Մարկոս Պիզզելլի

բրազիլական Ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia

Մարկոս Պիզզելլի
Remove ads

Մարկոս Պինեյրո Պիզզելլի (հոկտեմբերի 3, 1984(1984-10-03)[1][2], Պիրասիկաբա, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, որը հանդես է գալիս Ակտոբե ակումբում։ Մարկոսը ունի նաև Հայաստանի քաղաքացիություն և հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականում։

Արագ փաստեր Մարկոս Պիզզելլի, Անձնական տվյալներ ...
Remove ads

Ակումբային կարիերա

Արարատ Երևան

Մարկոսը իր կարիերան սկսել է բրազիլական Սան Պաուլո ֆուտբոլային ակումբի ակադեմիայում։ Տեսնելով երիտասարդ տաղանդի խաղը՝ Երևանի Արարատը փորձում է պայմանագիր կնքել Պիզզելլիի հետ և ստացվում է։ 2006 թվականի, ապրիլի 30-ին Պիզզելլին իր առաջին խաղն անցկացրեց Ուլիսի դեմ։ Պիզզելլին դաշտ դուրս եկավ 58-րդ րոպեին՝ փոխարինելով Տիգրան Յեսայանին։ Պիզզելլին Արարատի կազմում իր առաջին գոլը խփեց հունիսի 16-ին՝ Ուլիսի դեմ մեկ այլ խաղում։ 2007 և 2008 թվականների Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկուն Պիզզելլին էր։ Ֆինանսական խնդիրների պատճառով Արարտը Պիզզելլիին վարձակալության հիմունքներով տվեց Ֆրանսիայի 5-դ դիվիզիոնում հանդես եկող Արարատ Իսսի-ին։

Փյունիկ

6 ամիս անց Պիզզելլիի պայմանագիրը Արարատի հետ ավարտվեց և նա ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց Փյունիկ։ Փյունիկի հետ Պիզզելլին հաղթեց 2009 և 2010 թվականների Հայաստանի առաջնությունը և 2009, 2010 թվականների Հայաստանի գավաթը, ինչպես նաև 2010 թվականի սուպերգավաթը։ 2010 թվականի Հայաստանի առաջնության 10-րդ տուրի խաղը 100-րդն էր Պիզզելլիի համար Հայաստանի առաջնությունում։ Այդ մրցաշրջանում Պիզզելլին Գեվորգ Ղազարյանի հետ միասին դարձավ առաջնության լավագույն ռմբարկու։ 2011 թվականին առաջնության միջնամասում նա խփեց 6 գնդակ, սակայն տեղափոխվեց Մետալուրգ Դոնեցկ։

Մետալուրգ Դոնեցկ

2011 թվականի հունիսին Պիզզելլին պայմանագիր կնքեց Դոնեցկի Մետալուրգի հետ։ Պիցելիի առաջին գոլը Մետալուրգի կազմում Չեռնոգորեցի դեմ էր, որը այդ խաղի միակ գնդակն էր։ Սակայն հետագայում, Մարկոսը, ինչպես որ խաղում էր Հայաստանի առաջնությունում և գոլեր խփում, չկարողացավ նույն կերպ շարունակել Դոնեցկում։

Կուբան

2012 թվականի հունիսին Մարկոսը միացավ Կրասնոդարի Կուբանին։ 2011 թվականին կայացած Ռուսաստան-Հայաստան խաղի ժամանակ Կուբանի գլխավոր մարզիչն ասել էր, որ իրեն հետաքրքրում է Պիզզելլիի խաղը։

Remove ads

Նվաճումներ

Թիմային

Հայաստան Արարատ Երևան

Հայաստան Փյունիկ

Ղազախստան Ակտոբե[4]

  • Ղազախստանի չեմպիոն։ 2014

Անհատական

Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու (3)։ 2007 (22 գոլ), 2008 (17 գոլ), 2010 (16 գոլ)

Մասնագիտական ակումբային կարիերա

Մրցաշրջան Ակումբ Առաջնություն Գավաթ Եվրոգավաթ Ընդհանուր
2009 Փյունիկ ՀԲԽ?? ՀԱԳ?? ՉԼ?? ??
2010 ՀԲԽ00 ՀԱԳ43 ՉԼ20 63
Ընդհանուր կարիերայում 00 43 20 63

Աղբյուր ffa.am

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads