արգենտինացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Ֆեդերիկո Ֆասիո (իսպ.՝ Federico Fazio, մարտի 17, 1987[2][3][4][…], Բուենոս Այրես, Արգենտինա), պրոֆեսիոնալ արգենտինացի ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռոմայի և Արգենտինայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[5]։
Ֆասիոն Ռոմայի կազմում 2017 թվականին | |||||||||
Անձնական տվյալներ | |||||||||
Ամբողջական անուն | Federico Julián Fazio | ||||||||
Քաղաքացիությունը |
Արգենտինա Իտալիա | ||||||||
Մականուն | El Flaco[1] | ||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 17, 1987[2][3][4][…] (37 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | Բուենոս Այրես, Արգենտինա | ||||||||
Հասակ | 195 սմ | ||||||||
Քաշ | 85 կգ | ||||||||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||
Ներկա ակումբ | Ռոմա | ||||||||
Համար | 20 | ||||||||
| |||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |||||||
2005-2006 | Ֆերո Կարիլ Օեստե | 48 | (3) | ||||||
2007 | Սևիլյա B | 20 | (2) | ||||||
2007-2014 | Սևիլյա | 148 | (12) | ||||||
2014-2017 | Տոտենհեմ | 20 | (0) | ||||||
2016 | → Սևիլյա | 4 | (0) | ||||||
2016-2017 | → Ռոմա | 37 | (2) | ||||||
2017-ներկա | Ռոմա | 78 | (7) | ||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||
2006-2007 | Արգենտինա Մ20 | 13 | (1) | ||||||
2008 | Արգենտինա Մ23 | 2 | (0) | ||||||
2011-ներկա | Արգենտինա | 10 | (1) | ||||||
| |||||||||
Պարգևացանկ
| |||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Ֆասիոն սկսել է Արգենտինայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող Ֆերո Կարիլ Օեստեում։ 2007 թվականի հունվարին նա տեղափոխվեց Սևիլյա[6]։ Մրցաշրջանի շարունակությունը արգենտինացին անցկացրեց Սևիլյա B-ի հետ՝ օգնելով թիմին տեղափոխվել Սեգունդա Դիվիզիոն[7]։
Իր դեբյուտը Սևիլյայի կազմում Ֆասիոն նշեց 2007 թվականի օգոստոսի 15-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման երրորդ փուլի ԱԵԿ Աթենքի դեմ խաղում[8]։ Առաջին հանդիպումը Լա Լիգայում անցկացրեց օգոստոսի 25-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Խետաֆեի դեմ խաղում[9][10]։ Չեմպիոնների Լիգայում իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 19-ին՝ խմբային փուլի Արսենալի դեմ խաղում[11]։ Դեկտեմբերի 16-ին Ֆասիոն հեռացվեց խաղադաշտից Ռեալ Վալյադոլիդի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 52-րդ րոպեին[12]։ Իր առաջին գոլը Սևիլյայի կազմում խփեց 2008 թվականի հունվարի 2-ին՝ Իսպանիայի գավաթի Դենիայի դեմ խաղում[13]։ Ապրիլի 25-ին արգենտինացին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2013 թվականը[14]։ Լա Լիգայում առաջին գոլը խփեց 2008 թվականի մայիսի 7-ին՝ դուբլ ձևակերպելով Ռասինգ Սանտանդերի դեմ խաղում[15][16]։ 2007-08 մրցաշրջանում Ֆասիոն անցկացրեց 34 հանդիպում՝ դառնալով 4 գոլի հեղինակ[17]։
2010 թվականի մայիսի 13-ին Ֆասիոն գոլ խփեց Դեպորտիվո Լա Կորունյայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[18]։ Մայիսի 19-ին Սևիլյան հաղթեց Իսպանիայի գավաթը՝ եզրափակչում պարտության մատնելով Ատլետիկո Մադրիդին[19][20], թեև Ֆասիոն խաղադաշտ դուրս չեկավ այս խաղում[21]։ Օգոստոսին նա մասնակցեց Իսպանիայի սուպերգավաթի Բարսելոնայի դեմ առաջին հանդիպմանը[22], սակայն Սևիլյան երկու խաղերի արդյունքում պարտվեց 5-3 հաշվով[23][24]։ 2012 թվականի հունվարի 21-ին արգենտինացին հեռացվեց խաղադաշտից Ռեալ Բետիսի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 70-րդ րոպեին[25]։ 2011-12 մրցաշրջանում Ֆասիոն անցկացրեց 33 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[26]։
2012 թվականի նոյեմբերի 18-ին Ֆասիոն դուբլ ձևակերպեց Ռեալ Բետիսի դեմ խաղում[27]։ Նոյեմբերի 25-ին նա կարմիր քարտ ստացավ Ատլետիկո Մադրիդի դեմ հանդիպման 19-րդ րոպեին[28]։ 2013 թվականի հուլիսի 17-ին արգենտինացին երկարաձգեց իր պայմանագիրը Սևիլյայի հետ մինչև 2018 թվականը[29][30]։ Թիմի ավագի թևկապով Ֆասիոն առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ 2013 թվականի դեկտեմբերի 15-ին՝ Ատլետիկ Բիլբաոյի դեմ խաղում[31]։ 2014 թվականի մայիսի 14-ին արգենտինացին մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի եզրափակչի Բենֆիկայի դեմ խաղում[32]՝ օգնելով իր թիմին հաղթել հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում և նվաճել գավաթը[33][34]։ Օգոստոսի 12-ին նա մասնակցեց ՈՒԵՖԱ Սուպեր գավաթի Ռեալ Մադրիդի դեմ հանդիպմանը[35], սակայն Սևիլյան պարտվեց 2-0 հաշվով[36][37]։ Ակումբի կազմում Ֆասիոն անցկացրեց 197 հանդիպում՝ դառնալով 15 գոլի հեղինակ։
2014 թվականի օգոստոսի 26-ին Ֆասիոն 4 տարվա պայմանագիր կնքեց Տոտենհեմ Հոտսպուրի հետ[38][39][40]։ Ակումբը նրա համար վճարեց 8 միլիոն ֆունտ ստերլինգ[41][42][43]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 18-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Պարտիզան Բելգրադի դեմ խաղում[44]։ Առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում Ֆասիոն անցկացրեց հոկտեմբերի 18-ին՝ Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում՝ այս խաղում ստանալով կարմիր քարտ[45][46]։ Նոյեմբերի 6-ին՝ Եվրոպայի Լիգայի Աստերաս Տրիպոլիի դեմ խաղում արգենտինացին ստացավ իր 2-րդ կարմիր քարտը Տոտենհեմի կազմում[47][48]։ 2015 թվականի մարտի 1-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչի Չելսիի դեմ խաղում նա մնաց պահեսայինների նստարանին[49], իսկ Տոտենհեմը պարտվեց 2-0 հաշվով[50][51]։ Ակումբի կազմում Ֆասիոն անցկացրեց 32 հանդիպում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ[52][53]։
2016 թվականի հունվարի 31-ին Ֆասիոն մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով վերադարձավ Սևիլյա[54][55][56][57]։ Առաջին հանդիպումը վերադարձից հետո անցկացրեց փետրվարի 7-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Սելտա Վիգոյի դեմ խաղում և կարմիր քարտ ստանալով հանդիպման 25-րդ րոպեին[58][59]։ Վարձավճարի ընթացքում Ֆասիոն անցկացրեց 6 հանդիպում[60]։
2016 թվականի օգոստոսի 3-ին Ֆասիոն վարձավճարով տեղափոխվեց Ռոմա[61][62][63][64]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 17-ին՝ փոխարինելով Մուհամեդ Սալահին Չեմպիոնների Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Պորտուի դեմ խաղում[65]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց օգոստոսի 20-ին՝ փոխարինելով Կոստաս Մանոլասին Ուդինեզեի դեմ խաղում[66][67]։ Իր առաջին գոլը Ֆասիոն խփեց սեպտեմբերի 29-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Աստրա Ջուրջուի դեմ խաղում[68]։ Սերիա A-ում իր առաջին գոլը արգենտինացին խփեց 2017 թվականի փետրվարի 7-ին՝ Ֆիորենտինայի դեմ խաղում[69]։ 2016-17 մրցաշրջանում Ֆասիոն անցկացրեց 48 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[70]։
2017 թվականի հուլիսի 15-ին Ռոման գնեց Ֆասիոյի լրիվտրանսֆերը 3.2 միլիոն եվրոյի դիմաց[71][72][73][74]։ Հոկտեմբերի 29-ին արգենտինացին երկարաձգեց ակումբի հետ պայմանագիրը մինչև 2020 թվականը[75][76][77][78]։ Դեկտեմբերի 16-ին նա խփեց Կալյարիի դեմ հանդիպման միակ գնդակը խաղի ավելացված 4-րդ րոպեին՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[79]։ 2017-18 մրցաշրջանում Ֆասիոն անցկացրեց 45 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[80], իսկ Ռոման հասավ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ[81][82], որտեղ սակայն 2 խաղերի արդյունքում պարտվեց Լիվերպուլին[83][84]։
2018 թվականի սեպտեմբերի 29-ին Ֆասիոն գոլի հեղինակ դարձավ Լացիոյի դեմ հանդիպման 86-րդ րոպեին՝ օգնելով Ռոմային հաղթել 3-1 հաշվով[85]։ Թիմի ավագի թևկապով արգենտինացին առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ նոյեմբերի 24-ին՝ Ուդինեզեի դեմ խաղում[86]։ 2019 թվականի օգոստոսի 20-ին Ֆասիոն 1 տարով երկարաձգեց իր պայմանագիրը Ռոմայի հետ[87][88][89][90]։ Հոկտեմբերի 20-ին նա հեռացվեց խաղադաշտից Ուդինեզեի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 32-րդ րոպեին[91]։
Ֆասիոն ներկայացրել է Արգենտինան երիտասարդական հավաքականներում։ Մինչև 20 տարեկանների հավաքականի հետ նա հաղթեց 2007 թվականի աշխարհի առաջնությունը[92][93]։ Հաջորդ տարի նա օգնեց Արգենտինայի հավաքականին նվաճել ոսկե մեդալ Պեկինի Օլիմպիական խաղերում[94][95]՝ անցկացնելով 2 հանդիպում որպես Նիկոլաս Պարեխայի և Էզեկիել Գարայի փոխարինող։
Արգենտինայի ազգային հավաքականում իր դեբյուտը Ֆասիոն նշեց 2011 թվականի հունիսի 1-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Նիգերիայի դեմ ընկերական խաղում[96][97]։ Իր առաջին գոլը հավաքականի կազմում խփեց 2017 թվականի հունիսի 13-ին՝ Սինգապուրի դեմ ընկերական խաղում[98][99]։ 2018 թվականի հունիսին Ֆասիոն ընդգրկվեց Արգենտինայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[100][101]։ Նա մասնակցեց միայն 1 հանդիպման[102], իսկ Արգենտինան 1/8 եզրափակչում 4-3 հաշվով պարտվեց Ֆրանսիային[103][104] և դուրս մնաց առաջնությունից[105][106]։
2020 թվականի հունվարի 15-ի դրությամբ[107]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Մայրցամաքային | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ֆերո Կարիլ Օեստե | 2006–07 | Պրիմերա B | 17 | 0 | 0 | 0 | — | 17 | 0 | |||
Սևիլյա | 2007–08 | Լա Լիգա | 22 | 3 | 2 | 1 | 4 | 0 | 1 | 0 | 29 | 4 |
2008–09 | 16 | 0 | 3 | 0 | 3 | 0 | — | 22 | 0 | |||
2009–10 | 10 | 1 | 1 | 0 | 2 | 0 | 13 | 1 | ||||
2010–11 | 19 | 1 | 0 | 0 | 5 | 0 | 1 | 0 | 25 | 1 | ||
2011–12 | 28 | 2 | 3 | 0 | 2 | 0 | — | 33 | 2 | |||
2012–13 | 26 | 3 | 7 | 1 | — | 33 | 4 | |||||
2013–14 | 27 | 2 | 1 | 0 | 13 | 1 | 41 | 3 | ||||
2014–15 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 1 | 0 | ||||
Ընդհանուր | 148 | 12 | 17 | 2 | 30 | 1 | 2 | 0 | 197 | 15 | ||
Տոտենհեմ | 2014–15 | Պրեմիեր Լիգա | 20 | 0 | 2 | 0 | 6 | 0 | 3 | 0 | 31 | 0 |
2015–16 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 1 | 0 | ||
Ընդհանուր | 20 | 0 | 2 | 0 | 6 | 0 | 4 | 0 | 32 | 0 | ||
Սևիլյա (վարձավճար) | 2015–16 | Լա Լիգա | 4 | 0 | 0 | 0 | 2 | 0 | — | 6 | 0 | |
Ռոմա | 2016–17 | Սերիա A | 37 | 2 | 2 | 0 | 9 | 2 | 48 | 4 | ||
2017–18 | 34 | 2 | 0 | 0 | 11 | 0 | 45 | 2 | ||||
2018–19 | 34 | 5 | 2 | 0 | 6 | 0 | 42 | 5 | ||||
2019–20 | 10 | 0 | 0 | 0 | 5 | 1 | 15 | 1 | ||||
Ընդհանուր | 115 | 9 | 4 | 0 | 31 | 3 | 0 | 0 | 150 | 12 | ||
Կարիերայի ընդհանուր | 304 | 21 | 23 | 2 | 69 | 4 | 6 | 0 | 402 | 27 |
2018 թվականի ապրիլի 27-ի դրությամբ[108]
Արգենտինա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2011 | 2 | 0 |
2014 | 1 | 0 |
2017 | 4 | 1 |
2018 | 3 | 0 |
Ընդհանուր | 10 | 1 |
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Հունիսի 13, 2017 | Ազգային մարզադաշտ, Կալանգ, Սինգապուր | Սինգապուր | 1–0 | 6–0 | Ընկերական խաղ |
Սևիլյա B
Սևիլյա
Տոտենհեմ Հոտսպուր
Արգենտինա Մ20
Արգենտինա Մ23
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.