«Grand Theft Auto: San Andreas» (այլ կերպ՝ «GTA: San Andreas»), 2004 թվականին «Rockstar North» ստուդիայի կողմից մշակված և «Rockstar Games» ընկերության կողմից թողարկված էքշըն ժանրի համակարգչային խաղ։ Հանդիսանում է «Grand Theft Auto» խաղաշարի թվով 3-րդ եռաչափ անիմացիոն (3D) խաղը։ Հաջորդում է «Grand Theft Auto: Vice City»-ին և նախորդում «Grand Theft Auto: Liberty City Stories»-ին։
Արագ փաստեր Մշակող, Հրատարակիչ ...
Grand Theft Auto: San Andreas |
---|
|
|
Մշակող | Rockstar North |
---|
Հրատարակիչ | Rockstar Games Capcom |
---|
Դիստրիբյուտոր | Take-Two Interactive |
---|
Միջերեսի լեզու | անգլերեն, իսպաներեն և ֆրանսերեն |
---|
Սցենարիստ | Դեն Հաուզեր, Դիջեյ Փուհ և Ջեյմս Ուորալ |
---|
Կոմպոզիտոր | Մայքլ Հանթեր |
---|
Պրոդյոսեր | Լեսլի Բենզիս |
---|
Սերիայի մաս | Grand Theft Auto |
---|
Նախորդ | Grand Theft Auto: Vice City |
---|
Հաջորդ | Grand Theft Auto: Liberty City Stories |
---|
Վայր | Լոս Սանտոս, Սան Ֆիերրո, Լաս Վենտուրաս և Սան Անդրեաս |
---|
Թողարկման թվական | 2004 թ. |
---|
Պլատֆորմներ | Playstation 2[1], Xbox[1], Xbox 360, PlayStation 3, Windows Phone, Անդրոիդ, Windows[1], մաքՕՍ, iOS և PlayStation 4 |
---|
Շարժիչ | RenderWare |
---|
Վերջին տարբերակ | Patch V1.09 Online (PC retail) (26/11/2017), 2.00 (Android) (2/4/2019), 2.2 (iOS) (12/4/2019) և 1.0.3 (MacOS) (9 Nov 2014) |
---|
Ժանր | Էքշըն, բաց աշխարհ |
---|
Խաղի ռեժիմ | միակառավարելի խաղ[2] և բազմակառավարելի խաղ |
---|
PEGI | PEGI 18[3] |
---|
USK | USK 18 |
---|
ESRB | 17+[4] |
---|
CERO | Z (միայն 18 տարեկան և բարձր անձնանց) |
---|
Կրիչ | PlayStation 2 Microsoft Windows Xbox Xbox 360[5] Mac OS X |
---|
Կառավարում | ստեղնաշար, մկնիկ, գեյմփադ և թաչսքրին |
---|
🌐 | rockstargames.com/games/sanandreas(անգլ.) |
---|
Grand Theft Auto: San Andreas Վիքիպահեստում |
Փակել
Խաղի սյուժեն հիմնված է Լոս Անջելես քաղաքում տեղի ունեցած բազմաթիվ իրական միջադեպերի վրա, այդ թվում՝ «Քրիփս», «Բլադս» աֆրոամերիկյան հանցախմբերի և լատինաամերիկյան ավազակախմբերի հակամարտությունները, 80-ականների կոկաինյան համաճարակը, հանրության կողմից մերկացված Լոս Անջելեսի ոստիկանության կատարած դաժանությունները և 1992 թվականի Լոս Անջելեսի խռովությունները։