Իվրի Գիտլիս
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Իվրի Գիտլիս (եբրայերեն՝ עברי גיטליס , օգոստոսի 25, 1922[2][3], Հայֆա, Մանդատային Պաղեստին[2] - դեկտեմբերի 24, 2020[4][5][6], Փարիզի 3-րդ շրջան, Ֆրանսիա), հրեա ջութակահար։
Remove ads
Կենսագրություն
Ծնվել է Հայֆայում Ռուսաստանից հայրենադարձվածների ընտանիքում։ Երաժշտական կրթությունը զարգացնելու համար մեկնել է Փարիզ, որտեղ մասնագիտացել է կոնսերվատորիայում Կարլ Ֆլեշի, Ջորջե Էնեսկուի և Ժակ Տիբոյի մոտ։ 1939 թվականին տեղափոխվել է Անգլիա, որտեղ և անց է կացրել Երկրորդ Համաշխարհային Պատերազմի տարիները։ Այնտեղ էլ ելույթ է ունեցել Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ և կատարել առաջին ձայնագրությունները BBC-ի համար։ 1951 թվականին վերադարձել է Իսրայել։ 1955 թվականից աշխարհի տարբեր երկրներում հանդես է գալիս մենահամերգներով։ 1960-ականների վերջից ապրում է Ֆրանսիայում։
Բարեկամական կապերն ու համատեղ նախագծերը Գիտլիսին միավորել են տարբեր երկրների և ուղղությունների երաժիշտների հետ։ Բրունո Մադերնան նրան մի պիես է նվիրել, որն այդպես էլ կոչվում է «Պիես Իրվիի համար» (անգլ.՝ Piece for Ivry, 1971)։ 1968 թվականին Գիտլիսը մասնակցել է Յոկո Օնոյի «Whole Lotta Yoko» երգի ձայնագրմանը։
1990 թվականին Գիտլիսը ստացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան կոչումը[8]։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads