Սամվել Լաճիկյան

հայ նկարիչ From Wikipedia, the free encyclopedia

Սամվել Լաճիկյան
Remove ads

Սամվել Երվանդի Լաճիկյան (հոկտեմբերի 12, 1953(1953-10-12), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գեղանկարիչ, Հայաստանի վաստակավոր նկարիչ (2013)[1]։

Արագ փաստեր Սամվել Լաճիկյան, Ի ծնե ...

Գեղագետ, արվեստաբան, գրաֆիկ-նկարիչ Լևոն Լաճիկյանի եղբայրն է։

Remove ads

Կենսագրություն

1963-1967 թթ. սովորել է Գյումրիի Սերգեյ Մերկուրովի անվան նկարչական դպրոցում։

1976 թվականին ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը։

1982-1985 թթ. ընդունվել և էքստեռն կարգով ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գեղանկարի բաժինը։

1985 թվականից ԽՍՀՄ և Հայաստանի նկարիչների միության անդամ է[2]։

Thumb
Լենինական, Ձմեռ, թուղթ, ջրաներկ, 21 X 47 սմ

Աշխատանքային գործունեություն

  • 1985-1987 թթ. աշխատել է Գյումրու Գեղագիտական կենտրոնում՝ որպես գեղարվեստական ղեկավար
  • 1987-1995 թթ. եղել է Գյումրու Մերկուրովի անվան նկարչական դպրոցի տնօրեն[3]
  • 1989-1995 թթ. ղեկավարել է Հայաստանի նկարիչների միության Գյումրու մասնաճյուղը
  • 1990-1995 թթ. ընտրվել է Գյումրու քաղաքային խորհրդի պատգամավոր
  • 2000 թվականին հիմնադրել է «Արատտա» ընկերությունը

Պարգևներ և մրցանակներ

  • 2013 թվականի սեպտեմբերին արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման[4]
Thumb
Դաշտային ծաղիկներ, կտավ, յուղաներկ, 66 X 49 սմ
  • 2018 թվականին պարգևատրվել է Գյումրի համայնքի ոսկե հուշամեդալով

Ստեղծագործական գործունեություն

Սկսած 1981 թվականից ստեղծագործական բեղուն գործունեություն է ծավալել Հայաստանում և արտերկրում՝ մասնակցելով բազմաթիվ ցուցահանդեսների նախկին Խորհրդային Միությունում, Սկանդինավյան երկրներում (Ֆինլանդիա, Շվեդիա, Նորվեգիա), Հունգարիայում, Լեհաստանում, Կիպրոսում, Չինաստանում, ԱՄՆ-ում և այլուր։

Բազմաոճ և բազմաժանր նկարիչ է (դիմանկար, բնանկար, նատյուրմորտ, կոմպոզիցիա և այլն)։ Թեև նախասիրած նյութը ջրաներկն է, հավասար հաջողությամբ ստեղծագործում է նաև յուղաներկով և գրաֆիկական այլ արտահայտչամիջոցներով[5]։

Ստեղծել է «Հայոց գորգապատում» նկարաշարը՝ բաղկացած ինը կտավներից, որոնցից յուրաքանչյուրում պատկերված ազգային գորգի կամ կարպետի, դրանց զանազան ձևերի և ծավալների մեջ ու դրանց միջոցով նկարիչը խտացնում է մեր դարավոր պատմության հավերժող խորհուրդը։ Ծալքերը մերթ միջնադարյան ասպետի կերպարանք են ընդունում («Ասպետ»), մերթ վերածվում ծեր կնոջ հիշեցնող «Հուսո հրեշտակի»։ Իսկ «Գյումրու Տիրամայր» մեծադիր կտավը գեղանկարչական արտացոլումն է ետերկրաշարժյա կործանված քաղաքի՝ շրջապատված մետաղյա գալարներով, որոնք ցավեցնելու չափ սեղմում են Տիրամոր իրանը, ապա վեր բարձրանալով վերածվում սրբապսակի։ Հենվելով Կիլիկյան մանրանկարչության գեղարվեստական ավանդույթների վրա նկարիչը ստեղծել է «Հայկական մանրանկարչություն» պայմանական անունով նկարաշարը՝ «Ծնունդ», «Մուտք Երուսաղեմ», «Ներկայացում», «Խորհրդավոր ընթրիք» և «Խաչելություն»։

Լաճիկյանը տասնյակ գրքային տասնյակ նկարազարդումների (Վ. Բագրևանդցի «Ուրախ հանդես», Վրթանես Փափազյան «Վանա կատուն», «Ցեղին սիրտը» ժողովածուն, Դանիել Դեֆո «Ռոբինզոն Կրուզո», Չարլզ Դիքենս «Օլիվեր Թվիստի արկածները», Ալեքսանդր Պուշկին «Ձմեռվա իրիկունը», Լ. Անդրեև «Կծանը» և այլն), ինչպես նաև Գյումրի քաղաքի մի քանի մանկապարտեզների ու հասարակական շենքերի որմնանկարների հեղինակ է։

Լաճիկյանի ստեղծագործությունները ցուցադրվում են Հայաստանի, Իտալիայի, ԱՄՆ-ի պատկերասրահներում և տեղ են գտել մասնավոր, ներառյալ համաշխարհային փոփ-աստղ Մայքլ Ջեքսոնի հավաքածուներում։

2018 թվականին Գյումրու «Օյունջյան» կրթամշակութային համալիրի «Վարդուհի» արվեստի դպրոցում բացվել է Սամվել Լաճիկյանի ծննդյան 65-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես, որի ընթացքում ցուցադրվել են նկարչի ստեղծագործական ուղու տարբեր փուլերը ներկայացնող հինգ տասնյակ աշխատանքներ՝ նատյուրմորտներ, դիմանկարներ, բնանկարներ, քաղաքային տեսարաններ[6]։

Remove ads

Մեջբերումներ Սամվել Լաճիկյանի մասին

Դիմանկարի ժանրում Սամվել Լաճիկյանի հաջողությունները բացարձակ են։ Նմանությունը, բնավորության բացահայտումը, հոգեկան գծերի յուրահատկությունը,- ահա ինչ է բնորոշ նրա դիմանկարներին։ Նրա վրձինը համարձակ գիծ է քաշում, նույն այդ վրձինը թղթին է հանձնում գույն գույնի հետևից։ Եվ նկարից մեզ է նայում ոչ թե ընդհանրապես մարդ, այլ ա’յս մարդը, միայն այս մարդը։ Ասես նկարիչն ուզում է ասել՝ որքան մարդ, այնքան հոգեկան աշխարհ։ Ու հասնում է իր նպատակին։ Ոչ մի կասկած, որ ապագան իրենն է»։
- Ռուբեն Զարյան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
Արտաքուստ Սամվել Լաճիկյանի նկարչությունը ընդհանուր եզրեր ունի իտալահայ անվանի գեղանկարիչ Գրիգոր Շլդյանի հետ։ Բայց այս համեմատության մեջ Սամվելի արվեստը շատ ավելի հետաքրքիր է, շատ ավելի խորունկ ու ամուր, շատ ավելի հայերեն, ինչպես և պետք է լիներ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան այն համեստ, բայց համառ սիրո համար, որ նա ունի հանդեպ իր երկիրը, ժողովուրդը և արվեստը»։ «Նատյուրմորտներ հայ կերպարվեստում շատ են եղել, դրանցում, սակայն, մեր կարպետը դարեր շարունակ լուռ ֆոն է եղել՝ երբեմն ակտիվ, երբեմն պասիվ։ Բայց Սամվել Լաճիկյանի մոտ նույն կարպետը ոգի է առել, կյանք ստացել։ Կարծում եմ՝ դրանք նոր խոսք են ոչ միայն երիտասարդ արվեստագետի ստեղծագործության մեջ, այլև մեր արվեստում ընդհանրապես»։
- Գրիգոր Խանջյան, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
Սամվել Լաճիկյանի աշխատանքները գրավում են գծանկարի և գեղանկարային մակերեսի նուրբ ու վարպես լուծմամբ, պատկերվող իրերի կամ բնորդի՝ որպես կյանքի մասնիկի նշանակալիությունը շեշտելու մտահղացմամբ»։
- Շահեն Խաչատրյան, արվեստաբան
Առարկայապաշտ է Սամվել Լաճիկյանը։ Նրա գրեթե բոլոր գործերում ձգտում կա առարկայի, մարդու, բնության միջոցով խորհրդանիշի հասնելու։ Սա կարոտախտ է մաքուր, թանգարանային արժեք ունեցող արվեստի հանդեպ։ Ընդ որում, առարկան իր լեյտմոտիվը դարձնելով հանդերձ` նույն առարկան ոգեղենացնելն է նրա լեյտմոտիվը։ …Սամվելի՝ դասականի հանդեպ հարգանքը նրան ժամանակակից այսքան ուղղությունների մեջ չշեղեց և արդյունքում ունենք կյանքին ազնվական գույներով նայող հայի մի աշխարհ»։
- Պողոս Հայթայան, արվեստաբան
Սամվել Լաճիկյանի ջրաներկ ինքնադիմանկարը Հայի դիմանկար է՝ արտաքուստ փխրուն, գողտրիկ, իսկ ներսից՝ հրակայուն, ցրտակայուն, հարատև... Շնորհակալություն, տո «լա'ճ տնավեր»։
Արվեստագետներից քչերին է հաջողվում իրենց որոնումների ընթացքում գտնել այն, ինչ որոնում են։ Սամվել Լաճիկյանն այն բախտավոր արվեստագետներից է, ով իր ստեղծագործական կյանքի տարբեր փուլերում և՛ որոնել է, և՛ գտել»։
- Յակով Խաչիկյան, Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, գեղագիտության պրոֆեսոր
Remove ads

Մեջբերումներ Սամվել Լաճիկյանից

Սիրել ու սիրում եմ ծննդավայրս՝ Գյումրին։ Ինձ համար այն շարունակում է մնալ Սանդուխտ մամիս պատմած «Արեգնազան» հեքիաթի կախարդական աշխարհը՝ իր Անդաս թագավորով ու կենսախինդ մարդկանցով։
Իմ հավատամքը կյանքում և արվեստում միշտ էլ ազնվությունն է եղել։ Ասում ու անում եմ այն, ինչը ճիշտ եմ համարում։ Այս առումով եմ նաև իրարից տարբերում «նկարիչ» և «նկար անող» հասկացությունները։ Այն համոզումն ունեմ, որ շատերն իրենց գեղարվեստական անկարողությունը թաքցնում են աբստրակցիայի ներքո։
Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads