Նովոռոսիյսկ
քաղաք Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Նովոռոսիյսկ (ռուս.՝ Новороссийск), քաղաք Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասում, հանդիսանում է Նովոռոսիյսկի քաղաքային օկրուգի վարչական կենտրոնը։ Տեղաբաշխված է երկրամասի հարավ-արևմուտքում, Սև ծովի ափին։
Կարևորագույն տրանսպորտային կենտրոն է։ Այստեղ է գտնվում Ռուսաստանի Դաշնության Նավատորմի ռազմա-ծովային բազան և Ռուսաստանի ամենախոշոր սևծովյան նավահանգիստը։
Հերոս քաղաք է 1973 թվականի սեպտեմբերի 14-ից։
Remove ads
Աշխարհագրություն
Քաղաքը ձգվում է 25 կմ Ցեմեսկի ծովախորշի ափերով, և շրջապատված է Հյուսիսայի Կովկասի լեռներով։ Նովոռոսիյսկից 14 կմ հեռու է գտնվում Կրասնոդարի երկրամասի ամենամեծ քաղցրահամ ջրով լիճը՝ Աբրաու։
Բնակչություն
- Ազգային կազմը
2010 թվականի համառուսաստանյան մարդահամարի տվյալների համաձայն[3]՝
Remove ads
Հայերը Նովոռոսիյսկում
Նովոռոսիյսկը հիմնվել է 1838-ին՝ հայազգի ծովակալ Լազար Սերեբրյակովի (Արծաթագործյան) նախաձեռնությամբ։ 1840-ին այստեղ հայեր են հաստատվել Ղրիմից, 1868-ին՝ Սամսունի և Տրապիզոնի շրջաններից։ 1849-ին կազմավորվել է հայկական ծխական համայնք։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Նովոռոսիյսկում կար 1800, 1920-ական թվականների կեսին՝ 4 հազարից ավելի հայ։ Հայրենական մեծ պատերազմից հետո համայնքը համալրվել է Վրաստանի հայաշատ շրջաններից և Շիրակի գյուղերից եկած հայերով։ 1990-ական թթ. Նովոռոսիյսկի հայ բնակչությունը կտրուկ աճել է ի հաշիվ Հարավային Կովկասից գաղթած հայերի։ 2003 թվականի այստեղ բնակվում է շուրջ 20 հազար հայ։
1990-ական թթ. սկզբից գործում է «Լույս» հայկական մշակութալուսավորական ընկերությունը։ Լույս է տեսնում «Լույս» (1992, ռուսերեն, հայերեն) թերթը։
Նովոռոսիյսկի քաղաքային դումայի պատգամավոր է եղել Ռ. Մինասյանը[4]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads