Երկնային ամպրոպ (ֆիլմ, 1965)
ֆիլմ, 1965 From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
«Երկնային ամպրոպ» (ֆր.՝ Le Tonnerre de Dieu ), Ֆրանսիա-Իտալիա-Գերմանիա համատեղ արտադրության գեղարվեստական կինոնկար՝ նկարահանված 1965 թվականին։ «Երկնային ամպրոպի» ռեժիսոր Դենի Դենի դը Լա Պատելիերը ֆիլմը ստեղծել է ըստ Բեռնար Կլավելի «Ով է ինձ հաղթում» վեպի մոտիվների։ Կատակերգության երաժշտության հեղինակը հայազգի Ժորժ Կառվարենցն է։
Remove ads
Սյուժե
Ծերունի Լեանդր Բրասակը նախկին իրավաբան է, իսկ այսօր գյուղական արտասովոր անասնաբույժ է, հարբեցող և մարդատյաց։ Նա իր կնոջ՝ Մարիի հետ բնակվում է քաղաքից դուրս գտնվող առանձնատանը։ Մարին դեռ վաղուց է համակերպվել ամուսնու տարօրինակություններին։ Նա զբաղվում է ձիաբուծությամբ և ապաստան է տալիս թափառող շներին։
Մի անգամ Բրասակը նավահանգստային գինետանը հանդիպում է Սիմոնա Լեբուշեին, երիտասարդ թեթևաբարո մի աղջկա։ Լեանդրը, չհասկանալով, թե ինչ է անում, աղջկան տանում է իր տուն։
Չնայած այն հանգամանքին, որ Սիմոնան և Բրասակի անզավակ կինը արագորեն մտերմանում են միմյանց հետ, այդ խաղաղ մթնոլորտը արագորեն փոխվում է ու առանձնատանը շուտով սկսում է տիրել բարդ իրավիճակ։ Սիմոնայի պոռնկապահ Մարսելը փորձում է բռնի ուժով վերադարձնել նրան։ Անասնաբույժի հարևանները հայտնում են ոստիկանությանը այն մասին, որ Բրասակը տանը մարմնավաճառուհու է պահում։ Արդյունքում վերջինս կարողանում է դուրս գալ բոլոր դժվարություններից` օգտվելով սեփական շներից և նախկին ուսումնակից ընկերոջից, որը դարձել է նախարար։
Միաժամանակ գեղեցկուհի Սիմոնայի հետ ծանոթանում է Ռոժեն` Բրասակի հարևանը։ Վերջիններիս միջև սիրավեպ է ծավալվում, որը, ըստ նրանց, ծածուկ են պահում Բրասակից ու նրա կնոջից։ Ի վերջո Ռոժեն որոշում է հայտնել Բրասակին իր ու Սիմոնեի սիրո պատմության և այն մասին, որ երեխա են սպասում։ Այդ նորությունը Բրասակին դուրս է հանում միզանտրոպից` մարդատյացության թմբիրից և նա ուրախանում է, որ շուտով «պապիկ» է դառնալու։ Ուրախությամբ գլխավոր հերոսը մի ամբողջ խանութ իրեր է գնում նորածնի համար։
Remove ads
Դերերում
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads