CorelDraw

From Wikipedia, the free encyclopedia

CorelDraw
Remove ads

CorelDraw, վեկտորային գրաֆիկական խմբագրիչ, որը ստեղծել և զարգացնում է Corel կորպորացիան։ Այն ունի նաև «Corel's Graphics Suite» անվանում[1]։

Ծրագրի վերջին տարբերակները (CorelDRAW Graphics Suite X8) թողարկվում են բացառապես Microsoft Windows օպերացիոն համակարգի համար։ Ավելի հին տարբերակներից որոշները դուրս են եկել նաև Macintosh-ի և Լինուքսի համար։ Լինուքսի համար նախատեսված վերջին տարբերակը դուրս է եկել 2000 թվականին։

Remove ads

Պատմություն

1987 թվականին Corel-ը վարձեց ծրագրային ապահովման ինժեներ Մայքլ Բոուիլոնին և Փեթ Բեինեին, որպեսզի մշակեն վեկտորային հիմքով գրաֆիկական ծրագիր։ CorelDraw-ն առաջին անգամ ներկայացվեց 1989 թվականին և նախատեսված էր Windows 2.x և 3.0 համակարգերի համար։

Տարբերակներ և նկարագրություն

Մանրամասն տեղեկատվություն Տարբերակ, Windows-ի տարբերակ ...
Windows 7, 32-բիթ և 64-բիթ աջակցում
† CorelDraw 10 X4-ը կարող է բացել 3-րդ և ավելի հին տարբերակների ֆայլեր, սակայն որոշ հատկությունների աջակցումը բացակայում է

Աջակցող հարթակներ

CorelDraw-ն սզկբնապես ստեղծվել է Microsoft Windows 3-ի համար և այժմ օգտագործվում է Windows XP, Windows Vista, Windows 7, Windows 8 և Windows 10[26] համակարգերում։ Վերջին տարբերակը՝ X8-ը թողարկվել է 2016 թվականի մարտի 15-ին։

Mac OS և Mac OS X համակարգերի համար մեկ անգամ է հասանելի եղել ծրագիրը։ Linux-ի համար ծրագիրը վերջին անգամ թողարկվել է 2000 թվականին։ Այս օպերացիո համակարգում CorelDraw-ն օգտագործվում է հարմարեցված Wine ծրագրի միջոցով։

Remove ads

Աջակցող ֆայլի ֆորմատներ

CorelDRAW Graphics Suite-ը թույլ է տալիս ներմուծել հետևյալ ֆորմատի ֆայլեր (ֆայլերի որոշ ֆորմատների դեպքում անհրաժեշտ է տեղադրել լրացուցիչ բաղադրիչներ)։

  • Adobe Illustrator (AI)
  • Adobe Type 1 շրիֆտ (PFB)
  • Windows-ի ռաստրային պատկեր (BMP)
  • OS/2-ի ռաստրային պատկեր (BMP)
  • Համակարգչային գրաֆիկայի մետաֆայլ (CGM)
  • CorelDRAW (CDR)
  • Corel Presentation Exchange (CMX)
  • Corel PHOTO-PAINT (CPT)
  • Corel սիմվոլների գրադարան (CSL)
  • CUR
  • Microsoft Word (DOC, DOCX կամ RTF)
  • Microsoft Publisher (PUB)
  • Corel DESIGNER (DSF կամ DES)
  • AutoCAD (DXF) և AutoCAD-ի նկարների տվյալների բազա (DWG)
  • PostScript (EPS)
  • PostScript (PS կամ PRN)
  • GIF
  • HTML
  • JPEG (JPG)
  • JPEG 2000 (JP2)
  • Kodak Photo-CD նկարներ (PCD)
  • PICT (PCT)
  • Adobe-ի շարժական փաստաթղթերի ֆորմատ (PDF)
  • HPGL (PLT)
  • Շարժական ցանցային գրաֆիկա (PNG)
  • Adobe Photoshop (PSD)
  • Corel Painter (RIF)
  • Մասշտաբավորվող վեկտորային գրաֆիկա (SVG)
  • Macromedia Flash (SWF)
  • TARGA ռաստրային պատկեր (TGA)
  • TIFF ռաստրային պատկեր (TIF)
  • Corel Paint Shop Pro (PSP)
  • True Type (TTF)
  • WordPerfect փաստաթուղթ (WPD)
  • WordPerfect գրաֆիկա (WPG)
  • Raw տեսախցիկի ֆայլի ֆորմատ
  • Սեղմված ռաստրային պատկերի ֆորմատ (WI)
  • Windows-ի մետաֆայլի ֆորմատ (WMF)
Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads