Կիրովոգրադի մարզ

From Wikipedia, the free encyclopedia

Կիրովոգրադի մարզmap
Remove ads

Կիրովոգրադի մարզ (ուկրաիներեն՝ Кіровогра́дська о́бласть), մարզ Ուկրաինայի կենտրոնական մասում։ Ստեղծվել է 1939 թվականի հունվարի 10-ին։

Արագ փաստեր Կիրովոգրադի մարզКіровоградська область, Երկիր ...

Տեղաբաշխված է Դնեպր և Հարավային Բուգ գետերի միջև, Մերձդնեպրյան բարձրավանդակի հարավային մասում։ Մարզի համարյա ամբողջ տարածքը տեղաբաշխված է Դնեպրի աջ ափին։ Սահմանակից է հյուսիսում՝ Չերկասիի մարզի, հյուսիս-արևելքում՝ Պոլտավայի մարզի, հարավում և հարավ-արևելքում՝ Դնեպրոպետրովսկի մարզի, հարավում՝ Նիկոլաևի և Օդեսայի մարզերի, իսկ արևմուտքում՝ Վիննիցայի մարզի հետ։

Հետաքրքրական է, որ Դոբրովելիչկովկա ավանում է գտնվում Ուկրաինայի երկրաչափական կենտրոնը։

Remove ads

Մարզի վարչական կառուցվածք

Ընդհանուր տեղեկություններ

Կիրովոգրադի մարզի վարչական կենտրոնն է Կիրովոգրադ քաղաքը։

Մարզի վարչական միավորների քանակները՝

  • շրջաններ - 21;
  • բնակավայրեր - 1048, այդ թվում՝
    • գյուղական - 1010;
    • քաղաքային - 38, այդ թվում՝
      • քաղաքատիպ ավաններ - 26;
      • քաղաքներ - 12, այդ թվում՝
        • մարզային նշանակության քաղաքներ - 4;
        • շրջանային նշանակության քաղաքներ - 8;
  • գյուղական խորհուրդներ - 376։

Մարզում տեղական ինքնակառավարումը իրականացվում է Կիրովոգրադի մարզային խորհրդի կողմից, գործադիր իշխանությունն է՝ մարզային պետական վարչությունը։ Մարզի ղեկավարն է հանդիսանում մարզային վարչության նախագահը, որը նշանակվում է Ուկրաինայի նախագահի կողմից։

Շրջաններ

Քաղաքներ

Մարզային նշանակության քաղաքներ՝

Շրջանային նշանակության քաղաքներ՝

Remove ads

Բնակչություն

Կիրովոգրադի մարզում 2001 թվականի դեկտեմբերի 5-ի դրությամբ բնակվում էր 1 125,7 հազար մարդ, (Ուկրաինայի բնակչության 2,3 %)։ Միջին խտությունը կազմում էր 45,3 մարդ/կմ², ամբողջ Ուկրաինայում խտությունը կազմում է 80 մարդ/կմ²։

Բնակչության ազգային կազմ

2001 թվականի մարդահամարի արդյունքներով՝

Խոշոր բնակավայրեր

Բնակավայրեր, որոնց բնակչությունը գերազանցում է 7 հազարը
2011 թվականի հունվարի 1-ի տվյալներով[1]

<

Կիրովոգրադ 235 490 Սմոլինո 9 745
Ալեքսանդրիա 83 339 Պոմոշնայա 9 412
Սվետլովոդսկ 47 353 Ալեքսանդրովկա 9 166
Զնամենկա 24 703 Նովոե 8 653
Դոլինսկայա 19 319 Վլասովկա 7 724
Նովոուկրաինկա 17 945 Պետրովո 7 593
Գայվորոն 15 335 Նովայա Պրահա 7 273
Նովոմիրգորոդ 11 677
Մալայա Վիսկա 11 269
Բոբրինեց 10 945
Remove ads

Տես նաև

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads