We Are Never Ever Getting Back Together
From Wikipedia, the free encyclopedia
«We Are Never Ever Getting Back Together», ամերիկացի քանթրի և փոփ երգչուհի Թեյլոր Սվիֆթի սինգլը, որ թողարկվել է 2012 թվականի օգոստոսի 13-ին Big Machine Records լեյբլում որպես ավելի ուշ՝ 2012 թվականի հոկտեմբերի 22-ին թողարկված նրա Red չորրորդ ալբոմի առաջին սինգլ։ Սինգլը դարձել է երգչուհու առաջին աշխատանքը, որ գլխավորել է Billboard Hot 100 ամերիկյան հիթ-շքերթը[1] և նրա երկրորդ № 1 հիթը Կանադայի Canadian Hot 100 հիթ-շքերթում[2]։ Մինչ 2014 թվականի նոյեմբեր Միացյալ Նահանգներում վաճառվել է սինգլի ավելի քան 4 մլն պատճեն, և այն ստացել է քառակի պլատինե կարգավիճակ RIAA-ից[3][4][5]։
Արագ փաստեր Թեյլոր Սվիֆթի սինգլը, «Red» ալբոմից ...
«We Are Never Ever Getting Back Together» | ||||
---|---|---|---|---|
Թեյլոր Սվիֆթի սինգլը | ||||
«Red» ալբոմից | ||||
Թողարկված | 13 օգոստոսի, 2012 | |||
Ֆորմատ | CD-սինգլ, թվային ներբեռնում | |||
Ժանր | բաբլմագ-փոփ, դանս-փոփ | |||
Տևողություն | 3:12 | |||
Լեյբլ | Big Machine | |||
Պրոդյուսեր | Մաքս Մարտին, Shellback | |||
Թեյլոր Սվիֆթի սինգլների ժամանակագրություն | ||||
|
Փակել
Rolling Stone ամսագիրը երգն ընդգրկել է 2012 թվականի լավագույն սինգլների շարքում՝ այն տեղադրելով իր «50 Best Songs of 2012» ցանկի երկրորդ հորիզոնականում[6]։