իտալացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Ֆեդերիկո Բերնարդեսկի (իտալ.՝ Federico Bernardeschi, Իտալերեն արտասանություն՝ [fedeˈriko bernarˈdeski], փետրվարի 16, 1994[1], Կարրարա, Մասսա-Կարարա, Տոսկանա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Յուվենտուսի և Իտալիայի ազգային հավաքականի դիրքում։ Խաղում է վինգերի և հարձակվողական կիսապաշտպանի դիրքում[3]։
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Իտալիա | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 16, 1994[1] (30 տարեկան) | ||
Ծննդավայր | Կարրարա, Մասսա-Կարարա, Տոսկանա, Իտալիա | ||
Հասակ | 185 սմ | ||
Քաշ | 77 կգ | ||
Դիրք | վինգեր, հարձակավողական կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Յուվենտուս | ||
Համար | 33 | ||
Պատանեկան կարիերա | |||
2000-2001 | Ատլետիկո Կարարա | ||
2001-2003 | Պոլիսպորտիվա Պոնցանո | ||
2003-2013 | Ֆիորենտինա | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2013-2017 | Ֆիորենտինա | 72 | (14) |
2013-2014 | → Կրոտոնե | 39 | (12) |
2017-ներկա | Յուվենտուս | 55 | (6) |
Ազգային հավաքական‡ | |||
2011-2012 | Իտալիա Մ18 | 7 | (0) |
2013 | Իտալիա Մ19 | 1 | (0) |
2013-2015 | Իտալիա Մ20 | 2 | (0) |
2014-2017 | Իտալիա Մ21 | 16 | (5) |
2016-ներկա | Իտալիա | 21 | (2) |
| |||
Պարգևներ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Բերնարդեսկին Ֆիորենտինայի ակադեմիայի սան է[4][5][6]։ 2013 թվականի սեպտեմբերի 2-ին նա 1 տարվա վարձավճարով միացավ Կրոտոնեին[7]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց սեպտեմբերի 8-ին՝ փոխարինման մտնելով Պեսկարայի դեմ խաղում[8][9]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 21-ին՝ Բրեշիայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ[10]։ Նոյեմբերի 9-ին Բերնարդեսկին դուբլ ձևակերպեց Կարպիի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-2 հաշվով[11]։ 2014 թվականի փետրվարի 8-ին իտալացին 2 գոլ խփեց Պեսկարայի դեմ խաղում[12]։ Մարտի 25-ին Բերնարդեսկին խփեց Վիրտուս Լանչանոյի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Կրոտոնեին[13]։ Մայիսի 25-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Տրապանիի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[14]։ Կրոտոնեի կազմում Բերնարդեսկին անցկացրեց 39 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
2014 թվականի հունիսի 20-ին Բերնարդեսկին վերադարձավ Ֆիորենտինա[15][16]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց սեպտեմբերի 14-ին՝ փոխարինելով Մարիո Գոմեսին Ջենոայի դեմ խաղում[17][18]։ Ֆիորենտինայի կազմում իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 18-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Գենգանի դեմ խաղում[19][20]։ Նոյեմբերի 3-ին Բերնարդեսկին ստացավ կոճի վնասվածք՝ բաց թողելով 5-6 ամիս[21][22][23]։ Իր առաջին գոլը Սերիա A-ում խփեց 2015 թվականի մայիսի 31-ին՝ Կիևոյի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ[24][25]։ 2014-15 մրցաշրջանում Բերնարդեսկին անցկացրեց 10 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[26]։
2015-16 մրցաշրջանում Բերնարդեսկին ստացավ 10 համարի մարզաշապիկը, որը նախկինում կրել էին այնպիսի լեգենդար ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Ջանկառլո Անտոնյոնին և Ռոբերտո Բաջոն[27][28]։ 2015 թվականի նոյեմբերի 26-ին իտալացին դուբլ ձևակերպեց Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Բազելի դեմ խաղում[29][30]։ Դեկտեմբերի 20-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Կիևոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[31]։ 2016 թվականի փետրվարի 18-ին Բերնարդեսկին գոլ խփեց Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչի Տոտենհեմ Հոտսպուրի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[32]։ Մայիսի 15-ին՝ Լացիոյի դեմ խաղում նա դարձավ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ՝ 4-2 հաշվով հաղթանակ պարգևելով իր Ֆիորենտինային[33]։ 2015-16 մրցաշրջանում Բերնարդեսկին անցկացրեց 41 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[34]։
2016 թվականի հոկտեմբերի 23-ին Բերնարդեսկին 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կալյարիի դեմ խաղում[35]։ Նոյեմբերի 20-ին նա դուբլ ձևակերպեց Էմպոլիի դեմ խաղում[36]։ Դեկտեմբերի 22-ին՝ Նապոլիի դեմ խաղում իտալացին դարձավ դուբլի և գոլային փոխանցման հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով[37]։ 2017 թվականի հունվարի 11-ին Բերնարդեսկին գոլ խփեց Իտալիայի գավաթի Կիևոյի դեմ հանդիպման վերջին րոպեին՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Ֆիորենտինային[38]։ Հունվարի 29-ին նա գոլային փոխանցում տվեց Ջենոայի դեմ խաղում, ապա հեռացվեց խաղադաշտից հանդիպման 85-րդ րոպեին[39]։ Փետրվարի 16-ին Բերնարդեսկին խփեց Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչի Բորուսիա Մյոնխենգլադբախի դեմ խաղի միակ գնդակը[40]։ Մայիսի 7-ին իտալացին գոլ խփեց Սասուոլոյի դեմ հանդիպման վերջին րոպեին՝ փրկելով իր թիմին պարտությունից[41]։ Ֆիորենտինայի առաջին թիմի կազմում Բերնարդեսկին անցկացրեց 93 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ[42][43]։
2017 թվականի հուլիսի 24-ին Բերնարդեսկին 5 տարվա պայմանագիր կնքեց Յուվենտուսի հետ[44][45][46]։ Ակումբը նրա համար վճարեց 40 միլիոն եվրո[47][48][49]։ Թեև Բերնարդեսկին հավակնում էր ստանալ 10 համարի մարզաշապիկը, նա վերցրեց 33 համարը՝ ասելով, որ նա պետք է վաստակի 10 համարը[50][51][52][53]։ Իր դեբյուտը Յուվենտուսի կազմում նշեց օգոստոսի 13-ին՝ փոխարինելով Մարիո Մանջուկիչին Իտալիայի սուպերգավաթի Լացիոյի դեմ խաղում[54][55]։ Առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում անցկացրեց սեպտեմբերի 12-ին՝ փոխարինելով Ռոդրիգո Բենտանկուրին խմբային փուլի Բարսելոնայի դեմ խաղում[56][57]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 1-ին՝ Ատալանտայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ[58][59]։ 2018 թվականի հունվարի 6-ին Բերնարդեսկին խփեց Կալյարիի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Յուվենտուսին[60][61]։ Փետրվարի 4-ին իտալացին 2 գոլային փոխանցում տվեց Սասուոլոյի դեմ խաղում[62]։ Մայիսի 9-ին նա փոխարինեց Դուգլաս Կոստային Իտալիայի գավաթի եզրափակչի Միլանի դեմ խաղում[63]՝ օգնելով իր թիմին հաղթել 4-0 հաշվով և նվաճել գավաթը[64][65]։ Իր առաջին մրցաշրջանում Բերնարդեսկին անցկացրեց 31 հանդիպում[66]՝ դառնալով 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Յուվենտուսը հաղթեց նաև Սերիա A-ն[67][68]։
2018 թվականի օգոստոսի 18-ին Բերնարդեսկին գոլի հեղինակ դարձավ Կիևոյի դեմ հանդիպման վերջին րոպեին՝ 3-2 հաշվով հաղթանակ պարգևելով Յուվենտուսին[69][70]։ 2019 թվականի հունվարի 16-ին նա փոխարինեց Ռոդրիգո Բենտանկուրին Իտալիայի սուպերգավաթի Միլանի դեմ խաղում[71]՝ օգնելով իր թիմին հաղթել 1-0 հաշվով և նվաճել գավաթը[72][73]։ Մարտի 12-ին Բերնարդեսկին 2 գոլային փոխանցում տվեց Կրիշտիանու Ռոնալդուին Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի Ատլետիկո Մադրիդի դեմ խաղում[74][75]։ Մայիսի 19-ին իտալացին հեռացվեց խաղադաշտից Ատալանտայի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման վերջին րոպեին[76][77]։ 2018-19 մրցաշրջանում Բերնարդեսկին անցկացրեց 39 հանդիպում[78]՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Յուվենտուսը կրկին հաղթեց Սերիա A-ն[79][80][81]։
Բերնարդեսկին ներկայացրել է Իտալիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[82]։ 2015 թվականին նա Մ21 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով միայն 1 հանդիպում[83]։ 2017 թվականին Բերնարդեսկին կրկին մասնակցեց Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնությանը[84]՝ դառնալով 2 գոլի հեղինակ անցկացրած 4 հանդիպումներում[85] և ընդգրկվելով մրցաշարի խորհրդանշական հավաքականում[86]։ Իտալիան հասավ մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ 3-1 հաշվով պարտվեց Իսպանիային[87][88]։
Իտալիայի ազգային հավաքական Բերնարդեսկին առաջին անգամ հրավիրվեց 2016 թվականի մարտին՝ Իսպանիայի և Գերմանիայի դեմ ընկերական խաղերի համար[89][90][91]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց մարտի 24-ին՝ փոխարինելով Անտոնիո Կանդրևային Իսպանիայի դեմ խաղում[92][93]։ Բերնարդեսկին Իտալիայի հավաքականի կազմում մասնակցեց Եվրո 2016-ին[94][95]՝ անցկացնելով միայն 1 հանդիպում[96]։ Իտալիան հասավ առաջնությանը քառորդ եզրափակիչ, որտեղ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվեց Գերմանիային[97][98]։
Իր առաջին գոլը Իտալիայի ազգային հավաքականի կազմում Բերնարդեսկին խփեց 2017 թվականի հունիսի 11-ին՝ Լիխտենշտայնի դեմ խաղում[99][100]։ 2018 թվականի հոկտեմբերի 10-ին նա գոլի հեղինակ դարձավ Ուկրաինայի դեմ ընկերական խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[101]։
2019 թվականի հոկտեմբերի 11-ի դրությամբ[102]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Կրոտոնե (վարձավճար) | 2013–14 | Սերիա B | 39 | 12 | 0 | 0 | — | 39 | 12 | |||
Ֆիորենտինա | 2014–15 | Սերիա A | 7 | 1 | 0 | 0 | 3 | 2 | — | 10 | 3 | |
2015–16 | 33 | 2 | 1 | 0 | 7 | 4 | 41 | 6 | ||||
2016–17 | 32 | 11 | 2 | 1 | 8 | 2 | 42 | 14 | ||||
Ընդհանուր | 72 | 14 | 3 | 1 | 18 | 8 | 0 | 0 | 93 | 23 | ||
Յուվենտուս | 2017–18 | Սերիա A | 22 | 4 | 3 | 0 | 5 | 1 | 1 | 0 | 31 | 5 |
2018–19 | 28 | 2 | 2 | 1 | 8 | 0 | 1 | 0 | 39 | 3 | ||
2019–20 | 5 | 0 | 0 | 0 | 1 | 1 | 0 | 0 | 6 | 1 | ||
Ընդհանուր | 55 | 6 | 5 | 1 | 14 | 2 | 2 | 0 | 76 | 9 | ||
Կարիերայի ընդհանուր | 166 | 32 | 8 | 2 | 32 | 10 | 2 | 0 | 208 | 44 |
2019 թվականի հոկտեմբերի 11-ի դրությամբ[102]
Իտալիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2016 | 7 | 0 |
2017 | 6 | 1 |
2018 | 3 | 1 |
2019 | 5 | 0 |
Ընդհանուր | 21 | 2 |
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Հունիսի 11, 2017 | Ստադիո Ֆրիուլի, Ուդինե, Իտալիա | Լիխտենշտայն | 4–0 | 5–0 | ԱԱ 2018 Որակավորում |
2. | Հոկտեմբերի 10, 2018 | Ստադիո Լուիջի Ֆերարիս, Ջենովա, Իտալիա | Ուկրաինա | 1–0 | 1–1 | Ընկերական խաղ |
Յուվենտուս
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.