Թեյլոր Սվիֆթ
From Wikipedia, the free encyclopedia
Թեյլոր Էլիսոն Սվիֆթ (անգլ.՝ Taylor Alison Swift, դեկտեմբերի 13, 1989(1989-12-13)[3][4], West Reading, Բերկս շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, երգահան և դերասանուհի։
Ստացել է բազմաթիվ մրցանակներ, այդ թվում 12 Գրեմմի, 40 Ամերիկյան երաժշտական մրցանակ և 40 Billboard Music Award։ 2011 թվականի հունիսին նա և Քերրի Անդերվուդը միակ քանթրի ոճի կատարողներն էին ովքեր ընդգրկվեցին «Rolling Stone» ամսագրի «Queens of Pop» ցանկում։ Իր երաժշտական կարիերայի ընթացքում Թեյլորը վաճառել է 50 միլիոն ալբոմի և 150 միլիոն սինգլի օրինակներ ամբողջ աշխարհում։
Ծնվելով Փենսիլվանիա նահանգի Ուեսթ Ռեդինգ քաղաքում՝ Սվիֆթը տեղափոխվել է Նեշվիլ, Թենեսի, 14 տարեկանում՝ կարիերան շարունակելու քանթրի երաժշտության ոլորտում։ 2004-ին նա ստորագրեց երգերի պատրաստման պայմանագիր Sony/ATV Music Publishing-ի հետ և ձայնագրման պայմանագիր Big Machine Records-ի հետ 2005-ին և թողարկեց իր համանուն դեբյուտային ստուդիական ալբոմը 2006-ին։
Սվիֆթը ուսումնասիրեց քանթրի փոփն իր երկրորդ և երրորդ ստուդիական ալբոմներում՝ Fearless (2008) և Speak now (2010);
Սվիֆթն ավելի է փորձարկել փոփ, ռոք և էլեկտրոնային ժանրերը իր չորրորդ ստուդիական ալբոմում՝ «Red» (2012), որին աջակցում էին «We Are Never Ever Getting Back Together» և «I Knew You Were Trouble» սինգլները։
Իր հինգերորդ ստուդիական ալբոմով «1989» (2014) և իր «Shake It Off», «Blank Space» և «Bad Blood» սինգլներով նա կորցրեց իր քանթրի իմիջը և ամբողջությամբ անցավ փոփին։
Մեդիայից ոգեշնչված թողարկվեց նրա վեցերորդ «Reputation» (2017) ստուդիական ալբոմը․
2018 թվականին բաժանվելով Big Machine-ից՝ պայմանագիր կնքելու Republic Records-ի հետ՝ Սվիֆթը թողարկեց իր յոթերորդ ստուդիական ալբոմը՝ «Lover», 2019 թվականին։
Ամբողջ աշխարհում վաճառելով ավելի քան 200 միլիոն ձայնագրություն՝ Սվիֆթը բոլոր ժամանակների ամենավաճառվող երաժիշտներից մեկն է։ Թեյլորը իր անվան տակ Billboard Hot 100 չարթում ունի 8 երգ,այդ թվում է All Too Well (10 minute version)-ը՝ ամենաերկար երգը, որը երբևէ գլխավորել է չարթը։
Բացի երաժշտությունից, նա խաղացել է դերեր այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Սուրբ Վալենտինի օրը» (2010) և «Կատուներ» (2019)։ Սվիֆթը թողարկել է «Միսս Ամերիկանա» (2020) ինքնակենսագրական վավերագրական ֆիլմը և «Folklore: The Long Pond Studio Sessions» երաժշտական ֆիլմը (2020)։