Նոնա Գաբրիելյան

հայ խեցեգործ, նկարիչ, գրող From Wikipedia, the free encyclopedia

Նոնա Գաբրիելյան
Remove ads

Նոնա Գարիի Գաբրիելյան (հունվարի 27, 1944(1944-01-27)[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարչուհի, խեցեգործուհի։

Վիքիպեդիայում կան հոդվածներ Գաբրիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Նոնա Գաբրիելյան, Ծնվել է ...

Նկարիչ, խեցեգործ Վան Սողոմոնյանի կինն է, նկարչուհի Լիլիթ Սողոմոնյանի մայրը։

Remove ads

Կենսագրություն

Նոնա Գաբրիելյանը ծնվել է 1944 թվականին Թբիլիսիում։ 1968 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Հայաստանի նկարիչների միության անդամ է, «Կերամոս» խեցեգործության միջազգային ակադեմիայի անդամ (Լեհաստան

Նոնա Գաբրիելյանի աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան), Սարդարապատի ազգագրության թանգարանում (Հայաստան), Արևելքի ժողովուրդների թանգարանում (Մոսկվա), Դեկորատիվ արվեստի թանգարանում (Մոսկվա), ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդերում և բազմաթիվ մասնավոր հավաքածուներում[2]։

Remove ads

Ստեղծագործական գործունեություն

Նոնա Գաբրիելյանի խեցեգործական և գեղանկարչական աշխատանքներին բնորոշ է փիլիսոփայական-հուզական ներգործությունը։

Գործերից են՝

Խեցեգործություն՝

  • «Թատրոն», 1982
  • «Կին-թռչուն», 1985
  • «Աղոթք», 1986
  • «Հայելի», 1981

Գեղանկարներ`

  • «Հանդիպում», 1993
  • «Երկխոսություն», 1995
  • «Խաղ», 1999

Ցուցահանդեսներ

1971 թվականից մասնակցում է միջազգային խմբային ցուցահանդեսների (Կանադա, Ռուսաստան, Գերմանիա, Չեխիա, Լեհաստան, Հունգարիա), սիմպոզիումների (Լատվիա), բիենալների (Ֆրանսիա, Լեհաստան), մրցույթների (Ֆրանսիա, Իտալիա

Անհատական ցուցահանդեսներ

  • 1980 Ժամանակակից արվեստի թանգարան (Երևան)
  • 1986 Մոսկվայում Հայաստանի մշտական ներկայացուցչության պատկերասրահ
  • 1992 «Արվեստ» ամսագրի խմբագրություն (Երևան)
  • 1993 «Ճանապարհ դեպի լույս», «Կուրհաուզ-Կոլոնադա» (Վիսբադեն, Գերմանիա)
  • 1994 «Պլաստիկա, գեղանկար, գրաֆիկա», Խեցեգործության թանգարան (Ֆրեխեն, Գերմանիա)[3]
  • 1995 «Կերամիկական պլաստիկա Հայաստանից», Գալե-Զալեի քաղաքային պատկերասրահ (Գերմանիա)
  • 1996 Կուրհաուզ Քրիստիան-Ցայս-Զալ (Վիսբադեն, Գերմանիա)
  • 1997 «GRS» կենտրոն (Քյոլն, Գերմանիա)
  • 1998 Կուրհաուզ Քրիստիան-Ցայս-Զալ (Վիսբադեն, Գերմանիա)
  • 1998 «Ճանապարհ» քաղաքային ցուցասրահ (Վալուֆ, Գերմանիա)
  • 1999 «Cite Internationale des Arts» (Փարիզ, Ֆրանսիա)
  • 1999 «Art Present» պատկերասրահ (Փարիզ, Ֆրանսիա)
  • 2000 «Հայաստանի ժամանակակից արվեստ», «Im Alten Rathaus» քաղաքային պատկերասրահ (Ֆյուստերվալդ, Գերմանիա)
  • 2001 Կուրհաուզ Քրիստիան-Ցայս-Զալ (Վիսբադեն, Գերմանիա)
  • 2003 քաղաքային պատկերասրահ (Բերգհայմ, Գերմանիա)
  • 2005, 2006 Կուրհաուզ Քրիստիան-Ցայս-Զալ (Վիսբադեն, Գերմանիա)
  • 2008 Հայաստանի ազգային պատկերասրահ[4]
  • 2016 «Երկնքի ու երկրի միջև» կամ «Հայաստանն իմ աչքերով», Ժամանակակից արվեստի թանգարան, Երևան[5][6]

Մրցանակներ

  • 1978, 1980 խեցեգործության միջազգային մրցույթի դիպլոմ (Վալորիս, Ֆրանսիա)

Գրքեր

  • 2013 "Ласковые облака печали"
  • 2011 "Խոսքի գույնը"[7]
  • 2006 "Прикосновение"
  • 2005 "Ins Nirgenduo" («Ոչ մի տեղից»)
  • 2003 "Осколки неба"

Պատկերասրահ

Գեղանկարչական աշխատանքներ

Քանդակներ

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads