Կամո Հովհաննիսյան (ֆուտբոլիստ)

հայ ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Կամո Հովհաննիսյան (հոկտեմբերի 5, 1992(1992-10-05)[1][2], Երևան, Հայաստան), հայ ֆուտբոլիստ, ով խաղում է Երևանի Փյունիկի և Հայաստանի ազգային հավաքականի կազմում։

Արագ փաստեր Կամո Հովհաննիսյան, Անձնական տվյալներ ...
Remove ads

Փյունիկ

Կամո Հովհաննիսյանը ծնվել է Արտաշես և Գայանե Հովհաննիսյանների ընտանիքում։ Սկսել է գնալ ֆուտբոլի 6 տարեկանում։ Իր կարիերան սկսել է Շենգավիթ ֆուտբոլային ակումբի ակադեմիայում։ Բարելավելով իր որակները Հովհաննիսյանը կանչվեց Փյունիկ ֆուտբոլային ակումբի կողմից։ 2008 թվականին, նա խաղաց Պատանի ակումբում։ Հաջորդ մրցաշրջան Կամոն վերադարձավ Փյունիկ և խաղաց Հայաստանի Պրեմիեր Լիգայում։ 2009 թվականին նա պայմանագիր կնքեց Փյունիկի հետ։ Իր դեբյուտը Փյունիկում նշեց 2009 թվականի ապրիլի 9-ին Հայաստանի գավաթի շրջանակներում[3], երբ թիմը մրցում էր Կիլիկիայի հետ[4]։ Իսկ Հայաստանի առաջնությունում նրա առաջին խաղը կայացավ 4 օր հետո և կրկին Կիլիկիայի դեմ։ Երկու խաղում էլ Փյունիկը հաղթեց։ 2011 թվականի հուլիսին Հովհաննիսյանը Չեմպիոնների լիգայում խաղաց Վիկտորիա Պլզենի դեմ, որտեղ Փյունիկը պարտվեց 4-0 հաշվով[5]։

Remove ads

Միջազգային կարիերա

Կամո Հովհաննիսյանը իր առաջին խաղը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում անցկացրել է 2012 թվականի փետրվարի 28-ին, երբ հավաքականը ընկերական խաղում մրցում էր Սերբիայի հավաքականի դեմ։

Տիտղոսներ

Հայաստան Փյունիկ

  • Հայաստանի առաջնություն։ 2009, 2010
  • Հայաստանի գավաթ։ 2009, 2010
  • Հայաստանի սուպերգավաթ։ 2010
  • Հայաստանի Սուպերգավաթի եզրափակչի մասնակից։ 2009

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads