2023 թվականի համակարգչային խաղ From Wikipedia, the free encyclopedia
Hogwarts Legacy, action/RPG ժանրի համակարգչային խաղ, որը մշակվել է Avalanche Software ստուդիայի և Warner Bros. Interactive Entertainment հրատարակչության կողմից Portkey Games լեյբլով։ Խաղի գործողությունները զարգանում են Հարրթի Փոթերի ֆանտաստիկ աշխարհում XIX դարում։ Խաղի թողարկումը Windows, PlayStation 4, PlayStation 5, Xbox One և Xbox Series X/S պլատֆորմների համար նախատեսվել էր 2021 թվականին[7][8], սակայն 2021 թվականի հունվարին հայտարարվեց, որ խաղի թողարկումը կհետաձգվի մինչև 2022 թվական։ Դեկտեմբերի 15-ին մշակողները հայտարարեցին, որ խաղը ներկա սերնդի խաղային համակարգերի համար կթողարկվի 2023 թվականի փետրվարի 10-ին։ Նախկին սերնդի խաղային համակարգերի համար նախատեսված տարբերակը սկսզբնական շրջանում պետք է թողարկվեր 2023 թվականի ապրիլի 4-ին[9], սակայն ավելի ուշ այն հետաձգվեց մինչև մայիսի 5-ը[10]։
Hogwarts Legacy | |
---|---|
Մշակող | Portkey Games? և Avalanche Software? |
Հրատարակիչ | Warner Bros. Interactive Entertainment |
Դիստրիբյուտոր | PlayStation Store, Microsoft Store, Steam, Էպիկ գեյմզ սթոր, Nintendo eShop և Humble Store |
Միջերեսի լեզու | անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, գերմաներեն, իսպաներեն, ճապոներեն, բրազիլիական պորտուգալերեն, Latin American Spanish?, Standard Taiwanese Mandarin?, դասական չինարեն, արաբերեն, կորեերեն, լեհերեն և ռուսերեն |
Սերիայի մաս | Harry Potter? |
Վայր | Հոգվարթս |
Թողարկման թվական | փետրվարի 10, 2023[1][2], մայիսի 5, 2023[3] և նոյեմբերի 14, 2023[4] |
Պլատֆորմներ | PlayStation 5, PlayStation 4, Windows, Xbox One, Xbox Series X and Series S? և Nintendo Switch |
Շարժիչ | Unreal Engine 4?[5] |
Ժանր | համակարգչային դերային խաղ և էքշն դերային խաղ |
Խաղի ռեժիմ | միակառավարելի խաղ |
PEGI | PEGI 12[6] |
USK | USK 12 |
ESRB | ESRB T և ESRB T |
CERO | C (15 տարեկան կամ ավելի) |
Կրիչ | Blu-ray Disc, թվային բաշխում, խաղարկային քարթրիջ և թվային ներբեռնում |
Կառավարում | ստեղնաշար, մկնիկ և գեյմփադ |
🌐 | hogwartslegacy.com |
Hogwarts Legacy Վիքիպահեստում |
Hogwarts Legacy-ին մեկ խաղացողի համար նախատեսված, բաց աշխարհով խաղ է, որում հասանելի են բարդության մի քանի աստիճան և հասանելիություն։ Կախարդների դպրոց Հոգվարթսում հնարավոր կլինի այցելել մի շարք դասընթացների, այդ թվում՝ նզովքների, մթին ուժերից պաշտպանության և այլն։ Խաղում ուսումնասիրության համար հասանելի կլինեն «Հարրի Փոթեր» ֆրանշիզի մի շարք վայրեր՝ Արգելված անտառը, «Գրիգոթթս»-ի Կախարդական բանկը և Հոգսմիդ գյուղը[11][12]։ Խաղի ընթացքում այս տարածքները կենթարկվեն փոփոխության, կախված տարվա եղանակից և ժամանակից։ Աշխարհը կազմված է 16 շրջանից Հոգվարթսը և Հոգսմիդը ներառյալ։ Ընդհանուր տարածությունը կազմում է 7,65 կիլոմետր քառակուսի, որից ուսումնասիրության համար հասանելի է 6,4-ը[13]։
Խաղային կերպարին ստեղծելուց, օգտատերը կարող է ընտրել կերպարի արտաքին տեսքը, սեռը և ֆակուլտետը։ Խաղացողները կարող են կարգավորել իրենց կերպարի ձայնը, շարժուձևը, ինչպես նաև փայտիկը[14]։ Փուլերի հաղթահարումը խաղացողների հասանելիություն է տալիս նոր տաղանդների և հմտությունների[15]։
Կերպարները սովորում են արտահայտել տարբեր մոգական խոսքերը, պատրաստել թուրմեր և սովորել մարտական հնարքներ։ Խաղալու ընթացքում կերպարները կարող են ձևավորել իրենց սեփական մարտական ոճը[16]։ Գնված կամ ստեղված առարկաները, կարող են օգտնել կերպարներին հասցնել վնասներ թշնամիներին կամ ստեղծել արգելքներ նրանց համար, ինչպես նաև օգտագործել իրենց հզորացման համար։ Որպես արարածներ, որոնց հետ կարելի է համագործակցել, խաղում հասանելի կլինեն վիշապներ, էլֆեր և գրփուկներ։ Որոշ արարածների հնարաոր կլինի օգտագործել մարտերում[17]։
Hogwarts Legacy-ի խաղի դեպքերը զարգանում են 19-րդ դարի վերջին Հոգվարթսում։ Խաղացողների տրվում է հնարավորություն ընտրել իրենց ֆակուլտետը, այցելել կախարդության դասընթացների, ինչպես նաև ուսումնել բաց աշխարհը, որն իր մեջ ընդգրկում է Արգելված անտառը և Հոգսմիդ գյուղը։ Խաղում կերպարները սովորում են կատարել տարբեր կախարդական գործողություններ, պատրաստել թուրմեր, ընտելացնել կենդանիների և տիրապիտել տարբեր մարտական հնարքների։ Խաղում կարևոր դեր է կատարում նաև կերպարների բարոյականությունը[18]։ Խաղացողները խաղի ընթացքում կարող են կարգավորել իրենց կերպարի ձայնը և արտաքին տեսքը, ինչպես նաև ընտրություն կատարել՝ լինել կախարդ, թե՞ հրաշագործ։
Խաղը մշակվել է Avalanche Software ստուդիայի կողմից, որին Warner Bros. Interactive Entertainment-ը 2017 թվականի հունվարին գնել էր Disney ընկերությունից[19]։ Նույն թվականին Warner Bros.-ը ստեղծեց նոր լեյբլ՝ Portkey Games, որը զբաղվելու էր Wizarding World ֆրանշիզի լիցեզիայով[20]։ Warner Bros․-ի խոսքերով, ֆրանշիզի հեղինակ Ջոան Ռոուլինգը ոչ մի մասնակցություն չի ունեցել խաղի մշակման գործընթացում[21]։
Խաղի համար օգտագործվել է Unreal Engine 4 խաղային շարժիչը[22]։
Hogwarts Legacy-ի խաղը առաջին անգամ ցուցադրվել է PlayStation 5-ի թողարկմանը նվիրված միջոցառման շրջանակներում 2020 թվականի սեպտեմբերին, իսկ թողարկումը պլանավորվել էր 2021 թվականին Windows, PlayStation 4, PlayStation 5, Xbox One և Xbox Series X/S պլատֆորմների համար[23]։ Սակայն 2021 թվականի հունվարի 13-ին հայտարարվեց, որ խաղի թողարկումը հետաձգվել է մինչև 2022 թվական[24]։
2022 թվականի մարտի 17-ին PlayStation-ն իր YouTube ալիքում տեղադրեց State of Play տեսահոլովակը, որը նվիրված էր Hogwarts Legacy-ին։
Գնահատականներ | |
---|---|
Այլալեզու հրատարակություններ | |
Հրատարակություն | Գնահատական |
Destructoid | 7/10[25] |
Game Informer | 9/10[26] |
GamesRadar | Կաղապար:Рейтинг[27] |
Game Revolution | 6/10[28] |
GameStar | 78/100[29] |
IGN | 9/10[30] |
PC Gamer UK | 83/100[31] |
Ռուսական հրատարակություններ | |
Հրատարակություն | Գնահատական |
3DNews | 8,5/10[32] |
PlayGround.ru | 8.5/10[33] |
Игромания | Կաղապար:Рейтинг[34] |
Որոշ գնահատականների վրա հիմնված վարկանիշ | |
Ագրեգատոր | Վարկանիշ |
Metacritic | (PC) 83/100[35] (PS5) 84/100[36] (XSXS) 88/100[37] |
Критиканство | 77/100[38] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.