Խորեն Հովհաննիսյան

հայ ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Խորեն Հովհաննիսյան (հունվարի 10, 1955(1955-01-10)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, կիսապաշտպան, միջազգային կարգի սպորտի վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ։

Արագ փաստեր Խորեն Հովհաննիսյան, Քաղաքացիությունը ...

Խորեն Հովհաննիսյանը բարձրակարգ տեխնիկայի տեր ֆուտբոլիստ է, խաբսի և փոխանցման վարպետ, գրոհների հմուտ կազմակերպիչ և դիպուկ հարվածող։ Լավագույներից մեկը հայկական ֆուտբոլում։

Խորեն Հովհաննիսյանի որդին է ֆուտբոլիստ Ժորա Հովհաննիսյանը։

Remove ads

Կարիերան

ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում հանդես է եկել Երևանի «Արարատի» (1975-85) և Տաշքենդի «Պախտակորի» (1991) թիմերում։ «Արարատի» կազմում անցկացրել է 295 խաղ, խփել 93 գոլ։ Ընդհանուր առմամբ խփել է 113 գոլ։

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (1980), Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող (1976), ԽՍՀՄ 1976 թ. գարնանային առաջնության արծաթե մեդալակիր։ 1979-1984 թթ.-ին հանդես է եկել ԽՍՀՄ գլխավոր հավաքականում (37 խաղ, 8 գոլ)։ Հայաստանի ֆուտբոլիստներից առաջինն է մասնակցել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի (1982) և խփել 1 գոլ։ Հանդես է եկել նաև ԽՍՀՄ պատանեկան հավաքականում։

Ավարտելով մրցելույթները՝ մարզչական աշխատանքի է անցել Հայաստանում, ղեկավարել Երևանի ՀՄԸՄ և «Փյունիկ» թիմերը, մարզել է Բեյրութի ՀՄԸՄ-ն, 1996-1997 թթ.-ին գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը[2]։

2004 թվականին ՈՒԵՖԱ-ի ստեղծման 50-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված քվեարկության արդունքում ճանաչվել է Հայաստանի (1954-2003) լավագույն ֆուտբոլիստ։

2010 թ. մայիսի 24-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով[3]։

Remove ads

Կարիերայի վիճակագրություն

Գոլեր հավաքականի կազմում

Տարեթիվ Մրցավայր Հակառակորդ Հաշիվ Ժամանակ Առաջնություն
1 15 հոկտեմբերի 1980 Մոսկվա, ԽՍՀՄ Իսլանդիա Իսլանդիա 5-0 39՝ Աշխարհի առաջնություն 1982
2 15 հոկտեմբերի 1980 Մոսկվա, ԽՍՀՄ Իսլանդիա Իսլանդիա 5-0 58՝ Աշխարհի առաջնություն 1982
3 4 դեկտեմբերի 1980 Մար-դել-Պլատա, Արգենտինա Արգենտինա Արգենտինա 1-1 21՝ Ընկերական հանդիպում
4 14 ապրիլի 1982 Բուենոս Այրես, Արգենտինա Արգենտինա Արգենտինա 1-1 69՝ Ընկերական հանդիպում
5 1 հուլիսի 1982 Բարսելոնա, Իսպանիա Բելգիա Բելգիա 1-0 48՝ ԱԱ Եզրափակիչ փուլ 1982
6 26 հուլիսի 1983 Լայպցիգ, ԳԴՀ Գերմանիայի դեմոկրատական հանրապետություն Գերմանիայի դեմոկրատական հանրապետություն 1-3 35՝ Ընկերական հանդիպում
Remove ads

Նվաճումներ

Թիմային

Խաղացող

Հայաստան Արարատ, Երևան

  • Խորհրդային գլխավոր լիգա երկրորդ տեղ (1)։ 1976
  • ԽՍՀՄ Առաջնություն (1)։ 1975

Հայաստան Կիլիկիա, Երևան

Մարզիչ

Հայաստան Կիլիկիա, Երևան

Հավաքականերում

Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Խորհրդային Միություն

Անձնական

  • Խորհրդային գլխավոր լիգայի մրցաշրջանում լավագույն 33 ֆուտբոլիստները։ № 1 - 1980, 1982, 1983, № 2 - 1979, № 3 - 1981
  • Խորհրդային գլխավոր լիգայի լավագույն նորեկ։ 1975

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads