Ասմիր Բեգովիչ

From Wikipedia, the free encyclopedia

Ասմիր Բեգովիչ
Remove ads

Ասմիր Բեգովիչ (բոս․՝ Asmir Begović, հունիսի 20, 1987(1987-06-20)[3][4][5], Տրեբինյե, Բոսնիա և Հերցեգովինա, ՀՍՖՀ), բոսնիացի ֆուտբոլիստ, անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբի ու Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի դարպասապահը։

Արագ փաստեր Ասմիր Բեգովիչբոս․՝ Asmir Begović, Անձնական տվյալներ ...
Remove ads

Ակումբային կարիերա

«Պորտսմութ»

2003 թվականին Ասմիրը անգլիական «Պորտսմութ» ակումբի հետ կնքեց երիտասարդական պայմանագիր, իսկ 2 տարի անց պոմպեյների հետ կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը։ Երկարաժամկետ պայմանագրի կնքումից հետո խաղացողին սկսեցին վարձավճարով հանձնել կարգով ավելի ցածր թիմերի այն նպատակով, որ ֆուտբոլիստը փորձառու դառնա թիմի հիմնական կազմում խաղալիս։ Վարձակալների երկար ցանկում առաջին ակումբը դարձավ բելգիական «Լա Լուվյերը»։ Բելգիական ակումբի կազմում Ասմիրը անցկացրեց ընդամենը 2 խաղ, ինչից հետո վերադարձավ Անգլիա, որտեղ սկսեց հանդես գալ «Մակլսֆիլդ Թաունում»։ Վերջինս նրան վարձակալեց 2006-2007 մրցաշրջանում։ Բեգովիչը նոր ակումբում իր նորամուտը նշեց 2006 թվականի նոյեմբերի 25-ին «Ստոկպորտ Քաունթիի» դեմ խաղում, երբ հանդիպման 80-րդ րոպեին փոխարինեց վնասվածք ստացած Ջոնի Բրեյնին[6]։ Սակայն հետագայում վարձակալության համաձայնությունը ժամկետից շուտ չեղարկվեց, քանի որ ֆուտբոլիստը ծնկի վնասվածք ստացավ[7]։ «Մակլսֆիլդ Թաունի» կազմում խաղացողը անցկացրեց ընդամենը 3 հանդիպում։

2007 թվականի օգոստոսին Բեգովիչը վարձավճարով հանձնվեց «Բորնմութին»։ Ակումբների միջև վարձակալական պայմանագիրը կնքվեց կես տարի ժամկետով[8]։ Սակայն 2007 թվականի հոկտեմբերի 11-ին Ասմիրը շտապ հետ կանչվեց չերիզների կազմից[9]։ 2007 թվականի դեկտեմբերի 8-ին Պրեմիեր Լիգայի շրջանակներում «Ասթոն Վիլլայի» դեմ կայացած խաղին ֆուտբոլիստը հայտնվեց «Պորտսմութի» հայտացուցակում։ Կապույտների հայտացուցակում խաղացողը 16 համարի ներքո էր, սակայն տվյալ խաղում նա ստիպված եղավ խաղին հետևել պահեստայինների նստարանից։

2008 թվականի մարտին Բեգովիչը մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալական հիմունքներով պայմանագիր կնքեց «Յովիլ Թաունի» հետ «Պորտսմութի» արտոնյալ իրավունքով՝ ըստ որի վերջինս ցանկացած պահի կարող է խաղացողին հետ կանչել[10]։ 2008 թվականի մարտի 29-ին «Բրիստոլ Ռովերսի» դեմ խաղում Ասմիրը գլովերսների կազմում նշեց իր նորամուտը, որի ժամանակ իր դարպասն անառիկ պահեց[11][12]։ Որոշ ժամանակ անց խաղացողը ևս մեկ հանդիպում անցկացրեց գլովերսների կազմում, ինչից հետո թիմի հիմնական դարպասապահի ապահովության համար կրկին հետ կանչվեց պոմպեիների ղեկավարության կողմից[13]։ 2008 թվականի հունիսին «Յովիլ Թաունի» գլխավոր մարզիչ Ռասել Սլեյդը հայտարարեց, որ ուզում է բոսնիացի ֆուտբոլիստին կրկին վարձակալել այն բանից հետո, երբ գլովերսների մեկ այլ դարպասապահ Սթիվ Միլդենհոլը համալրեց «Սաութենդ Յունայթեդի» կազմը[14]։ Սակայն ֆուտբոլիստի վերադարձը «Հայիշ Պարկ» մեկ շաբաթով հետաձգվեց՝ կապված Բեգովիչի պապիկի մահվան հետ[15]։ 2008 թվականի օգոստոսին Ասմիրը վարձակալական հիմունքներով կրկին տեղափոխվեց «Յովիլ Թաուն»։ Վարձակալական պայմանագիրը կնքվեց 3 ամսով[16]։ Ասմիրը գլովերսների կազմում անցկացրեց 14 հանդիպում՝ կարողանալով 3 խաղում գնդակ չընդունել սեփական դարպասը։

2009 թվականի մայիսի 18-ին Ասմիրը «Պորտսմութի» կազմում իր նորամուտը նշեց «Սանդերլենդի» դեմ խաղում, որն ավարտվեց 3:1՝ հօգուտ պոմպեիների ֆուտբոլիստների[17]։ Կապույտների կազմում իր նորամուտը նշելուց հետո խաղացողն իր տպավորություններով կիսվեց լրագրողների հետ.

Սա ուղակի ֆանտաստիկա է։ Ինձ վերջապես հաջողվեց Պրեմիեր Լիգայում անցկացնել իմ առաջին խաղը. չէ՞ որ ես այդ պահին երկար էի սպասել[18]։

Նույն թվականի հոկտեմբերին Բեգովիչը վարձակալական հիմունքներով տեղափոխվեց «Իփսվիչ Թաուն»[19]։ Վարձակալությունը պետք է երկարաձգվեր մինչև 2010 թվականի հունվարի 16-ը, սակայն նոյեմբերի 23-ին ֆուտբոլիստը հետ կանչվեց «Պորտսմութի» կազմ՝ կապված պոմպեիների հիմնական դարպասապահ Դևիդ Ջեյմսի վնասվածքի հետ[20]։ «Պորտսմութ» վերադառնալուց հետո խաղացողն ամրապնդվեց թիմի հիմնական կազմում և 2009-10 մրցաշրջանում անցկացրեց 15 հանդիպում։

«Ստոկ Սիթի»

Thumb
Բեգովիչը «Ստոկ Սիթիի» կազմում 2011 թվականին

2010 թվականի փետրվարի 1-ին Ասմիրը «Ստոկ Սիթի» ակումբի հետ կնքեց 4,5 տարվա պայմանագիր։ Ֆուտբոլիստն օրական պետք է ստանար 3,25 միլիոն ֆունտ ստերլինգ[21]։ Ֆուտբոլիստի հետ պայմանագրի կնքումից հետո գոնչարովների գլխավոր մարզիչ Թոնի Պուլիսը հայտարարեց, որ ակումբը երկար ժամանակաընթացքում հետևել է ֆուտբոլիստի խաղին.

Մենք հետևել ենք Ասմիրին բավականին երկար ժամանակ։ Համարում ենք, որ նա երկրի պոտենցիալ լավագույն երիտասարդ դարպասապահն է[22]։

Մինչ «Ստոկ Սիթիի» հետ պայմանագրի ստորագրումը, Բեգովիչը բանակցությունների մի քանի փուլ է անցկացրել «Տոտտենհեմ Հոտսպուրի» հետ, սակայն որոշել է հրաժարվել տվյալ ակումբի առաջարկից խիստ «սպորտային պատճառներից» ելնելով։ Պոմպեիների կազմից խաղացողի հեռանալու գլխավոր պատճառներից մեկը դարձել է «Պորտսմութի» ֆինանսական դրության վատթարացումը[23]։ Որոշ ժամանակ անց պարզ դարձավ նաև, որ «Պորտսմութը» «Տոտտենհեմ Հոտսպուրին» պետք է վերադարձնի 1 միլիոն ֆունտ, որը կապույտների հաշվին է փոխանցվել որպես ֆուտբոլիստի տրանսֆերի առաջին տրանշ[24]։

2010 թվականի ապրիլի 25-ին Բեգովիչի նորամուտը «Ստոկ Սիթիի» կազմում տեղի ունեցավ «Չելսիի» դեմ խաղում, որտեղ նա 35-րդ րոպեին փոխարինեց վնասվածք ստացած Թոմաս Սյորենսենին։ Այդ հանդիպման ժամանակ Ասմիրը բաց թողեց 5 գնդակ, իսկ «Չելսին» հաղթեց 7:0 հաշվով[25]։ 2010 թվականի մայիսի 1-ին «Էվերթոնի» դեմ խաղում, որն ավարտվեց 0:0 հաշվով, բոսնիացին գոնչարովների կազմում անցկացրեց իր առաջին «չոր» հանդիպումը[26]։ Նա խաղաց նաև այդ մրցաշրջանի վերջին՝ «Ֆուլհեմի» և «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղերում։ 2010-11 մրցաշրջանի սկզբին Բեգովիչը Թոնի Պուլիսից ստացավ 1 համարի մարզաշապիկը։ Որոշ ժամանակ անց շշուկներ հայտնվեցին բոսնիացու՝ «Չելսի» հնարավոր տեղափոխության մասին[27], սակայն գոնչարովների ղեկավարությունը հրաժարվեց վաճառել ֆուտբոլիստին։ Այս իրադարձությունից հետո Ասմիրը հրաժարվեց մասնակցել Ֆուտբոլային լիգայի գավաթի շրջանակներում կայացած «Շրուսբերի Թաունի» դեմ խաղին[28]։ Թոնի Պուլիսը հայտարարեց, որ այդ քայլը համարվում է զայրացուցիչ[29]։ Անձամբ ֆուտբոլիստը ժխտեց կատարվածը[30]։

Անկախ եղելությունից Բեգովիչը մրցաշրջանում իր առաջին խաղն անցկացրեց Ֆուտբոլային լիգայի գավաթի հաջորդ փուլում՝ «Ֆուլհեմի» դեմ խաղում։ Պրեմիեր Լիգայում առաջին խաղը Բեգովիչն անցկացրեց 2010 թվականի հոկտեմբերի 30-ին «Էվերթոնի» դեմ՝ կրկին փոխարինելով վնասվածք ստացած Թոմաս Սյորենսենին[31]։ Այս իրադարձությունից հետո բոսնիացին դարձավ թիմի հիմնական դարպասապահը և հաշտվեց Թոնի Պուլիսի հետ[32][33]։ 2011 թվականի փետրվարին «Արսենալից» պարտություն կրելուց հետո, Բեգովիչը հայտարարեց, որ իրեն դուր է գալիս այն, թե ինչպիսի ընթացքով է «Ստոկ Սիթին» կատարելագործվում[34]։

2013 թվականի նոյեմբերի 2-ին Ասմիրը կարողացավ գոլ խփել «Սաութհեմփթոնի» դեմ տնային խաղում՝ 12-րդ վայրկյանին գնդակն իր տուգանայինից հարվածելով և գրավելով հակադիր դարպասը[35][36]։ Այդ գոլը գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ֆուտբոլի պատմության ամենահեռու տարածությունից խփված գոլ. Բեգովիչը Արթուր Բորուցի դարպասը գրավեց 91,9 մետր հեռավորությունից[37]։

«Չելսի»

2015 թվականի հուլիսի 13-ին Բեգովիչը 4 տարվա պայմանագիր կնքեց լոնդոնյան «Չելսիի» հետ։ Գործարքի գումարը կազմեց 8 միլիոն ֆունտ ստերլինգ։ Գործարքի շրջանակներում «Չելսին» կիսապաշտպան Մարկո վան Գինկելին մինչև 2015-16 մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանձնեց «Ստոկ Սիթիին»[38][39][40]։ Օգոստոսի 8-ին Բեգովիչը «Չելսիի» կազմում իր նորամուտը նշեց Պրեմիեր լիգայի առաջին տուրի՝ «Սուոնսի Սիթիի» դեմ խաղում (2:2)՝ հանդիպման 54-րդ րոպեին Տիբո Կուրտուայի հեռացումից հետո փոխարինելով Օսկարին[41]։ Սեպտեմբերի 16-ին իր կարիերայում առաջին անգամ Ասմիրը դեբյուտեց Չեմպիոնների Լիգայում՝ «Մաքքաբի Թել Ավիվի» դեմ խմբային փուլի առաջին խաղում (4:0)[42]։

Remove ads

Միջազգային կարիերա

Կանադա

Ասմիրը Կանադայի երիտասարդական հավաքականի կազմում հայտնվեց 2007 թվականի աշխարհի երիտասարդական առաջնությանը, անմիջապես այն բանից հետո, երբ առաջնության պրոմոընկերությունում դարձավ «Adidas» ապրանքանիշի գովազդային մոդելը։ Նա մի քանի սեյվ արեց Չիլիի դեմ հանդիպման ժամանակ, սակայն դա չփրկեց թխկու տերևների հավաքականին 0:3 հաշվով ջախջախիչ պարտությունից։ 3-րդ տուրի վերջում Կոնգոյի դեմ խաղում Բեգովիչը դուրս եկավ իր տուգանային հրապարակից, որպեսզի կանխի խաղացողի մեն մենակ դուրս գալը։ Սակայն կարմիր սատանաների հարձակվողը որոշեց գնդակը անցկացնել դարպասապահի վրայով։ Դարպասապահին այլ բան չէր մնում անել, քան թռչել գնդակի վրա՝ այն ձեռքերով հետ մղելով։ Ասմիրին կարմիր քարտ ցույց տրվեց, և կանադական թիմի կիսապաշտպան Ջոնաթան Բոլյո-Բորգոն ստիպված եղավ կանգնել դարպասին, քանի որ բոլոր 3 հնարավոր փոփոխություններն օգտագործված էին[43]։

2007 թվականի օգոստոսի 14-ին 20-ամյա Բեգովիչը հրավիրվեց Կանադայի առաջին հավաքական՝ Իսլանդիայի հավաքականի դեմ ընկերական խաղին, բայց այդ հանդիպմանը նա այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ[44]։

2008 թվականի նոյեմբերին խաղացողը ևս մեկ հրավեր ստացավ Կանադայի հավաքական, սակայն կրկին խաղաժամանակ չստացավ։ Կանադայի հավաքականի գլխավոր մարզիչը նախընտրում էր Լարս Հիրշֆելդին։ Խաղացողը «Պորտսմութի» մարզչական շտաբի ցանկությամբ, այն է ֆուտբոլիստին թողնել թիմում մինչմրցաշրջանային նախապատրաստության, բաց թողեց ԿՈՆԿԱԿԱՖ 2009-ի ոսկե գավաթը։ 2009 թվականի հունիսի վերջին խաղացողը Բոսնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միրոսլավ Բլաժևիչի հետ զրուցեց վիշապների կազմում իր հնարավոր նորամուտի մասին։ Շատ բոսնիական ԶԼՄ-ներ հավաստում էին, որ տվյալ զրույցից հետո Բեգովիչը որոշել է հանդես գալ այն երկրի ազգային թիմում, որտեղ ծնվել է[45]։ Սակայն 2009 թվականի հուլիսի 12-ին «TEAM 1040» ռադիոյի «Full-Time: Vancouver’s Soccer Show» հաղորդման ժամանակ Ասմիրը հայտարարեց թխկու տերևների հավաքականում իր ելույթները շարունակելու մտադրության մասին[46]։ Այդ նույն հարցազրույցի ժամանակ նա ասաց.

Ես Կանադայում խաղացել եմ երկար տարիներ։ Բայց ինձ անհանգստացնում էր կանադական ֆուտբոլի ապագայի անորոշությունը։ Ես կանադական ասոցիացիայից երաշխիքներ ստացա, ինչից հետո պատրաստ եմ հայտարարել, որ երջանիկ եմ մնալ թխկու տերևների կազմում։ Հենց այստեղ եմ տեսնում իմ ապագան։ Ինձ հրավիրեցին Բոսնիա, մեր մեջ բանակցություններ ընթացան, սակայն ես հրաժարվեցի այդ մտքից[46]։

Բոսնիա և Հերցեգովինա

Thumb
Բեգովիչը Բոսնիա և Հերցեգովինայի կազմում 2015 թվականին

Սակայն 2 ամսից էլ քիչ ժամանակ անց Բեգովիչը փոխեց իր որոշումը։ 2009 թվականի օգոստոսի 21-ին նա ընդունեց Բոսնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի 2 խաղերի հրավերը։ Առաջին հանդիպումը արտագնա էր և կայացավ 2009 թվականի սեպտեմբերի 5-ին Հայաստանի հավաքականի դեմ։ 2-րդ խաղը տնային էր, որտեղ վիշապների հակառակորդը դարձավ Թուրքիայի ազգային թիմը։ Հանդիպումներից մեկի նախախաղյա նախապատրաստումից առաջ Ասմիրը բոսնիական վեբ-պորտալին հարցազրույց տվեց՝ հայտարարելով հետևյալը.

Ես ծնվել եմ Տրեբինեում։ Բոսնիա և Հերցեգովինան իմ հայրենիքն է։ Դրա համար ես չեմ հիասթափվի, եթե ինձ չհաջողվի հայտնվել հավաքականի հիմնական կազմում հենց այս պահի[47]։

2 խաղերում էլ դարպասապահը խաղաժամանակ չստացավ։ Բացի այդ, խաղացողն իր նորամուտը դեղնակապույտ մարզաշապիկով նշեց արդեն ընտրական փուլի հաջորդ շրջանում՝ Էստոնիայի հավաքականի դեմ խաղում, երբ 92-րդ րոպեին փոխարինեց վնասվածք ստացած Կենան Հասագիչին[48]։ Բոսնիայի հավաքականն այդ խաղում հաղթեց 2:0 հաշվով։ 2010 թվականի մարտի 3-ին Գանայի հավաքականի դեմ խաղում ֆուտբոլիստն անցկացրեց մի ամբողջ խաղակես։ Բոսնիացիները հաղթեցին 2:1 հաշվով, իսկ անձամբ ֆուտբոլիստը ոչ մի գնդակ բաց չթողեց[49]։ Վիշապների կազմում իր առաջին լիարժեք խաղը Ասմիրն ացկացրեց 2010 թվականի մայիսին Շվեդիայի հավաքականի դեմ խաղում։ Բոսնիան այդ խաղում պարտվեց 4:2 հաշվով։ Բոսնիական ԶԼՄ-ների կարծիքով Բեգովիչը լավ հանդիպում անցկացրեց, իսկ բաց թողած գոլերի պատճառը վիշապների վատ պաշտպանությունն էր։ Սակայն այդ նույն ԶԼՄ-ները «հարձակվեցին» նրա վրա այն բանից հետո, երբ դարպասապահը թողեց ազգային հավաքականի իր դիրքը Սլովակիայի հավաքականի դեմ ընկերական խաղի նախօրյակին[50]։

Remove ads

Ելույթների վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2016 թվականի մայիսի 15-ի դրությամբ[51]
Մանրամասն տեղեկատվություն Ելույթներ, Լիգա ...

Միջազգայն վիճակագրություն

2016 թվականի մայիսի 15-ի դրությամբ[53]
Մանրամասն տեղեկատվություն Հավաքական, Մրցաշրջան ...

Հավաքականի խաղեր և բաց թողած գնդակներ

2016 թվականի մայիսի 15-ի դրությամբ[53]

Ընդհանուր. 49 խաղ / 52 բացթողած գոլ, 26 հաղթանակ, 8 ոչ ոքի, 15 պարտություն։

Remove ads

Ձեռքբերումներ

Անձնական կյանք

Ասմիրը ծնվել է Տրեբինե քաղաքում, որն այդ ժամանակ մտնում էր ՀՍՖՀ-ի տարածքի մեջ, իսկ այժմ՝ Բոսնիա և Հերցեգովինայի մաս է[54]։ Նրա հայրը՝ Ամիր Բեգովիչը[55], եղել է տեղական «Լեոտար» ակումբի դարպասապահը, ինչպես նաև հանդես է եկել Բուգոյնոյի «Իսկրայի» կազմում։ Հարավսլավիայի փլուզման ժամանակ ֆուտբոլիստն իր ընտանիքի հետ տեղափոխվեց Գերմանիա։ Երբ Ասմիրը դարձավ 10 տարեկան, ընտանիքը տեղափոխվեց կանադական Էդմոնտոն քաղաք[54]։ 2004 թվականին նրանք վերադարձան Գերմանիա, որպեսզի խաղացողը հաճախի մանկապատանեկան դպրոց։ Ասմիր Բեգովիչն ամուսնացած է ամերիկուհու հետ, զույգն ունի Թեյլոր անունով աղջիկ[56]։

Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads