Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմեր
Վիքիմեդիայի նախագծի ցանկ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմեր, Ամերիկյան կինոակադեմիայի կողմից կազմված ամերիկյան ֆիլմերի վարկանիշային ցանկ։
Կազմվել է 1998 թվականին, և թարմացվել է 2007 թվականին։ Ֆիլմերի ընտրությունը կատարվել է 400 թեկնածու ֆիլմերից, ավելի քան 1500 կինոգործիչների շրջանում կատարված հարցումների արդյունքում (ռեժիսորներ, սցենարիստներ, դերասաններ, օպերատորներ և այլն)։
Remove ads
Ընտրության չափանիշներ
Ֆիլմերը ընտրվել են հնարավորինս հաշվի առնելով տարբեր չափանիշներ, մասնավորապես ներքոշարադրյալ չափանիշները[1]։
- Ամերիկյան - անգլերեն լեզվով, ստեղծված մեծ մասամբ ամերիկացի կինոգործիչների կողմից, նաև ֆիլմում ներդրումներ կատարողները նույնպես ցանկալի է եղած լինեն ամերիկացի
- Լիամետրաժ - տևողությունը պետք է կազմի առնվազն մեկ ժամ
- Ճանաչում - որոշակիորեն ընդունված լինի կինոքննադատների կողմից և լուսաբանված ԶԼՄ-ներում
- Հեղինակավոր մրցանակներ - արժանացած լինի կինոփառատոների կամ քննադատների հեղինակավոր մրցանակներին
- Ժողովրդականություն - հնարավորինս հաջողված լինի կինովարձույթում, կինոթատրոններում և հեռուստատեսությամբ ցուցադրված լինի
- Նշանակություն - ֆիլմը պետք է նշանակալի դեր ունեցած լինի կինոարվեստում, ունենա գեղարվեստական, պատմական, տեխնիկական և այլ արժեքներ
- Ազդեցություն - ազդեցություն թողած լինի ամերիկյան մշակույթի ու հասարակության վրա և այլն
Remove ads
Ցանկ
Remove ads
Փաստեր, թվեր
- Երկրորդ ցուցակի կազմման ժամանակ ամենամեծ «թռիչքը» ունեցել է Ջոն Ֆորդի «Որոնողները»` բարձրանալով 96-րդ տեղից 12-րդ տեղ, իսկ ամենամեծ «անկումը» բաժին է հասել Ջոն Հյուսթոնի «Աֆրիկական թագուհին» ֆիլմին, 17-րդ տեղից 65-րդ տեղ։
- Ներկայացված ֆիլմերից 73-ը ներկայացվել են Օսկարի Լավագույն ֆիլմ անվանակարգում, որոնցից 30-ը ստացել են այդ մրցանակը։
- Յուրաքանչյուր ցուցակում տեղ են գտել 2 մուլտֆիլմ. 1998 թվականին՝ «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» (49-րդ տեղ) և «Ֆանտազիա» (58-րդ տեղ), իսկ 2007 թվականին «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» բարձրացել է 34-րդ տեղ, «Ֆանտազիան» դուրս է մնացել ցուցակից և ավելացվել է «Խաղալիքների պատմությունը» մուլտֆիլմ՝ 99-րդ տեղում։
- Ռեժիսորներից ցուցակում ամենաշատ՝ 5 ֆիլմ ունի Սթիվեն Սփիլբերգը։ Սթենլի Կուբրիկը, Ալֆրեդ Հիչքոքը և Բիլլի Ուայլդերը ներկայացված են 4-ական ֆիլմով։ 3 ֆիլմ ունեն Չառլի Չապլինը, Ջոն Հյուսթոնը, Ֆրենկ Կապրան, Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան և Մարտին Սկորսեզեն։
- Ջեյմս Ստյուարտը ցուցակի 5 ֆիլմերում՝ «Գլխապտույտ», «Այս հրաշալի կյանքը», «Միստր Սմիթը գնում է Վաշինգտոն», «Ֆիլադելֆյան պատմություն» և «Բակ նայող լուսամուտը» ֆիլմերում խաղում է գլխավոր հերոսի դեր։
- Ռոբերտ Դե Նիրոն նույնպես խաղացել է ցուցակի 5 ֆիլմում՝ «Կատաղած ցուլ», «Տաքսիստը», «Եղնիկների որսորդը», «Փառավոր տղաներ» և «Կնքահայրը-2», սակայն «Կնքահայրը-2»-ում նա խաղում է երկրորդ պլանի դեր։
- Ռոբերտ Դյուվալը հետևյալ 6 ֆիլմերում խաղացել է գլխավոր դերեր. «Սպանել ծաղրասարյակին», «Ռազմադաշտային հոսպիտալ», «Կնքահայրը», «Կնքահայրը-2», «Հեռուստատեսային ցանց» և «Ապոկալիպսիսը հիմա»։
- Հարիսոն Ֆորդը խաղացել է ցուցակի 6 ֆիլմերում, որոնցից «Աստղային պատերազմները. էպիզոդ Ⅳ. Նոր հույս», «Ինդիանա Ջոնս.Կորուսյալ տապանը որոնելիս», «Սայրի վազորդ» ֆիլմերում նա խաղացել է գլխավոր դերեր, իսկ «Ապոկալիպսիսը հիմա», «Ամերիկյան Գրաֆֆիտի» և «Այլմոլորակայինը» ֆիլմերում երկրորդ պլանի դերեր։ («Այլմոլորակայինը» ֆիլմում նրա մասնակցությամբ էպիզոդները հետագայում հանվել են ֆիլմից)։
- Ֆեյ Դանաուեյը` («Չինական թաղամաս», «Բոննի և Քլայդ», «Հեռուստատեսային ցանց») և Քեթրին Հեփբորնը («Ֆիլադելֆյան պատմություն», «Աֆրիկական թագուհին», «Փոքրիկի դաստիարակությունը») ցուցակում ամենաշատ ֆիլմեր ունեցող երկու դերասանուհիներն են։ Դայան Քիթոնը նույնպես խաղացել է ցուցակի 3 ֆիլմերում, նրանցից 2-ում տանելով երկրորդական դերեր («Էննի Հոլլ» գլխ. դեր, և «Կնքահայրը» ու «Կնքահայրը-2» ֆիլմերում երկրորդ պլանի դեր)։
- 2007 թվականի ցուցակում ամենաշատը ներկայացված են 1970-ական թթ. ֆիլմեր։
Ցուցակում առկա են.
- 6 համր ֆիլմ. «Գեներալը», «Անհադուրժողականություն», «Արևի ծագումը», «Մեծ քաղաքի լույսերը», «Ոսկու տենդ», «Նոր ժամանակներ»։
- 7 երաժշտական ֆիլմ (մյուզիքլ). «Անձրևների տակ պարողները», «Օզ երկրի հրաշագործը», «Երաժշտության ձայներ», «Վեսթսայդյան պատմություն»,
«Նեշվիլլ», «Կաբարե», «Սվինգի ժամանակը»
- 6 վեստեռն. «Որոնողները», «Ուղիղ կեսօրին», «Շեյն», «Բուչ Քեսիդին և Սանդենս Քիդը», «Վայրի ավազակախումբ», «Չներվածը»
- 5 գիտա-ֆանտաստիկ ֆիլմ. «Աստղային պատերազմները. էպիզոդ Ⅳ. Նոր հույս», « 2001 թվականի տիեզերական ոդիսականը», «Այլմոլորակայինը», «Լարովի նարինջ», «Սայրի վազորդ»
- 17 կատակերգություն (կոմեդիա). «Մեծ քաղաքի լույսերը», «Գեներալ», «Ջազում միայն աղջիկներն են», «Էննի Հոլլ», «Դոկտոր Սթրենջլավ», «Ֆիլադելֆյան պատմություն», «Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը», «Ռազմադաշտային հոսպիտալը», «Ոսկու տենդ», «Բադի ճաշ», «Սալիվանի դեգերումները», «Ամերիկյան Գրաֆֆիտի», «Թութսի», «Նոր ժամանակներ», «Բնակարան», «Գիշերը օպերայում», «Փոքրիկի դաստիարակությունը»
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads