանի թատրոններում։
Մորոուն գրել և բեմադրել է 1971 թվականին Դինո Դե Լաուրենտիսի կողմից արտադրված սպագետտի վեսթերնը, որը կոչվում է «Մուրճ անունով մարդը», որտեղ գլխավոր դերակատարը Ջեյմս Գարներն էր։ Դա Մորոյի առաջին և միակ մեծ ֆիլմն էր, որպես ռեժիսոր։ Ֆիլմը նկարահանվել է Եվրոպայում դատարկ բնության մեջ, որը հիշեցնում էր ԱՄՆ-ի հարավ-արևմուտքը։
1982 թվականի հուլիսի 23-ի վաղ առավոտյան Վիկ Մորոն և դերասանների երկու երեխաները՝ Միկ Դին Լին (7 տարեկան) և Ռենե Շին-Յի Չենը (6 տարեկան) մահացան դժբախտ պատահարի պատճառով «Մթնշաղի գոտի» ֆիլմի նկարահանումների ընթացքում Վենտուրա կոմսությունում, Կալիֆոռնիա նահանգում Սանտա Կլարիտայի և Պիրուի միջև։ Մորոն խաղում էր Բիլլ Քոննորի կերպարը՝ ռասիստի, ով վերադարձել է անցյալ և հայտնվել է բազմազան իրադարձություններում, որտեղ հալածյալ զոհի կարգավիճակում էր՝ հրեաների Հոլոքոստի ժամանակ, մի սևամորթ տղամարդու, ով պատրաստվում է լինչի դատաստանի ենթարկվել Կու Կլուքս-կլանսմենների կողմից, և վիետնամցու որին փորձում են որսալ ամերիկացի զինվորները։ Մորոն, Լին և Չենը նկարահանվում էին Վիետնամի մասին տեսարանում, որտեղ ըստ սցենարի իրենց կերպարները ԱՄՆ բանակի ուղղաթիռի հետապնդումից խուսափելու փորձ են կատարում վիետնամական լքված գյուղում։ Ուղղաթիռը սավառնում էր մոտավորապես 7,62 մ բարձրության վրա, երբ պիրոտեխնիկական պայթյունների հետևանքով այն կորցրեց կառավարումը և ընկավ գետնին, ինչի հետևանքով զոհվեցին երեք դերասանները։ Վիկ Մորոն և մանուկ դերասաններից մեկը գլխատվել էին։
Թաղվել են Կալիֆոռնիայի Կալվեր-Սիթիի «Hillside Memorial Park Cemetery» գերեզմանատանը։
Ռեժիսոր Ջոն Լենդիսը և մյուս մեղադրյալները, այդ թվում՝ պրոդյուսեր Սթիվեն Սփիլբերգը և օդաչու Դորսի Վինգոն, դատարանի առաջ են կանգնել։ Երեխաներին վտանգի ենթարկելու և չկանխամտածված սպանության մեղադրանքներն ի վերջո հանվեցին։ Լիի և Չենի ծնողները դատական հայց են ներկայացրել։ Գործը լուծվել է արտադատական կարգով։ Գործարքի գումարը չի բացահայտվել։ Վիկ Մորոուի երեխաները նույնպես դատի են տվել և համաձայնվել դրամական փոխհատուցման, որի չափը նույնպես գաղտնի է մնացել։
Դերասանի մահվան տեսարանները օգտագործվեցին մեծ աղմուկ հանած «Մահվան հետքերով» դոկումենտալ ֆիլմում։
Տարի | Անուն | Անուն (անգլ.) | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
1955 | Դպրոցական Ջունգլիներ | Blackboard Jungle | Արթի Ուեսթ | |
1956 | Միլիոնատեր (սերիալ) | The Millionaire (TV series) | Ջոյ Դայմոնդ | TV, 1 սերիա |
Հարգանքի տուրք վատ մարդու համար | Tribute to a Bad Man | Լարս Փիթերսոն | ||
Կլիմաքս! | Climax! | Թեդ | TV, 1 սերիա | |
1957 | Տղամարդիկ պատերազմում | Men in War | Կապրալ Ջեյմս
Զվիքլի |
|
Ալֆրեդ Հիչկոկը ներկայացնում է (Հեռուստասերիալ, 1955) | Alfred Hitchcock Presents | Բեննի Մունգո | TV, 1 սերիա | |
1958 | Քինգ Կրեոլ (Էլվիս Պրեսլիի հետ) | King Creole | Շարկ | |
Աստծու փոքրիկ ակր | God’s Little Acre | Շոու Ուալդեն | ||
1959 | Մերկ քաղաք | Naked City (TV series) | Դեյվիդ Գրեկո | TV, 1 սերիա |
Հրաձիգը | The Rifleman | Բրետ Ստոկեր | TV, 1 սերիա, «Օրենքի նամակ» | |
1960 | Բոնանզա | Bonanza | Լասսիտեր | TV, 1 սերիա, «Վրիժառու» (3/1960, սերիա 26) |
Բարբարայի Սթենուիք Շոու | The Barbara Stanwyck Show | Լերոյ Բենսոն | TV, 1 սերիա | |
Կիմարոն | Cimarron (1960 film) | Ուես Ուեննինգս | ||
Բրանագան եղբայրներ | The Brothers Brannagan | Լոկե | TV, սերիալի պրեմիերա, «Միացեք սպանությանըr» | |
1961 | Մաֆիոզի դիմանկարը | Portrait of a Mobster | Հոլլանդեց Շուլց | |
Օրենքը և պարոն Ջոնսը | The Law and Mr. Jones | Դոկտոր Բիգելոու | TV, 1 սերիա, «Շատ յուրահատուկ քաղաքացի» | |
1962 | Նոր ցեղատեսակ | The New Breed | Բելման | TV, 1 սերիա |
1962-1967 | Պայքար! | Combat! | Սերժանտ Չիփ Սաունդերս | TV, 152 սերիաներ |
1969 | Նպատակ՝ Հարրի | Target: Harry | Հարրի Բլեք | Այլընտրանքային վերնագրեր՝ What’s In it For Harry?, How to Make It |
1970 | Անմահը | The Immortal (TV series) | Շերիֆ Դեն Վ. Ուիլեր | TV, 1 սերիա |
Եվ օգոստոս | Dan August | Սթիվ Հարրիսոնմ | TV, 1 սերիա | |
1971 | Հավայան հինգ-Օ | Hawaii Five-O | Էդուարդ Հերոն | TV, 1 սերիա, «Երկու աղավնի և պարոն Հերոն» |
Մաննիքս | Mannix | Էրիկ Լատիմեր | TV, 1 սերիա | |
Սարժ | Sarge | Լեյտենանտ Ռոս Էդմոնդս | TV, 1 սերիա | |
1972 | ՄաքՔլոուդ | McCloud (TV series) | Ռիչարդ | TV, 1 սերիա |
Օուեն Մարշալ. Իրավագիտության խորհրդական | Owen Marshall: Counselor at Law | Անդի Կապասո | TV, 1 սերիա | |
Առաքելությունն անհավանական է | Mission: Impossible | Ջոզեֆ Քոլլինս | TV, 1 սերիա | |
1973-1974 | Ոստիկանական Պատմություն | Police Story (TV series) | Սերժանտ Ջո ԼաՖրիդա | TV, 3 սերիաներ |
Չար հպումը | The Evil Touch | Պուրվիս Գրին | TV, 2 սերիաներ | |
Սան Ֆրանցիսկոյի փողոցները | The Streets of San Francisco | Վիկ Տոլլիման | TV, 1 սերիա | |
1974 | Կեղտոտ Մերի, խելագառ Լարրի | Dirty Mary, Crazy Larry | Հրամանատար Էվերետ Ֆրանկլին | |
1975 | Գիշերը, որը խուճապի մատնեց Ամերիկան | The Night That Panicked America | Հանկ Մուրդոն | Հեռուստաֆիլմ |
1976Հեռո | Հրամանատարներ և արքաներ | Captains and the Kings | Թոմ Հեննեսեյ | Մինիսերիալ |
Սարսափելի արջեր | The Bad News Bears | Մարզիչ Ռոյ Թերներ | ||
1977 | Արմատներ | Roots (TV miniseries) | Ամես | Մինիսերիալ |
1978 | Վայրի և բրդոտ | Wild and Wooly | Ուարդեն Ուիլլիս | Հեռուստաֆիլմ |
Հաղորդագրություն տիեզերքից (Ucyuu karano messeiji) | Message From Space (Ucyuu karano messeiji) | Գեներալ Գարուդա | Ճապոնական (Toei) ֆիլմ | |
1978-1980 | Չարլիի հրեշտակները (հեռուստասերիալ) | Charlie’s Angels | Կրտսեր Հարրի Սթիրնս | TV, 2 սերիաներ |
1979 | Աստվածաշնչի մեծագույն հերոսները | Greatest Heroes of the Bible | Արիոչ | TV, 1 սերիա |
Վտարողները | The Evictors | Ջեյք Ռուդ | ||
1980 | Հումանոիդները խորքից | Humanoids from the Deep | Հանկ Սլատերի | Այլընտրանքային վերնագրեր՝ Humanoids of the Deep, Monster |
Բ.Ա.Դ. Կատուներ | B.A.D. Cats | Կապիտան Յուջին Նաթան | TV, 9 սերիաներ | |
1981 | Մասնավոր հետախույզ Մագնում | Magnum, P.I. | Ոստիկանական Սերժանտ Ջորդան | TV, 1 սերիա |
1982 | Երւևակայության կղզի | Fantasy Island | Դուգլաս Պիկարդ | TV, 1 սերիա |
1990: Բրոնքսի ռազմիկներ | 1990: The Bronx Warriors | Համմեր | Նախավերջին ֆիլմը | |
1983 | Մթնշաղի գոտի | Twilight Zone: The Movie | Բիլլ Քոննոր | Մահացել է նկարահանման հրապարակում, նկարահանումների ընթացքում ուղղաթիռի վթարի պատճառով։ Մահվան տեսարանը ջնջված է ֆիլմից։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.