Նորաշենիկ (գյուղ, Սյունիքի մարզ)
գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Նորաշենիկ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում[1]։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նորաշենիկ (այլ կիրառումներ)
Remove ads
Աշխարհագրություն
Գտնվում է Աճանան գետի ձախափնյա լեռնալանջին՝ ծովի մակերևույթից 1000-1100 մ բարձրության վրա։ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է 6 կմ դեպի հյուսիս-արևմուտք։
Պատմություն
Պատմամշակութային կառույցներ
Գյուղում կա 17 դարի եկեղեցի, դեպի արևելք, հին գյուղատեղիում, կա ևս մի եկեղեցի, որը կիսականգուն է։ Հին գյուղատեղում կա X-XII դարերի եկեղեցի։ Նորաշենիկի պատմական հուշարձաններից է նաև 1884 թվականին կառուցված և 1990-1993 թվականներին վերանորոգված եկեղեցին։
Բնակչություն
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Շրվենանցի մշտական բնակչությունը կազմել է 128, առկա բնակչությունը՝ 114 մարդ[2]։ Գյուղի բնակիչները հայեր են. 19-րդ դարում բնակվել են նաև թաթարներ (ադրբեջանցիներ), որոնք կազմել են փոքրամասնություն[3]։ Ստորև ներկայացված է Նորաշենիկ գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[3][4].
Տնտեսություն
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 70 գյուղացիական տնտեսություն։ Անասնագլխաքանակը 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 97 գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 7 գլուխ,
- խոզեր` 43 գլուխ,
- մեղվաընտանիքներ` 90։
Համայնքում 2011 թվականին կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 130 հա աշնանացան։
Հողային և այլ բնական ռեսուրսներ
Հողեր (ընդամենը)` 1028 հա, այդ թվում`
- գյուղատնտեսական նշանակության հողեր՝ 472 հա, որից վարելահող՝ 143 հա, բազմամյա տնկարկ՝ 9 հա, խոտհարք՝ 23 հա, արոտ՝ 191 հա, այլ հողատեսք՝106 հա,
- բնակավայրերի հողեր՝ 32 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր՝ 47 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր՝ 6 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր՝ 2 հա,
- անտառային հողեր՝ 462 հա, որից անտառածածկ՝ 363 հա
- ջրային հողեր՝ 7 հա[6]։
Remove ads
Արտաքին հղումներ
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads