Վան Սողոմոնյան

հայ նկարիչ From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Վան Մարտինի Սողոմոնյան (օգոստոսի 3, 1937(1937-08-03), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 5, 2024(2024-06-05)[1], Երևան, Հայաստան), հայ նկարիչ, խեցեգործ։

Արագ փաստեր Վան Սողոմոնյան, Ի ծնե ...

Նկարչուհի, խեցեգործ Նոնա Գաբրիելյանի ամուսինն է, նկարչուհի Լիլիթ Սողոմոնյանի հայրը և նկարիչ Գայ Ղազանչյանի պապը։

Remove ads

Կենսագրություն

Վան Սողոմոնյանի աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան), Սարդարապատի ազգագրական թանգարանում, Հայաստանի մշակույթի նախարարության ֆոնդերում, Հայաստանի ազգային պատկերասրահում (Երևան), Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան, Կիրառական արվեստի թանգարանում (Մոսկվա), Խեցեգործության միջազգային թանգարանում (Ֆաենցա, Իտալիա), Խեցեգործության միջազգային թանգարանում (Քեշքեմեթ, Հունգարիա), Խեցեգործության թանգարան Ռյոմհիլդ, Գերմանիա, Արվեստի թանգարան, Մորիզբուրգ, Հալե-ան-դեր-Զաալե, Ֆռեխեն, Գերմանիա, և այլուր[3]։

Remove ads

Ստեղծագործական գործունեություն

Ստեղծագործում է գեղանկարչության, խեցեգործության գրաֆիկայի բնագավառներում։

Գործերից են՝

  • «Ճարտարապետություն», 1973 թվական, հրակավ
  • «Ռեքվիեմ», 1976 թվական, հրակավ
  • «Մարդը և կենսոլորտը», 1983 թվական, հրակավ, միջազգային ցուցահանդեսի 1-ին մրցանակ, Ֆաենցա, Իտալիա
  • «Ժամանակ», 1999 թվական, հրակավ
  • «Մարդիկ և տիեզերքը», 1985-1988 թվականներ, գրաֆիկական նկարաշար

Գեղանկարներ՝

Remove ads

Ցուցահանդեսներ

Անհատական ցուցահանդեսներ

  • 1980 թվական - Ժամանակակից արվեստի թանգարան (Երևան)
  • 1986 թվական - Հայկական մշակույթի կենտրոն (Մոսկվա)
  • 1987 թվական - Հայաստանի Նկարիչների միություն (Երևան)
  • 1990 թվական - «Հիշողություններ 1915 թվականի մասին» (Խարթում, Սուդան)
  • 1993 թվական - Կուրհաուզ-Կոլոնադա (Վիսբադեն, Գերմանիա)
  • 1994 թվական - Խեցեգործության թանգարան (Ֆրեխեն, Գերմանիա)
  • 1994 թվական - Գալե-Զալեի քաղաքային պատկերասրահ (Գերմանիա)
  • 1995 թվական - Կրեյսհաուզ պատկերասրահ (Բրեգհայմ, Գերմանիա)
  • 1996 թվակաան - Կուրհաուզ Քրիստիան-Ցայս-զալ (Վիսբադեն, Գերմանիա)
  • 1997 թվական - GRS կենտրոն (Քյոլն, Գերմանիա)
  • 1998 թվական - հին քաղաքապետարան (Վալուադո, Գերմանիա)
  • 1999 թվական - Արվեստի միջազգային կենտրոն (Փարիզ, Ֆրանսիա)
  • 2000 թվական - քաղաքային պատկերասրահ (Ֆյուստերվալդ, Գերմանիա)
  • 2010 թվական - Հայաստանի նկարիչների միություն[4]
  • 2013 թվական - Ժամանակակից արվեստի թանգարան, Երևան[5]

Պարգևներ և մրցանակներ

Մեջբերումներ Վան Սողոմոնյանից

Կարևոր է ոչ միայն քո աշխարհընկալումը, այլ նաև այն րոպեական տրամադրությունը, որ կա քո հոգում։ Եվ պետք է հիշել, որ ամենուր կա պայմանականություն և սեփական անհամապատասխանությունն աշխարհի հետ։ Եվ այն, ինչ ես ստեղծում եմ, միաժամանակ այն ամբողջական ֆորման է, որով ես ընկալում եմ տիեզերքը և այն փոքր աշխարհը, որ կա իմ ներսում։

Պատկերասրահ

Քանդակներ

Գեղանկարներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads