Ջենիֆեր Ջեյսոն Լի

ամերիկացի դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia

Ջենիֆեր Ջեյսոն Լի
Remove ads

Ջենիֆեր Ջեյսոն Լի (անգլ.՝ Jennifer Jason Leigh, փետրվարի 5, 1962(1962-02-05)[3][3][4][…], Հոլիվուդ, Լոս Անջելես), ամերիկյան դերասանուհի, սցենարիստ, պրոդյուսեր և երգչուհի, առավել հայտնի «Արագ փոփոխություններ Ռիչմոնտ-Հայ դպրոցում» («Fast Times at Ridgemont High», 1982 թվական), «Միայնակ սպիտակ կին» («Single White Female», 1992 թվական), «Կարճ պատմություններ» («Short Cuts», 1993 թվական), «Տիկին Պարկերը և արատավոր շրջապատը» («Mrs. Parker and the Vicious Circle», 1994 թվական), «Ջորջիա» («Georgia», 1995 թվական) և «Դոլորես Քլեյբորն» («Dolores Claiborne», 1995 թվական)՝ ֆիլմերում խաղացած դերերով։ Լին հայտնի է շնորհիվ էկրանին դյուրազգաց, հոգեպես անհավասարակշիռ, խոցելի և բարդ կանանց խաղացած դերերով[5]։

Արագ փաստեր Ջենիֆեր Ջեյսոն Լիանգլ.՝ Jennifer Jason Leigh, Ծնվել է ...
Remove ads

Վաղ տարիներ

Ջենիֆեր Լի Մորոուն (անգլ.՝ Jennifer Leigh Morrow) ծնվել է 1962 թվականի փետրվարի 5-ին Հոլլիվուդում, Կալիֆորնիա նահանգ։ Նրա հայրը՝ Վիկ Մորոուն, եղել է դերասան ռուս-հրեական ծագումով, իսկ մայրը՝ Բարբարա Թյորներ, սցենարիստ և նախկին դերասանուհի։ Կարիերայի սկզբում Ջենիֆեր Լի Մորոուն հրաժարջում է հոր ազգանունից և անունը փոխում է Ջենիֆեր Ջեյսոն Լի, որպեսզի ինքնուրույն հասնի հաջողուըյան, առանց հոր հետ զուգորդման[6]։ Միջին Ջեյսոն անունը նա վերցրել է ի պատիվ դերասան Ջեյսոն Ռոբարդսի, Մորոու ընտանիքի ընկերոջ[7][8][9][10]։

Remove ads

Կարիերա

Վաղ աշխատանքներ

Դեռևս թինեյդջեր հասակում նա հաճախում է Լի Ստրասբերգի պարապմունքներին։ Նա նորամուտը նշում է 9 տարեկան հասակում և այնուհետև աշխատում է հեռուստատեսությունում, իսկ ութսուննականների սկզբին արդեն խաղում է գլխավոր դեր հեռուստաֆիլմերից մեկում։ 1982 թվականին նա արժանանում է առաջին լայն ճանաչման, շնորհիվ «Արագ փոփոխություններ Ռիչմոնտ-Հայ դպրոցում» («Fast Times at Ridgemont High») պատանեկան կատակերգությունում խաղացած դերի, երիտասարդ Շոն Փենի հետ[5]։ Չնայած դերասանուհու «Արագ փոփոխություններ» ֆիլմում խաղացած դերի մասին քննադատական կարծիքների, ընդհում մինչև 1990 թվականը դերասանուհու կարիերան ընթանում էր հանգիստ և նա խաղում է հիմնականում անկախ դրամաներում և թրիլերներում, ինչպես նաև կատարում է երկրորդական դերեր հոլլիվուդյան ֆիլմերում[5]։ 1989 թվականին նա մարմնավաճառուհու գլխավոր դերն է խաղում «Վերջին շրջադարձը Բրուքլինում» («Last Exit to Brooklyn») ֆիլմում, որը նրան բերում է տարբեր քննադատական միությունների մի քանի մրցանակներ, իսկ այնուհետև նկարահանվում է «Մայամի Բլյուզ» («Miami Blues») և «Կայֆ» («Rush») ֆիլմերում, ինչպես նաև «Կենդանի թաղվածները» («Buried Alive») հեռուստաֆիլմում։ Դրանից հետո նա նկարահանվում 1991 թվականի կոմերցիոն հաջողության արժանացած «Կրակե պտուտահողմ» («Backdraft») ֆիլմում՝ Կուրտ Ռասելի հետ[11]։

Կարիերային առաջընթաց

Ջենիֆեր Ջեյսոն Լիի կարիերայում առավել նվաճում դառնում է կնոջ դերը, որը փորձում էր առևանգել Բրիջիտ Ֆոնդի անձը 1992 թվականի «Միայնակ սպիտակ կինը» ֆիլմում[5]։ Լին քննադատների կողմից արժանանում է դրական կարծիքների և MTV մրցանակ լավագույն կինոչարագործին[12]։ Հաջորդ տարի նա հայտնվում է Ռոբերտ Օլտմենի «Կարճ պատմություններ» խմբային ֆիլմում, իսկ այնուհետև նկարահանվում է Կոեն եղբայրների «Հադչակերի օգնականը» կինոնկարում[5]։

1994 թվականին Ջենիֆեր Ջեյսոն Լին խաղում է Դորոթի Պարկերի դերը քննադատների կողմից ջերմ ընդունված, սակայն վարձույթում հաջողություն չունեցած «Տիկին Պարկերը և արատավոր շրջապատը» («Mrs. Parker and the Vicious Circle»)՝ ֆիլմում[13]։ Ֆիլմում դերը դառնում է դերասանուհու առավել լայն հայտնի դերերից մեկը կարիերայում[13], որը արժանանում է քննադատների միությունների մի շարք մրցանակների և անվանակարգումներ «Ոսկե Գլոբուս» մրցանակին՝ լավագույն դերասանուհի-դրամա և «Անկախ ոգի»՝ լավագույն դերասանուհի[12]։ Լին համարվել է «Օսկար» մրցանակի հիմնական թեկնածուներից մեկը, սակայն շորտ-ցուցակ նա այդպես էլ չի ընկնում[5]։

1995 թվականին Ջենիֆեր Ջեյսոն Լին խաղում է երկու հաջողակ ֆիլմերում. «Դոլորես Քլեյբորն» («Dolores Claiborne»)՝ Քեթի Բեյթսի հետ և «Ջորջիա» («Georgia»)՝ Մեր Ուինինգեմի հետ, որոնցից վերջինի սցենարը գրվել է դերասանուհու մոր՝ Բարբարա Թյորների կողմից։ Եվ նորից Լին արժանանում է քննադատների կողմից լավ արձագանքների՝ «Ջորջիա»-ում դերի համար, սակայն նորից չի անվանակարգվում «Օսկար»-ին, ի տարբերություն ֆիլմում իր խաղընկերուհի Մեր Ուինինգեմի։

1999 թվականին հայտնի անկախ ռեժիսոր Դևիդ Կրոնենբերգը Ջենիֆերին հրավիրում է իր «Էկզիստենցիա» («eXistenZ») գիտա-ֆանտաստիկ թրիլեր ֆիլմում գլխավոր դերին։ Լին կատարում է Ալեգրի Գելլերի դերը, համակարգչային խաղերի հանճարեղ ստեղծողի։ Դերասանուհու խաղընկերն է հանդիսանում Ջուդ Լոուն։ Կրոնենբերգի մոտ նկարահանվելու համար Լին հրաժարվում է Սթենլի Կուբրիկի «Լայն փակած աչքերով» հանրահայտ նախագծում դերից, չնայած նկարահանումներն արդեն ընթանում էին։ Ընտրությունը ճիշտ էր, Կրոնենբերգի ֆիլմը արժանանում է Բեռլինի կինոփառատոնի Ոսկե Արջ մրցանակի անվանակարգում և դառնում է պաշտամունքային։ 2000 թվականին Ջենիֆերը ստանում է Վենետիկի կինոփառատոնի հանձնաժողովի անդամի հեղինակային հրավեր։

Հետագա մի քանի տարիների ընթացքում նա կանոնավոր նկարահանվում է, սակայն նրա մասնակցությամբ ֆիլմերը չէին հրապուրում լայն լսարանին և այնպիսի ուշադրությանն չեն արժանանում քննադատների կողմից ինչպես դերասանուհու նախկին աշխատանքները։ 2001 թվականին նա որպես սցենարիստ և ռեժիսոր հանդես է գալիս «Հոբելյան» («The Anniversary Party») ֆիլմում և ստանում է երկու անվանակարգում «Անկախ ոգի» մրցանակին[12]։

Յուրատեսակ ճանաչում դերասանուհուն բերում են հրաժարումները բազմաթիվ հանրահայտ դերերից, որոնք հետագայում հռչակավոր են դարձրել այլ դերասանուհիների։ Մասնավորապես՝ Ջուդի Ֆոստերի դերը «Տաքսիստ»-ում, «Նելլ», «Գառների լռությունը» և «Թռիչքի պատրանքները», Էլի Շինդի դերը «Նախաճաշ ակումբ»-ում, Ջուլիա Ռոբերտսի դերը «Սիրունիկը» ֆիլմում, Դեմի Մուրի դերը «Ուրվական»-ում, Ջուլիանա Մուրի դերը «Բուգիի գիշերները»-ում, Ջենիֆեր Կոնելիի դերը «Բանականության խաղեր»-ում, «Մնալ կենդանի» և «Հուսահատ տնային տնտեսուհիներ» սերիալներում մասնակցությունը։ Կարիերայի ընթացքում Ջենիֆերը խուսափում էր հանրաճանաչ ֆիլմերում դերերից. «Հանրաճանադ ֆիլմերում կինը անհրաժեշտ է միայն նրա համար, որպեսզի ապացուցվի, որ գլխավոր հերոսը հետերոսեքսուալ է։ Ինձ նման դերերը վատ են հաջողվում և նրանք ինձ չեն հետաքրքրում» — մեկնաբանել է դերասանուհին[14]։

Հետագա տարիներ

Սկսած երկուհազարականից հիմնականում կատարում է երկրորդական կարգի դերեր բազմազան ֆիլմերում և հեռուստատեսային նախագծերում։ Այդ շրջանի առավել նշանակալից ֆիլմերից են հանդիսանում «Անիծված ուղի» («Road to Perdition», 2002 թվական), «Կիրքի մութ երեսը» («In the Cut», 2003 թվական), «Մեքենավար» («The Machinist», 2004 թվական), «Բաճկոն» («The Jacket», 2005 թվական), «Մարգոն հարսանիքում» («Margot at the Wedding», 2007 թվական) և «Նյու Յորք, Նյու Յորք» («Synecdoche, New York», 2008 թվական)։ 2001 թվականին առաջին անգամ հանդես է գալիս որպես ռեժիսոր, Ալան Կամինգի հետ միասին նկարահանելով «Հոբելյան» ֆիլմը։

2009—2012 թվականներին Լին կատարում է երկրորդական դեր «Կողափայտեր» («Weeds») հեռուստասերիալում, իսկ 2012 թվականի ամռանը ստանում է Կառա Ուոլկեր Կլարկի դերը, հոգեպես անառողջ կնոջ և «Վրիժառություն» («Revenge») հեռուստասերիալի գլխավոր հերոսուհուներից մեկի մոր դերը[15]։

2015 թվականին կկատարի Քվենտին Տարանտինոյի «Նողկալի ութնյակ» («The Hateful Eight») վեսթերնի գլխավոր դերերից մեկը[16]։

Remove ads

Անձնական կյանք

Ջենիֆերի ծնողները բաժանվել են երբ նա ընդամենը երկու տարեկան էր։ 1989 թվականին Harper’s Bazaar ամսագիրը նրան ընդգրկում է ԱՄՆ-ի ամենագրավիչ դերասանուհիների տասնյակում։ 2005—2013 թվականներին Ջենիֆեր Ջեյսոն Լին ամուսնացած էր ռեժիսոր Նոա Բաումբախի (ծնված 1969 թվականին) հետ[17]։ Նախկին ամուսիններն ունեն որդի՝ Ռոմեր Էմանուել Բաումբախ (ծնված 2010 թվականի մարտի 13-ին), որին դերասանուհին ծննդաբերում է 48 տարեկան հասակում։

Ֆիլմագրություն

Մանրամասն տեղեկատվություն Թվական, Անվանում ...
Remove ads

Աղբյուրներ

  • Дженнифер Джейсон Ли Internet Movie Database կայքում
  • «Дженнифер Джейсон Ли на сайте Internet Off-Broadway Database» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 20-ին.

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads