Հայկանուշ Դանիելյան

հայ երաժշտության ուսուցիչ, օպերային երգիչ From Wikipedia, the free encyclopedia

Հայկանուշ Դանիելյան
Remove ads

Հայկանուշ Բաղդասարի Դանիելյան (դեկտեմբերի 3 (15), 1893[1] կամ դեկտեմբերի 15, 1893(1893-12-15)[2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[3][1] - ապրիլի 19, 1958(1958-04-19)[3][1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[3][1]), հայ օպերային երգչուհի (քնարակոլորատուրային սոպրանո), հայ դասական երգարվեստի վարպետ, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր։ Հայ երգիչներից առաջինն է արժանացել ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը (1939)[4]։

Վիքիպեդիայում կան հոդվածներ Դանիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Հայկանուշ Դանիելյան, Հիմնական տվյալներ ...
Remove ads

Կենսագրություն

Հայկանուշ Դանիելյանը ծնվել է Թիֆլիսում։ 1920 թվականին ավարտել է Պետրոգրադի կոնսերվատորիան։ 1920-1932 թվականներին երգել է Պետրոգրադի և Թիֆլիսի օպերային թատրոններում։ 1924 թվականին երգիչներ Լևոն Իսեցկու և Շարա Տալյանի հետ մասնակցել է Լենինականի օպերա-օպերետային խմբի ներկայացումներին, հանդես եկել համերգներով։ 1941-1951 թվականներին դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, 1943-1948 թթ. եղել է վոկալի ամբիոնի վարիչ, 1949 թվականից՝ պրոֆեսոր։ 1949-1952 թվականներին եղել է Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի տնօրենը, 1932-1948 թթ.՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի։ 1941 թվականին նկարահանվել է «Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիայում նկարահանած «Հայկական կինոհամերգ» ֆիլմում[5][6]։

1941 թվականից եղել է ԽՄԿԿ անդամ։ 1946-1950 թթ. եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 2-րդ գումարման պատգմավոր, Հայկական ԽՍՀ 1-ին և 3-րդ գումարման պատգամավոր։

Մահ

Մահացել է 1958 թվականի ապրիլի 19-ին Երևանում։ Թաղված է Թոխմախի գերեզմանատանը։

Remove ads

Կատարումներ

Հայկանուշ Դանիելյանի կատարումներն աչքի են ընկել կատարման վարպետությամբ, նուրբ արտահայտչամիջոցներով ու անմիջականությամբ։ Համերգային ծրագրում կատարել է հայ և արտասահմանցի կոմպոզիտորների՝ Չայկովսկու, Ռիմսկի-Կորսակովի, Ռախմանինովի, Գլազունովի երգերից ու ռոմանսներից։ Առանձնահատուկ ներշնչանքով է մեկնաբանել «Ծիծեռնակ», Կոմիտասի «Չինար ես», «Քելե-քելե», «Քելեր-ցոլեր» երգերը, Սպենդիարյանի «Առ սիրուհիս», Մելիքյանի «Սև կաքավիկ», «Ծիլ-ծիլա» և այլ ռոմանսներ[7]։

Thumb
Արա Սարգսյան, Մարտիրոս Սարյան, Հայկանուշ Դանիելյան, Ս. Մարտիրոսյան, Ավետիք Իսահակյան, Վաղարշ Վաղարշյան, 1945թ.
Thumb
Thumb
Փոստային նամականիշ՝ նվիրված 20-րդ դարի հայ մշակույթի նվիրյաներին՝ Համո Բեկնազարյան, Ալեքսանդր Թամանյան, Վահրամ Փափազյան, Վասիլ Թայիրով, Լեոնիդ Ենգիբարյան, Հայկանուշ Դանիելյան, Սերգեյ Համբարձումյան, Հրանտ Շահինյան, Թորոս Թորամանյան

Դերերգեր

Remove ads

Պարգևներ, մրցանակներ

Հիշատակ

Տես նաև

Պատկերասրահ

Մատենագիտություն

Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads