ՀՀ ռազմաօդային ուժեր

From Wikipedia, the free encyclopedia

ՀՀ ռազմաօդային ուժեր
Remove ads

Հայաստանի ռազմաօդային ուժեր, կազմում են Հայաստանի զինված ուժերի բաղկացուցիչ մասը։

Արագ փաստեր Հայաստանի Ռազմաօդային Ուժեր, Տեսակ ...

Պատմություն

  • Thumb
    Հայաստանի ռազմաօդային բազաներ
    Չնայած Հայաստանը անկախ Հայկական ռազմական ուժեր հիմնելու աշխատանքները սկսել էր դեռևս վաղ 1989 թվականին, սակայն ռեսուրսների, համապատասխան վերապատրաստված անձնակազմի և օգտակար ենթակառուցվածքի բացակայության պատճառով ռազմաօդային ուժերի ստեղծումը կառավարություն հետաձգեց մինչ 1992 թվականի օգոստոսը և գործողությունները սկսեց հոկտեմբերին[1]։

Համաձայն Եվրոպայում սովորական զինվորական ուժերի մասին պայմանագրի, 1992 թվականի դեկտեմբերի դեկլարացիայի Հայաստանը նախկին ԽՍՀ-ից ժառանգել է միայն երեք գործող ռազմական ինքնաթիռներ և 13 ռազմական ուղղաթիռներ Հակաօդային պաշտպանություն զորատեսակի մասնաբաժնից[2]։

Remove ads

Բազավորման կետեր

Ըստ արտասահմանյան մամուլում առկա տեղեկությունների՝ Հայաստանն ունի ռազմաօդային ուժերի երկու հատուկ մասնագիտացված բազա՝ Գյումրիում և Երևանում։

Մանրամասն տեղեկատվություն Տեղակայման վայր, ԻԿԱՕ-ի կոդ ...
Remove ads

Տեխնիկա և սպառազինություն

Ըստ Լոնդոնի «Ռազմավարական հետազոտությունների միջազգային հաստատության» (IISS The Military Balance - International Institute for Strategic Studies) ամենամյա տեղեկագրքի տվյալների՝ 2020 թվականի դրությամբ Հայաստանի Ռազմաօդային ուժերը իրենց տրամադրության ներքո ունեցել են հետևյալ սպառազինությունն ու տեխնիկան.

Մանրամասն տեղեկատվություն Տիպ, Արտադրություն ...

ՀՕՊ-ի մնացած սպառազինությունը Հայաստանի ցամաքային զորքերի կազմում է։

Միջադեպեր և կորուստներ

Մի-24 ուղղաթիռի խոցում (2014)

2014 թվականի նոյեմբերի 12-ին հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում ադրբեջանական բանակը չեզոք գոտում խոցում է ուսումնավարժական թռիչք իրականացնող Հայաստանի ռազմաօդային ուժերի Մի-24 ուղղաթիռ, որի անձնակազմի անդամները զոհվում են, իսկ ինքնաթիռը ոչնչացվում։

ՍՈՒ-25 ինքնաթիռի կործանում (2018)

2018 թվականի դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում Հայաստանի Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ կործանվել է ուսումնամարզական թռիչք իրականացնող Հայաստանի զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը։ Ավիապատահարի հետևանքով զոհվել են 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը[12]։

Remove ads

Նշաններ

Գեներալներ և սպաներ

Մանրամասն տեղեկատվություն Կատեգորիաներ, Գեներալներ ...

Սերժանտներ և զինվորներ

Մանրամասն տեղեկատվություն Կատեգորիաներ, ենթասպաներ ...
Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads