Ուտիերեն

լեզու From Wikipedia, the free encyclopedia

Ուտիերեն
Remove ads

Ուտիերեն (նաև՝ ուդիերեն), ուտիների լեզուն է, կովկասյան լեզուներից մեկը։ Մտնում է իբերակովկասյան լեզվաընտանիքի դաղստանյան (արևելակովկասյան) ճյուղի լեզգիական խմբի մեջ[3], որը բաժանված է երկու բարբառի՝ նիժի և վարդաշենի[4][5]։ Նրանց տարբերության աստիճանը չի խանգարում նրանց փոխըմբռնմանը, թեև յուրաքանչյուր բարբառ զարգանում է ինքնուրույն։ Ենթադրվում է, որ նրա ավելի վաղ ձևը եղել է Աղվանքի հիմնական լեզուն, որը ձգվում էր հարավային Դաղստանից մինչև ներկայիս Ադրբեջանի հյուսիս-արևելյան շրջաններ[6]։ Հին ուտիերենը կոչվում է նաև աղվաներեն[7] և, հնարավոր է, որ համապատասխանում է միջնադարյան հայ պատմիչների կողմից մատնանշված «գարգարյան» լեզվին[6]։ Աղվանական գրային համակարգի ստեղծման մասին պատմում են հին հայ պատմիչներ Կորյունը, Մովսես Խորենացին, Մովսես Կաղանկատվացին, Ստեփանոս Օրբելյանը։ Հայ պատմիչներից նրա գոյության մասին ուղղակի վկայություններ ունեն նաև Եղիշեն, Ղևոնդը և որոշ այլ աղբյուրներ։ Նշված միջնադարյան բոլոր հեղինակները միակարծիք են մի բանում՝ աղվանական այբուբենը, ինչպես նաև հայերենն ու վրացականը, ստեղծել է սուրբ Մեսրոպ Մաշտոցը։

Արագ փաստեր Ուտիերեն Ուդին մուզ, Տեսակ ...

Ուտիերենով խոսում է մոտ 4000 մարդ Ադրբեջանի Նիժ գյուղում, Գաբալայի շրջանում, Վարդաշենի շրջանում, ինչպես նաև Ռուսաստանի Հյուսիսային Կովկասի որոշ մասերում։ Խոսվում է նաև Հայաստանի հյուսիսարևելյան Տավուշի մարզի Դեբեդավան, Բագրատաշեն, Պտղավան և Հաղթանակ գյուղերում և Վրաստանի Կախեթի մարզի Ղվարելի շրջանի Զինոբիան գյուղում (նախկին Հոկտեմբեր) էթնիկ ուտիների կողմից։ Միաժամանակ այն համարվում է գիր չունեցող լեզու, թեև վերջին շրջանում ջանքեր են գործադրվում գրավոր լեզվի ստեղծման ուղղությամբ։ Ուտիերենը օգտագործվում է միայն առօրյա կյանքում։ Ուտիները որպես պաշտոնական լեզու օգտագործում են այն երկրի լեզուն, որտեղ ապրում են՝ Ադրբեջանում՝ ադրբեջաներեն, Ռուսաստանում՝ ռուսերեն, Ղազախստանում՝ ռուսերեն և ղազախերեն, Վրաստանում՝ վրացերեն, Հայաստանում՝ հայերեն և այլն։ Ուտինների մեծ մասը երկլեզու են, հաճախ՝ եռալեզու։

Ուտիերենը անհետացող լեզու է[8], ՅՈՒՆԵՍԿՕԱնհետացող լեզուների Կարմիր գիրքում դասակարգված է որպես «խիստ վտանգված»[9]։

Անգիր լեզու է։ Հնչյունական համակարգում առկա են կոկորդային պայթականներ։ Նախադասությանը հատուկ է էրգատիվ կառուցվածքը։ Պատկանում է կցական լեզուներին։

Remove ads

Պատմություն

Ուտիերեն լեզուն ամենահարմար կերպով կարելի է բաժանել հինգ պատմական փուլերի[10].

Վաղ ուտիերենմոտ մ.թ.ա. 2000 – մ.թ 300
Հին ուտիերեն300 – 900
Միջին ուտիերեն900 – 1800
Վաղ ժամանակակից ուտիերեն1800 – 1920
Ժամանակակից ուտիերեն1920 – ներկա ժամանակներ

700 թվականից անմիջապես հետո հին ուտիերեն լեզուն, հավանաբար, դադարել էր օգտագործվել որևէ այլ նպատակի համար, քան որպես Աղվանական եկեղեցու պատարագային լեզու[11]։ 1983 թվականին խոսողների թիվը՝ մոտ 7 հազար էր։

Thumb
Հին ուտիերենով խոսվում էր Տավուշի մարզից և արևմուտքում՝ արևելյան Արցախից մինչև արևելքում գտնվող Կուտկաշեն քաղաքը, որը կենտրոնացած էր Ուտիք նահանգի և Պարտավ քաղաքի (այժմ՝ Բարդա) շուրջ[12]։
Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads