Տերնոպոլի մարզ
մարզ Ուկրաինայում From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Տերնոպոլի մարզ (ուկրաիներեն՝ Терно́пільська о́бласть), մարզ Ուկրաինայի արևմտյան մասում։ Ստեղծվել է 1939 թվականի դեկտեմբերի 4-ին։ Մինչև 1944 թվականի օգոստոսի 9-ը անվանվում էր Տարնոպոլի մարզ։ Ծածկում է պատմական Գալիցիա տարածքի արևելյան մասը, Պոդոլյեի արևմտյան մասը և Վոլինի հարավային մասը։ Աշխարհագրական տեսանկյունից գտնվում է Պոդոլյան բարձրավայրի վրա, Տերնոպոլի մարզի հարավային սահմանը անցնում է Դնեստր գետով, արևելյանը՝ Զբրուչ գետով։
Սահմանակից է հյուսիսում՝ Ռովնոյի մարզի, արևելքում՝ Խմելնիցկիի մարզի, հարավում՝ Չերնովիցիի մարզի, հարավ-արևմուտքում՝ Իվանո-Ֆրանկովսկի մարզի, իսկ հյուսիս-արևմուտքում՝ Լվովի մարզի հետ։
Remove ads
Մարզի վարչական կառուցվածք
Ընդհանուր տեղեկություններ
Տերնոպոլի մարզի վարչական կենտրոնն է Տերնոպոլ քաղաքը։
Մարզի վարչական միավորների քանակները՝
- շրջաններ - 17;
- բնակավայրեր - 1061, այդ թվում՝
- գյուղական - 1021;
- քաղաքային - 35, այդ թվում՝
- քաղաքատիպ ավաններ - 17;
- քաղաքներ - 18, այդ թվում՝
- մարզային նշանակության քաղաքներ - 1;
- շրջանային նշանակության քաղաքներ - 17;
- գյուղական խորհուրդներ - 580։
Մարզում տեղական ինքնակառավարումը իրականացվում է Տերնոպոլի մարզային խորհրդի կողմից, գործադիր իշխանությունն է՝ մարզային պետական վարչությունը։ Մարզի ղեկավարն է հանդիսանում մարզային վարչության նախագահը, որը նշանակվում է Ուկրաինայի նախագահի կողմից։
Շրջաններ

Տերնոպոլի մարզում կան 17 շրջաններ։
Քաղաքներ
Մարզային նշանակության քաղաքներ՝
Շրջանային նշանակության քաղաքներ՝
Remove ads
Բնակչություն
Տերնոպոլի մարզում 2001 թվականի դեկտեմբերի 5-ի դրությամբ բնակվում էր 1 125,7 հազար մարդ, (Ուկրաինայի բնակչության 2,3 %)։ Միջին խտությունը կազմում էր 45,3 մարդ/կմ², ամբողջ Ուկրաինայում խտությունը կազմում է 80 մարդ/կմ²։
Բնակչության ազգային կազմ
Ազգային կազմությամբ Տերնոպոլի մարզը հանդիսանում է Ուկրաինայի ամենամիազգային մարզը։ Ընդ որում, 2001 թվականի համա-Ուկրաինական մարդահամարի արդյունքներով, այստեղ ապրում են 85 ազգությունների ներկայացուցիչներ, որոնց մեջ առավել մեծաքանակ են հետևյալները[1]`
Խոշոր բնակավայրեր
Բնակավայրեր, որոնց բնակչությունը գերազանցում է 6 հազարը 2008 թվականի հունվարի 1-ի տվյալներով | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Remove ads
Տես նաև
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads