Red (ալբոմ, Թեյլոր Սվիֆթ)
From Wikipedia, the free encyclopedia
Red (հայերեն՝ կարմիր), ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի չորրորդ ստուդիական ալբոմ, թողարկված 2012 թվականի հոկտեմբերի 22-ին, Big Machine լեյբլով[1]։ Առաջին շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում ալբոմը վաճառվել է ավելի քան 1.2 միլիոն օրինակով, սա վերջին տասը տարիների ընթացքում ամենաբարձր ցուցանիշն էր։ Ալբոմը թողարկվելուց հետո հայտնվել է Billboard 200 չարթի առաջին հորիզոնականում և 16 շաբաթ շարունակ գլխավորել է US Billboard Top Country Albums չարթը։ Ալբոմն առաջինն էր նաև Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Կանադայում, Իռլանդիայում և Նոր Զելանդիայում։ Ալբոմի անվանումը և շապկի լուսանկարը պաշտոնապես ներկայացվել է 2012 թվականի օգոստոսի 13-ին, սկավառակի առաջին երգի թողարկման ժամանակ՝ «We Are Never Ever Getting Back Together»[2]: Հաջորդ չորս պրոմո-սինգլերը թողարկվել են ալբոմի թողարկումից մեկ ամիս առաջ, որոնցից երեքը եղել են Billboard Hot 100 չարթի լավագույն տասնյակում։ Ալբոմը ստեղծվել է համագործակցության շնորհիվ՝ Գարի Լյթբոթի և Էդ Շիրանի հետ։ Թեյլորի այս ալբոմը երաժշտական նոր ժանրում է։ Ալբոմում ներառված են 16 թրեքներ (առանց բոնուս-տարբերիակի)[3][4]։
Red | |
---|---|
Թեյլոր Սվիֆթի ստուդիական ալբոմ | |
Թողարկված | 2012 թվականի հոկտեմբերի 22 |
Ձայնագրված | 2010-2012 |
Ժանր | Քանթրի, փոփ-ռոք |
Տևողություն | 65:11 |
Լեզու | անգլերեն |
Լեյբլ | Big Machine |
Պրոդյուսեր | Մաքս Մարտին, Շոլլեբեք |