Ամբրոլաուր

From Wikipedia, the free encyclopedia

Ամբրոլաուրmap
Remove ads

Ամբրոլաուր (վրաց.՝ ამბროლაური ), քաղաք Վրաստանի Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի երկրամասում։ Այդ երկրամասի (կամ մարզի) և Ամբրոլաուրի շրջանի վարչական կենտրոնն է։ Քաղաքի կարգավիճակ է ստացել 1966 թվականին։ 2014 թվականին բնակավայրինշնորհվել է ինքնակառավարվող քաղաքի կարգավիճակ[2]։ Գտնվում է Ռիոն գետի ափին, ծովի մակերևույթից մոտավորապես 550 մետր բարձրության վրա։ Զբաղեցնում է 1.6 km2.[3] տարածք։ Բնակչությունը՝ 2001 մարդ (2023)[4]։

Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...

Քաղաքում զարգացած է սննդի արդյունաբերությունը, այդ թվում՝ գինու արտադրությունը։ Կա նաև կարի ֆաբրիկա։ Ամբրոլաուրից ոչ հեռու գտնվող Շաորի լճի ափերին ստեղծվել է հանգստի և առողջարանային գոտի, որը շարունակում է զարգանալ[5]։ 2017 թ. հունվարին շահագործման է հանձնվել օդանավակայանը, որը նախատեսված է փոքր (մինչև 20 ուղևոր տեղափոխող) ինքնաթիռների համար և միաժամանակ կարող է սպասարկել շուրջ 50 մարդու[6]։ Ամբրոլաուրն ունի գեղարվեստի հարուստ թանգարան[7], թատրոն...

Remove ads

Պատմություն

Հնագիտական պեղումների արդյունքները վկայում են, որ քաղաքի ներկայիս տարածքում բնակավայր գոյություն է ունեցել առնվազն վաղ միջնադարյան ժամանակներից։ Ենթադրվում է, որ մերձակայքում գտնվող Նիկործմինդա վանքի արձանագրություններից մեկում հիշատակված Մետեխարա գյուղը եղել է հենց Ամբրոլաուրի տեղում[8]։ Իսկ Ամբրոլաուր տեղանունը վկայված է 17-րդ դարից (այդ շրջանում բնակավայրը եղել է Իմերեթի արքաների նստավայրերից մեկը. մերձակայքում արքայական ամրոցն էր վեր խոյանում)։ 1934-1937 թթ. բնակավայրը կրել է Ենուկիձե անվանումը՝ ի պատիվ խորհրդային կուսակցական գործիչ Ա. Ս. Ենուկիձեի[9]։ Բայց երբ վերջինիս 1937 թվականին որպես տրոցկիստի գնդակահարել են, բնակավայրին վերադարձրել են իր պատմական անվանումը[10]։

Քաղաքը զգալի չափով վնասվել է 1991 թվականի Ռաճա-Ջավյան ուժգին երկրաշարժից[11]։

Remove ads

Ժողովրդագրություն

Ամբրոլաուրի բնակչության թվաքանակի փոփոխությունները[12].

Մանրամասն տեղեկատվություն Տարին, Բնակչությունը ...

Անվանի ամբրոլաուրցիներ

  • Մանուչար Մաչաիձե (ծնվ. 1949) — ֆուտբոլիստ, Թբիլիսիի «Դինամո» թիմի և ԽՍՀՄ հավաքականի կիսապաշտպան
  • Գոչա Մաչաիձե (ծնվ. 1950) — ֆուտբոլիստ, Թբիլիսիի «Դինամո» թիմի և ԽՍՀՄ հավաքականի պաշտպան

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads