Notepad++

From Wikipedia, the free encyclopedia

Notepad++
Remove ads

Notepad++, բաց, ազատ կոդով տեքստային խմբագրիչ Windows օպերացիոն համակարգի համար, որն ունի մեծ քանակությամբ լեզուների կոդի լուսավորում և նշագծում։ Աջակցում է ավելի քանի 100 ֆորմատների[5]։ Հիմնված է Scintilla բաղադրիչների վրա, որը գրված է C++ լեզվով և տարածվում է GNU General Public License արտոնագրով։ Ծրագրի հիմնական ֆունկցիոնալությունը կարող է ավելանալ լրացուցիչ հավելվածների և մոդուլների շնորհիվ։

Արագ փաստեր Տեսակ, Հեղինակ ...
Remove ads
Remove ads

Պատմություն

Նախագիծը գտնվել է SourceForge.net-ի վրա, որտեղից 2015 թվականի հուլիսի 23-ի դրությամբ ներբեռնվել է ավելի քան 29 մլն անգամ։

Հնարավորություններ

Հիմնական հնարավորություններ

Նախագծի պաշտոնական կայքում ներկայացված են ծրագրի հիմնական հնարավորություններ․

  • Կոդի լուսավորում,
  • Կոդի առանձին հատվածների ծալում,
  • Կոդի ավտոլրացում և թեգերի փակագծերի ավտոմատ փակում (եթե ակտիվ է)
  • Վերնագրեր,
  • Փնտրում և փախարինում,
  • Նիշքերի համեմատում,
  • Նախագծերի կառավարում,
  • Փաստաթղթի քարտեզ,
  • Ցանկացած տաք ստեղնի կարգավորում,
  • ANSI, UTF-8 և UCS-2 կոդավորումների աջակցում և վերափոխում,
  • Կոդի միանգամից մի քանի հատվածների ընտրում և փոփոխում (Ctrl ստեղնի միջոցով),

Լրացուցիչ հնարավորություններ

  • Տեքստերի կաղապարներ (SnippetPlus հավելվածով),
  • FTP կառավարիչ (NppFTP հավելվածով)
  • Hex-խմբագրիչ
  • Փոփոխությունների ավտոմատ պահպանում,
  • Ուղղագրության ստուգում (GNU Aspell-ի կիրառմամբ),
  • Տեքստերի սիմետրիկ և ասիմետրիկ կոդավորում (NppDarkCrypt հավելվածի տեղադրմամբ),
  • Zen Coding-ի աջակցում,
  • Python, JScript, Lua, և այլ լեզուների ավտամատացման աջակցում,
  • OneDrive և Dropbox միջավայրերում ֆայլերի պահպանման հնարավորություն։
Remove ads

Շարահյուսության լուսավորում

ActionScript, ASP, ASCII, Ասեմբլեր, AutoIt, BAT, C, C#, C++, Caml, CSS, CoffeeScript (6.5-ից սկսած), doxygen, Ֆորտրան, HTML, INNO, Haskell, Java, JavaScript, KiXtart, Լիսպ, Lua, Make, MATLAB, NSIS, Objective-C, Pascal, Perl, PHP, PostScript, Python, Ruby, Scheme, UNIX Shell Script, Smalltalk, SQL, Tcl, TeX, Verilog, VHDL, Visual Basic, VBS, XML։

Բացի այդ, օգտագործողները կարող են տալ կոդերի լուսավորման սեփական հրամաններն այլ լեզուների համար։

Ծանոթագրություններ

Loading content...

Արտաքին հղումներ

Loading content...
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads