Վլադիմիր Բաղիրով
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Վլադիմիր Կոնստանտինի Բաղիրով (Բաղիրյան) (ռուս.՝ Влади́мир Константи́нович Баги́ров, օգոստոսի 16, 1936, Բաթում - հուլիսի 21, 2000, Յուվյասկյուլյա, Ֆինլանդիա), ԽՍՀՄ-ը, այնուհետև Լատվիան ներկայացրած հայազգի շախմատիստ, գրոսմայստեր (1978)։ Ինժեներ-մեխանիկ։
Remove ads
Կենսագրություն
Վլադիմիր Բաղիրովը ծնվել է Վրաստանում՝ հայ հոր և ուկրաինացի մոր ընտանիքում։ Վաղ մանկությունից մինչև 1980 թվականը բնակվել է Բաքվում, որից հետո տեղափոխվել է Ռիգա։
Շախմատով զբաղվել է Բաքվի պիոներների պալատում՝ Սուրեն Աբրահամյանի ղեկավարությամբ։ Ներկայացրել է «Բուրեվեստնիկ» մարզական ընկերությունը։
1958 թվականին ստացել է ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչում՝ որակավորման մրցախաղում հաղթելով Յակով Էստրինին։ Մի քանի անգամ հաղթել է Ադրբեջանական ԽՍՀ առաջնությունում։ Մասնակցել է ԽՍՀՄ բազմաթիվ առաջնությունների, 1960 թվականին զբաղեցրել է չորրորդ տեղը։
Առաջին տեղն է զբաղեցրել Եվրոպայի թիմային առաջնությունում (1961), աշխարհի ուսանողական առաջնությունում (1961-1962), եվրոպական ակումբային գավաթի խաղարկությունում (1976 և 1979)։
Remove ads
Նվաճումները միջազգային մրցաշարերում
- Ջակարտա՝ 1-ին տեղ (1960)
- Բաքու՝ 1-2-րդ տեղեր (1964)
- Բաթում՝ 1-4-րդ տեղեր (1966)
- Մոսկվա՝ 1-4-րդ տեղեր (1968)
- Թբիլիսի՝ 1-2-րդ (1971)
- Կաշկայշ՝ 1-ին տեղ (1986)
1963 թվականին դարձել է միջազգային վարպետ, 1978 թվականին՝ գրոսմայստեր։
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Բաղիրովը շարունակել է հանդես գալ մրցաշարերում։ Լատվիայի հավաքականի կազմում նա մասնակցել է 1992 (Մանիլա) և 1996 (Երևան) թվականների շախմատային օլիմպիադաներին։
Մի քանի տարի խաղացել է գերմանական SK Zehlendorf ակումբի կազմում։ Հաղթել է ավստրիական Գրիսկիրխենում կայացած վետերանների աշխարհի 1998 թվականի առաջնությունում[2]։
Որպես մարզիչ աշխատել է մի շարք անվանի շախմատիստների հետ՝ Գարրի Կասպարով, Լև Պոլուգաևսկի, Միխայիլ Տալ, Ալեքսեյ Շիրով և Ալեքսանդր Շաբալով։
Ֆինլանդիայում մրցաշարի ժամանակ նա սրտի նոպա է ունեցել, ինչից հաջորդ օրը մահացել է։
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Երկեր
Գրականություն
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads