Տելեֆոնիկա
From Wikipedia, the free encyclopedia
Տելեֆոնիկա (իսպ.՝ Telefónica S.A., [teleˈfonika]), իսպանական հեռահաղորդակցային ընկերություն։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Մադրիդում։ Գործադիր տնօրենն է Խոսե Մարիա Ալվարես Պալետեն։
Տելեֆոնիկա | |
---|---|
Տեսակ | հանրային ընկերություն, բիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն |
Հիմնադրված է | ապրիլի 19, 1924 |
Հիմնադիր | Government of Spain? |
Վայր | Telefónica Building |
Երկիր | Իսպանիա |
Արդյունաբերություն | հեռուստահաղորդակցության արդյունաբերություն և հեռահաղորդակցություն[1] |
Ընդհանուր ակտիվներ | ▼90,7 մլրդ $ (դեկտեմբերի 31, 2018)[2] |
Հասույթ | ▼48,7 մլրդ € (2018)[2] |
Աշխատողների թիվ | ▼121 853 մարդ (2018)[2] |
Դուստր ընկերություններ | Movistar?, Telefónica Deutschland?[3], Movistar Chile?, Movistar del Perú?, Movistar Colombia?, Movistar Ecuador?, Movistar México?, Telefônica Brasil?, O2, O2 Ireland?, O2 Czech Republic?, Terra?, Tuenti?[3], O2?[3], giffgaff?[3], Telefónica Germany GmbH & Co. OHG?[3], E-Plus?[3], Telefonica Research and Development?, Tuenti?, Movistar? և Virgin Media O2? |
Սեփականատեր | Public Investment Fund?[4], Banco Bilbao Vizcaya Argentaria[4], BlackRock[4], CaixaBank[4] և Government of Spain? |
Կայք | telefonica.com/es/ |
Բորսա | NYSE: TEF, TEF, TEF, LSE: TEF, TEF, TEF և 9481 |
Telefónica Վիքիպահեստում |
Հեռահաղորդակցության ոլորտում աշխարհում ընկերությունը զբաղեցնում է յոթերորդ հորիզոնականը շուկայական կապիտալիզացիայով՝ սպասարկելով 325 միլիոն բաժանորդների։ Բջջային կապի ծառայություններ է մատուցում «Movistar» (Իսպանիա և Լատինական Ամերիկա), O2 (Մեծ Բրիտանիա և Գերմանիա) և VIVO (Բրազիլիա)[5]։ Ընկերությունը ստեղծվել է 1924 թվականին որպես Իսպանիայի ազգային հեռախոսային ընկերություն (Compañía Telefónica Nacional de España, CTNE): Մինչև 1997 թվականին շուկայի ազատականացումը ընկերությունը եղել է Իսպանիայի միակ հեռախոսային օպերատորը և մինչև օրս էլ շուկայում զբաղեցնում է առաջատար դիրք։