Երգող կեռնեխ (ֆիլմ, 1970)
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Երգող կեռնեխ, 1970 թվականին «Վրացֆիլմ» կինոստուդիայում նկարահանված գեղարվեստական ֆիլմ[2]։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երգող կեռնեխ (այլ կիրառումներ)
Remove ads
Սյուժե
Ֆիլմի գլխավոր հերոսը՝ Գիան (Գելա Կանդելակի) ապրում է թռչնի կյանքով. անդադար իրարանցման մեջ է, միշտ շտապում է՝ ցանկանալով հասցնել անել իր գործերն ու ժամանակ գտնել կատարելու իր աշխատանքային պարտականությունները։ Գիան կոմպոզիտոր է, բայց աշխատում է օպերային նվագախմբում։ Նա նվագում է լիտավր։ Աշխատանքը չի պահանջում մշտական ներկայություն աշխատավայրում. գործիքին մեկ անգամ հարվածում են, ինչին հաջորդում է երկար ընդմիջում, որ կարող է ձգվել մինչև ներկայացման վերջ։ Ահա այդ ընթացքում էլ Գիան պիտի հասցնի հանդիպել ընկերների հետ, գնալ ժամադրության, այցելել մոր ընկերուհուն և շնորհավորել ծննդյան օրվա առթիվ ու հասցնել վերադառնալ՝ սիմֆոնիայի վերջում նորից հարվածելու լիտավրին։
Remove ads
Դերերում
- Գելա Կանդելակի - Գիա Ագլաձե, օպերային թատրոնի նվագախմբի անդամ
- Գիգա Չխեիձե
- Ջանսուգ Կախիձե - դիրիժոր
- Դեա Իվանիձե
Նկարահանող անձնակազմ
- Ռեժիսոր՝ Օթար Իոսելիանի
- Սցենարի հեղինակներ՝ Դիմիտրի Էրիսթավի, Օթար Իոսելիանի, Շարմազան Կակիչաշվիլի
- Ֆիլմի տնօրեններ՝ Զուրաբ Չխեիձե, Ջ. Գվենետաձե
- Օպերատոր՝ Աբեսալոմ Մայսուրաձե
- Կոմպոզիտոր՝ Թեյմուրազ Բակուրաձե
- Նկարիչներ՝ Դիմիտրի Էրիսթավի, Ռ. Կուչուլորիա
- Մոնտաժող՝ Ջուլիետա Բեժուաշվիլի
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads