From Wikipedia, the free encyclopedia
Parmalat SpA (արտասանվում է «Պարմալատ»), կաթնամթերքի և այլ պարենային ապրանքների արտադրության իտալական կորպորացիա։ Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Կոլեքիո քաղաքում (Էմիլիա-Ռոմանիա մարզ)[1]։ Ընկերությունն ունի մոտ 140 գործարան ամբողջ աշխարհում։
Parmalat SpA | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն |
Հիմնադրված է | 1961 |
Հիմնադիր | Կալիստո Տանզի |
Վայր | Կոլեքիո, Պարմա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա |
Երկիր | Իտալիա |
Արդյունաբերություն | սննդի արդյունաբերություն |
Գործառնական շահույթ | €279,6 մլն (2015) |
Զուտ շահույթ | €145,8 մլն (2015) |
Աշխատողների թիվ | 27 596 (2015) |
Մայր ընկերություն | Lactalis? |
Դուստր ընկերություններ | Lactis? |
Սեփականատեր | Lactalis? |
Կայք | parmalat.com |
Parmalat Վիքիպահեստում |
Ընկերությունը հիմնադրվել է 1961 թվականին, երբ 22-ամյա քոլեջի շրջանավարտ Կալիստո Տանզին (1938–2022[2]) Պարմայում բացեց կաթի պաստերիզացման փոքրիկ գործարան։
Ընկերության շուրջ սկանդալը բռնկվել է 2003 թվականին, երբ խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցրեց Էնրիկո Բոնդին, ով բարձրաձայնեց ֆինանսական հաշվետվությունները և պարզեց, որ ընկերությունը երկար ժամանակ թաքցրել է կորուստները և գերագնահատել շահույթը (ավելի քան 10 տարի)[3]։ Ընկերությունը բռնվել է բորսաներում ապօրինի մանիպուլյացիաների համար[4]։ Այդ ժամանակներից ի վեր ընկերությունն անցել է երկարատև վերակազմավորման գործընթաց։
Ավելի ուշ՝ 2010 թվականի դեկտեմբերին, Կալիստո Տանզին՝ նախկին գործադիր տնօրենը և Parmalat-ի հիմնադիրը, ով ընկերությունը կանխամտածված սնանկության է ենթարկել, դատապարտվել է 18 տարվա ազատազրկման, իսկ նախկին ֆինանսական տնօրենը՝ 14 տարվա[5]։ Մինչ այդ՝ 2008 թվականին, Տանզին արդեն 10 տարվա ազատազրկման էր դատապարտվել արժեթղթերի շուկայում խարդախության համար[6]։
2011 թվականի գարնանը և ամռանը ֆրանսիական Lactalis ընկերությունը, որը նախկինում ուներ Parmalat-ի 29% բաժնետոմսերը, գնեց Parmalat-ի վերահսկիչ փաթեթը՝ իր ձեռքում կենտրոնացնելով ընկերության բաժնետոմսերի 83,3%-ը։ Գործարքի գնահատված գումարը կազմել է 3,4 մլրդ եվրո[7]։
Ընկերության անվանումը կազմված է երկու իտալական բառերից՝ Parma (քաղաք իտալական Էմիլիա-Ռոմանիա շրջանում, որտեղ էլ առաջացել է ընկերությունը) և latte, որը իտալերեն նշանակում է կաթ[8]։
2011 թվականի հուլիսի դրությամբ ընկերության բաժնետոմսերի 83,3%-ը պատկանում էր ֆրանսիական Lactalis սննդամթերքի ընկերությանը։
Ընկերության տնօրենների խորհրդի նախագահն է՝ Ռաֆֆայել Պիչելլան, գլխավոր տնօրենը՝ Էնրիկո Բոնդի։
Ընկերությանը պատկանում է շուրջ 140 արտադրական օբյեկտ ամբողջ աշխարհում։ Parmalat-ը պաշտոնական ներկայացուցչություններ ունի այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ավստրալիան, Հայաստանը, Բոտսվանան, Վենեսուելան, Զամբիան, Իտալիան, Կանադան, Կոլումբիան, Կուբան, Մոզամբիկը, Նիկարագուան, Պարագվայը, Պորտուգալիան, Ռուսաստանը, Ռումինիան, Էսվատինին, Էկվադորը, Հարավային Աֆրիկան։ Լիցենզավորված արտադրությունն իրականացվում է հետևյալ երկրներում՝ Բրազիլիա, Հունգարիա, Դոմինիկյան Հանրապետություն, Իսպանիա, Չինաստան, Մեքսիկա, ԱՄՆ, Ուրուգվայ, Չիլի։
Ընկերության անձնակազմի թիվը կազմում է 13,79 հազար մարդ։ 2009 թվականի շրջանառությունը կազմել է 3,99 միլիարդ եվրո, գործառնական եկամուտը՝ 666,8 միլիոն եվրո, իսկ մաքուր եկամուտը՝ 519,0 միլիոն եվրո[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.