Եժի Կավալերովիչ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Եժի Ֆրանցիշեկ Կավալերովիչ (լեհ.՝ Jerzy Franciszek Kawalerowicz, հունվարի 19, 1922[1][2][3][…], Գվիզդեց, Stanisławów Voivodeship, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[1][4] - դեկտեմբերի 27, 2007[5][2][3][…], Վարշավա, Լեհաստան[4]), ծագումով հայ լեհ կինոռեժիսոր, դրամատուրգ։
Remove ads
Կենսագրություն
Ծնվել է Լեհաստանի Գվոզդեց քաղաքում։ Ըստ իր խոստովանության նախնիները եղել են հայ, որոնք դեռևս 17-րդ դարավերջին, փախչելով հալածանքներից, բնակություն են հաստատել Լեհաստանում[9]։ Պապերն ապրել են Լվովում և լեհական պետությանը մատուցած ծառայությունների համար արժանացել են ասպետական աստիճանի, դրանից էլ առաջացել է նրանց Կավալերով ազգանունը։ Մասնագիտական կրթությունն ստացել է Կրակովի կինոինստիտուտում (1946), ապա ուսումը շարունակել նույն քաղաքի գեղարվեստների ակադեմիայում և ավարտել այն 1948 թվականին։ Նախ աշխատել է որպես ռեժիսորի օգնական, ապա ինքը նկարահանել է ֆիլմեր, որոնք արժանացել են բազմաթիվ մրցանակների, ցուցադրվել աշխարհի շատ երկրներում։ 1953-1954 թվականներին դասավանդել է Լոձ քաղաքի պետական կինոդպրոցում։ 1955 թվականին դարձել է «Կադր» կինոմիավորման գեղարվեստական ղեկավարը և ղեկավարել այն մինչև 1968 թվականը։ 1966 թվականից լեհ կինեմատոգրաֆիստների միության նախագահն է եղել։ Արժանացել է լեհական կառավարության պետական մրցանակների։ 1967 թվականին իր տիկնոջ՝ կինոդերասանուհի Լյուցինա Վինիցկայայի հետ այցելել է Հայաստան[10]։
Remove ads
Ստեղծագործական կյանք
Կավալերովիչին առաջին հաջողությունը բերել է «Ցելյուլոզ» (1954 թվականին խորհրդային էկրաններում՝ «Կյանքի ճանապարհը») և «Փռյուգիական աստղի ներքո» (1954) դիլոգիան՝ նվիրված լեհ աշխատավորության դասակարգային ինքնագիտակցության արթնացմանն ու պայքարին։ Սուր արկածային ոճով նույն թեման է շոշափում «Ստվեր» (1956, խորհրդային էկրաններում՝ «Ո՞վ է նա») ֆիլմը։ Պատերազմի ողբերգական հետևանքների մասին է պատմում «Մեծ պատերազմի իսկական վերջը» (1957, խորհրդային էկրաններում՝ «Դա չի կարելի մոռանալ») կինոնկարը, իսկ «Գնացք» (1959), «Մայրապետ Իոհաննան ի հրեշտակաց» (1961) և «Փարավոն» (1965) ֆիլմերը հոգեբանական-փիլիսոփայական բնույթի աշխատանքներ են[11]։
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads