Սեյրան Խաթլամաջյան
հայ նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Սեյրան Հովհաննեսի Խաթլամաջյան (ապրիլի 20, 1937, Չալթր, Ազով-Սևծովյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 14, 1994, Երևան, Հայաստան[1][2]), հայ գեղանկարիչ, գրաֆիկ, հասարակական գործիչ[3]։ Համարվում է հայ աբստրակտ՝ վերացական, արվեստի հիմնադիրներից մեկը[4]։
Remove ads
Կենսագրություն
Ավարտելով Ռոստովի գեղարվեստի ուսումնարանը՝ տեղափոխվում է Երևան և ընդունվում Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի կերպարվեստի բաժինը, որն ավարտում է 1964 թվականին[5]։
- 1954-1959 թթ. սովորել է Ռոստովի գեղարվեստի ուսումնարանում
- 1959 թվականին Մարտիրոս Սարյանի խորհրդով և աջակցությամբ տեղափոխվել է Հայաստան
- 1963-1965 թթ. մասնակցել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի կողմից Հայաստանի բոլոր մարզերում կազմակերպված բազմաթիվ ազգագրական արշավների
- 1965 թվականից II երիտասարդական մրցույթի դեփնեկիր գրաֆիկայի ոլորտում (Հայաստան), Հայաստանի նկարիչների միության անդամ
- 1992 թվականին Խաթլամաջյանի նախաձեռնությամբ և նրա կողմից վերաձևափոխված դետալների հիման վրա Հայաստանի կառավարությունը պաշտոնապես ընդունեց Հայաստանի առաջին հանրապետության նոր զինանշանը
Աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարան (Երևան), Հայաստանի ազգային պատկերասրահում, Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա), Արևելքի ժողովուրդների թանգարանում (Մոսկվա), Գնեսինի անվան երաժշտական ուսումնարանում (Մոսկվա), «Նոնկոմֆորմիզմի» արվեստի թանգարանում (Վաշինգտոն) և Հայաստանի ու արտերկրի բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։
Remove ads
Ստեղծագործական ուղի
Շարունակելով գեղանկարչության ազգային ավանդույթները (մասնավորապես՝ Մարտիրոս Սարյանի)՝ Խաթլամաջյանը ստեղծել է հայերնի բնության տիպական գծերը ընդհանրացնող խորհրդանշական բնույթի բնապատկերներ («Շինուհայր», 1964, «Հեքիաթային Հայաստան» շարք 1967-ից), հոգեբանական նրբերանգներ բացահայտող դիմանկարներ («Հորս դիմանկարը», 1975, «Ալբերտ Կոստանյան», 1975)[6]։ Վերացական արվեստում իր ոգեշնչման աղբյուրն էին Վասիլի Կանդինսկու և Արշիլ Գորկու ստեղծագործությունը։ Միաժամանակ մոտ էր Մարտիրոս Սարյանի (1880-1972) արվեստին, որի հետ, չնայած տարիքային մեծ տարբերության, երկար տարիներ կապված էր խորը, հոգևոր մտերմությամբ[1] Դեռ երիտասարդ տարիներից Խաթլամաճեանը ստեղծել էր իր սեփական գեղարվեստական լեզուն, որը, Սարյանի խոսքերով, հիմնված էր բարձր պրոֆեսիոնալիզմի և արվեստի պատմության խորը գիտելիքների վրա[7]։ Աչքի էր ընկնում գունային զորեղ զգացողությամբ։ Սէյրան Խաթլամաճեանը արտահայտվել է թե՛ փափուկ, թափանցիկ հույզերի նրբերանգներով և թե՛ առույգ, խանդավառ գույների արարչական լեզվով իր ուրույն ասելիքը[8]։ Սէյրան Խաթլամաճեանի ձեռագիրը առաջին իսկ հայացքից ճանաչելի է։ Եվ եթե իր վաղ շրջանի բնանկարներն ու դիմանկարները մեզ տեղափոխում են խաճախ սարյանական աշխարհ, ապա իր «Հեքիաթային Հայաստան»-ում և աբստրակտ ժանրում Խաթլամաճեանը չի նմանվում ո՛չ մի նկարչի։ Չի՛ կրկնել անգամ ինքն իրեն։ 50-ական, 60-ական, 70-ական, 80-ական և 90-ական թվականների վերացական կտավներում Խաթլամաճեանը վերակերտվում է՝ արտահայտելով իր մտքի գաղափարային զարգացումը՝ թէ՛ որպես գեղանկարիչ և թե՛ որպես մտավորական, այդպիսով նորարար փուլեր առաջացնելով իր իսկ արվեստում[9]։
Remove ads
Ցուցահանդեսներ
- 1964 թվականից Հայաստանի Նկարիչների միության կողմից կազմակերպված ամենամյա ցուցահանդեսների մշտական մասնակից
- 1978 «Հայաստանի գույներ» և «Ութ հայ նկարիչ» ցուցահանդեսներ, «Drouant» պատկերասրահ, Փարիզ։ Նույն ցուցահանդեսները AGBU պատկերասրահում, Նյու Յորք
- 1979 Հայ գեղանկարչության ցուցահանդես Գյուլբենկյանի ֆոնդում, Լիսաբոն
- 1992 «Չորս հայ աբստրակցիոնիստ նկարիչ», Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, Երևան
- 1994 Հայկական մշակույթ և արվեստ, Բոխում, Գերմանիա
- «Աբստրակտ արվեստը Հայաստանում», Հայաստանի նկարիչների միություն, Երևան
- 1998 «Աբստրակցիաներ. հայացք ներսից», Չարլի Խաչատրյանի պատկերասրահ, Երևան
Անհատական ցուցահանդեսներ.
- 1966 Հայաստանի ճարտարապետների միություն, Երևան
- 1967 «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի Սպիտակ դահլիճ, Մոսկվա
- 1967-1972 թթ. ցուցահանդեսներ Հայաստանի տարբեր քաղաքներում
- 1975 Կինեմատոգրաֆիստների միություն, Երևան
- 1982 Հայաստանի Նկարիչների միություն, Երևան
- 1983 Էջմիածին, Հայաստան
- 1987 «Պունկտ» պատկերասրահ, Գդանսկ, Լեհաստան
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads