Յուզեֆ Պիլսուդսկի
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Յուզեֆ Կլեմենս Պիլսուդսկի (լեհ.՝ Józef Klemens Piłsudski, դեկտեմբերի 5, 1867[2][3][4][…], Զալավաս, Վիլենի նահանգ, Ռուսական կայսրություն[5] - մայիսի 12, 1935[6][2][3][…], Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[6]), լեհ քաղաքական գործիչ։
Remove ads
Քաղաքական կյանքը
1887 թվականին ձերբակալվել է Ալեքսանդր III-ի դեմ մահափորձ նախապատրաստելու մեղադրանքով։ 1888-1892 թվականներին գտնվել է աքսորավայրում։ 1892 թվականին հարել է լեհական սոցիալիստական կուսակցությանը (ԼՍԿ)[10]։ 1905-1907 թվականներին հանդես է եկել ընդդեմ ռուս և լեհ պրոլետարիատի համատեղ պայքարի, կազմակերպել ազգայնական «մարտական խմբեր»։ Ազգայնական ԼՍԿ հեղափոխական ֆրակցիայի ստեղծողներից էր (1906)։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) ժամանակ եղել է լեհական լեգիոնի հրամանատար (կռվել է Ավստրո-Հունգարիայի կողմում)։ 1916 թվականին նշանակվել է ավստրո-գերմանական ուժերի կողմից ստեղծված «անկախ լեհական պետության» ռազմական դեպարտամենտի պետ։ 1917 թվականի հուլիսին գործող իշխանությունների հետ կոնֆլիկտի հետևանքով ձերբակալվել է։ Գերմանիայի 1918 թվականի Նոյեմբերյան հեղափոխությունից հետո ազատվել է և եկել Վարշավա, հռչակվել լեհական նորանկախ պետության առաջնորդ (մինչև 1922 թվականը)։ Հաշվեհարդար է տեսել հեղափոխական շարժման հետ, Լեհաստանը ներքաշել է հակախորհրդային ինտերվենցիայի մեջ և նշանակալի դեր խաղացել 1920 թվականին Լեհաստանի՝ Խորհրդային Ռուսաստանի վրա հարձակման գործում։ 1926 թվականին կատարել է ռազմական հեղաշրջում, Լեհաստանում հաստատել, այսպես կոչված, «բարելավման» վարչակարգ։ 1934 թվականին Գերմանիայի հետ դաշինք է կնքել[10]։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads