Էլիա Կազան
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Էլիա Կազան (անգլ.՝ Elia Kazan, իսկական անուն ազգանունը Էլիաս Կազանջօղլու (հուն․՝ Ηλίας Καζαντζόγλου ), թուրքերեն՝ Elia Kazancıoğlu), սեպտեմբերի 7, 1909[1][2][3][…], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - սեպտեմբերի 28, 2003[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), թատրոնի և կինոյի ամերիկացի ռեժիսոր (արմատներով հույն), սցենարիստ և պրոդյուսեր։ Օսկարի եռակի և Ոսկե Գլոբուսի քառակի դափնեկիր։
Remove ads
Կենսագրություն և կարիերա
Էլիա Կազանը ծնվել է 1909 թվականին Ստամբուլում հույն առևտրականների ընտանիքում։ 1913 թվականին նրա ընտանիքը տեղափոխվում է ԱՄՆ և բնակություն հաստատում Նյու Յորքում, որտեղ նրա հայրը զբաղվում է գորգերի վաճառքով։ Մասաչուսեթսի քոլեջներից մեկը ավարտելուց հետո ընդունվում է Յելսկի համալսարանի դրամատիկ արվեստի բաժինը։
1930- ական թթ. արդեն սկսում է աշխատել Նյու Յորքի թատերախմբերից մեկում որպես ռեժիսոր։ Սկսած 1934 թվականից մոտ 2 տարի Էլիա Կազանը հանդիսանում էր ԱՄՆ-ի կոմունիստական կուսակցության գաղտնի անդամ[4]։
Արդեն 1940 թվականի սկզբից Կազանը համարվում էր Նյու Յորքի ամենահայտնի թատերական ռեժիսորներից մեկը։ Նա նաև խաղում էր թատրոնում («Սպիտակ խալաթներով մարդիկ», «Լեֆտիին սպասելով», «Ջոննի Ջոնսոն», «Ոսկե տղան», «Լիլոիմ» և այլն)։ Ստացել է թատրոնի հեղինակավոր Տոնի մրցանակ։
1940- ական թթ. վերջից Կազանը սկսում է նկարահանել նաև ֆիլմեր, սկզբում մի քանի կարճամետրաժ վավերագրական ֆիլմեր, ապա նաև լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ։ Նրա արդեն առաջին մեծ աշխատանքներից մեկը՝ 1947 թվականին նկարահանված «Ջենտլմենական համաձայնություն» ֆիլմը մեծ հաջողություն է ունենում արժանանալով 3 Օսկարի, որոնց թվում նաև Կազանը ստանում է իր առաջին Օսկարը լավագույն ռեժիսոր անվանակարգում։ Եվս մեկ Օսկար նա ստանում է 1954 թվականին նկարահանված «Նավահանգստում» ֆիլմի համար (ֆիլմը արժանանում է 8 Օսկարի, որոնց թվում Օսկար լավագույն ֆիլմի համար)։ Մյուս նշանավոր աշխատանքերն են կինոյում՝ «Ցանկություն» տրամվայը», «Դրախտից արևելք», «Վայրի գետը», «Տիկնիկ», «Ամերիկա, Ամերիկա» և այլն։ Նրա վերջին աշխատանքը կինոյում դարձավ 1976 թվականին նկարահանված «Վերջին մագնատը» դրաման՝ հոլիվուդյան մի շարք հայտնի դերասանների մասնակցությամբ։
Էլիա Կազանը մասամբ վատ համբավ ձեռք բերեց 1952 թվականին՝ հետաքննության հատուկ մարմիններին հայտնելով իր կոմունիստ գաղափարակից ընկերների մասին տեղեկություններ[5]։ Հետաքննության արդյունքում նրա գաղափարակից դերասաններից 8 հոգի հայտնվեցին, այսպես ասած, հոլիվուդյան սև ցուցակում և նրանց կարիերան ավարտվեց դրանով։ Այդ արարքը շատ կինոգործիչներ չներեցին, մասնավորապես 1999 թվականին, երբ նրան հանձնվում էր պատվավոր Օսկար կինոյում ունեցած մեծ ավանդի համար, ներկաներից մի քանիսը (Նիկ Նոլթի, Էդ Հարիս) հրաժարվեցին ծափահարել նրան, իսկ ոմանք էլ (Սթիվեն Սփիլբերգ, Ջիմ Քերրի) ծափահարում էին նստած տեղից[6][7]։ Իսկ ֆրանսիացի դերասան Ժյուլ Դասսենը առարկությամբ հանդես եկավ նրան պատվավոր Օսկար հանձնելու համար, ով նույնպես հայտնվել էր այդ սև ցուցակում։
Էլիա Կազանը երեք անգամ ամուսնացած է եղել[5]։ Մահացել է 2003 թվականին Նյու Յորքում 94 տարեկան հասակում։
Remove ads
Ֆիլմագրություն
Ընդհանուր թվով 21 ֆիլմի ռեժիսոր է, 8 ֆիլմի պրոդյուսեր է, 6 ֆիլմի սցենարի հեղինակ։ Խաղացել է 6 ֆիլմում որպես դերասան։
Առավել նշանավոր ռեժիսորական աշխատանքներից են՝
Remove ads
Մրցանակներ
Ընդհանուր թվով Էլիա Կազանը ստացել է 33 մրցանակ, ներկայացված է եղել ևս 24-ի, որոնց թվում.
Օսկար
8 անգամ ներկայացվել է Օսկար, ստացել 3-ը
- «Ջենտլմենական համաձայնություն» - ստացել է Օսկար լավագույն ռեժիսորի համար
- «Ցանկություն» տրամվայ» - ներկայացվել է լավագույն ռեժիսոր անվանակարգում
- «Նավահանգստում» - ստացել է լավագույն ռեժիսոր անվանակարգում
- «Դրախտից արևելք» - ներկայացվել է լավագույն ռեժիսոր անվանակարգում
- «Ամերիկա, Ամերիկա» - ներկայացվել Օսկարի 3 անվանակարգերում, Օսկար լավագույն օրիգինալ սցենարի համար (որպես սցենարիստ), Օսկար լավագույն ֆիլմի համար (որպես պրոդյուսեր) և Օսկար լավագույն ռեժիսորի համար (որպես ռեժիսոր)
ստացել է նաև 1 պատվավոր Օսկար։
Ոսկե Գլոբուս
4 անգամ ներկայացվել և 4 անգամ ստացել է Ոսկե Գլոբուս մրցանակը Ոսկե Գլոբուս լավագույն ռեժիսորի համար անվանակարգում, ինչը դեռևս չի հաջողվել ոչ մի ռեժիսորի.
- «Ջենտլմենական համաձայնություն»
- «Ցանկություն» տրամվայ»
- «Նավահանգստում»
- «Տիկնիկ»
Այլ մրցանակներ
Ստացել է նաև
- Բեռլինի կինոփառատոնի 2 մրցանակ
- 2 Բոդիլ
- 4 անգամ ներկայացվել է Կաննի կինոփառատոնի տարբեր մրցանակների, ստացել 1-ը
- 9 անգամ ներկայացվել է ԱՄՆ-ի ռեժիսորների գիլդիայի մրցանակի, ստացել 3-ը
- 7 անգամ ներկայացվել է Վենետիկի կինոփառատոնի մրցանակների, ստացել 4-ը և այլն։
Գրականություն
- Jones, David, Richard (1986). Great directors at work : Stanislavsky, Brecht, Kazan, Brook. Berkeley ; London: University of California Press. ISBN 0-520-04601-3.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - Ciment, Michel (1988). An American Odyssey. London: Bloomsbury Publishing Ltd. ISBN 0-7475-0241-2.
- Schickel, Richard (2005). Elia Kazan: A Biography. New York: HarperCollins Publishers. ISBN 0-06-019579-7.
- Murphy, Brenda (2006). Tennessee Williams and Elia Kazan : a collaboration in the theatre. Cambridge: Cambridge University Press. ISBN 0-521-03524-4 (pbk).
{{cite book}}
: Check|isbn=
value: invalid character (օգնություն)
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads