Banco Bilbao Vizcaya Argentaria
From Wikipedia, the free encyclopedia
Banco Bilbao Vizcaya Argentaria (BBVA), Իսպանիայի խոշորագույն ֆինանսավարկային (բանկային) գործով զբաղվող ընկերություններից մեկը։ Ֆինանսական հաստատությունների շարքում Մեքսիկայում զբաղեցնում է առաջին, Իսպանիայում, Թուրքիայում[3] և Պերույում՝ երկրորդ, Վենեսուելայում՝ երրորդ և Կոլումբիայում՝ չորրորդ[4] հորիզոնականը։
Banco Bilbao Vizcaya Argentaria | |
---|---|
Տեսակ | բանկ, բիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և հանրային ընկերություն |
Հիմնադրված է | 1999[1] |
Վայր | Edificio del Banco de Bilbao, Իսպանիա և Ciudad BBVA, Մադրիդ, Իսպանիա |
Երկիր | Իսպանիա |
Արդյունաբերություն | ֆինանսական ծառայություններ |
Ընդհանուր ակտիվներ | 699 մլրդ € (2019) |
Աշխատողների թիվ | 123 174 մարդ |
Դուստր ընկերություններ | BBVA Argentina?, BBVA Mexico?, BBVA Peru?, BBVA Provincial?, BBVA Colombia?, BBVA Uruguay?, Q105888400? և Garanti BBVA? |
Կայք | bbva.com(անգլ.) և bbva.es/personas.html(իսպ.) |
Բորսա | NYSE: BBVA[2], BBVA և BBV |
Banco Bilbao Vizcaya Argentaria Վիքիպահեստում |
Ընկերության շտաբակայանը գտնվում է Բասկերի Երկիր ինքնավար համայնքի Բիլբաո քաղաքի հին թաղամասում։ Հիմնադրվել է 1857 թվականին որպես Banco de Bilbao անունով բանկ։ Կենտրոնական և օպերատիվ ծառայությունների գրասենյակների մեծ մասը տեղակայված են Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում։ Իսպանիայի տարածքից դուրս ընկերության գլխավոր գրասենյակը տեղակայված է Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում։
2015 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Banco Bilbao Vizcaya Argentaria-յի ակտիվները հավասարվում էին 750,078 միլիարդ €, ինչը համարվում է իսպանական բանկերի երկրորդ ցուցանիշը։ 2016 թվականի հունիսի 30-ի դրությամբ բանկն ունի 9,145 գրասենյակ, 137968 աշխատակից և 66 միլիոն հաճախորդ 35 երկրում[5]։ Ակտիվների քանակով այն հանդիսանում է աշխարհում 37-րդ բանկային ընկերությունը[6]։ Banco Bilbao Vizcaya Argentaria-ի արժեթղթերը շրջանառվում են Մադրիդի ֆոնդային բորսայում և հան դիսանում են IBEX 35-ի ու Euro Stoxx 50-ի մաս։