Ելք։ Աստվածներ և թագավորներ

From Wikipedia, the free encyclopedia

Ելք։ Աստվածներ և թագավորներ
Remove ads

«Ելք։ Աստվածներ և թագավորներ» (անգլ.՝ Exodus: Gods and Kings)[6][7][Ն 1], Մովսեսի մասին պատմող բիբլիական ժանրի ֆիլմ, որի ռեժիսորն է Ռիդլի Սքոթը։ Ֆիլմը պատմում է բիբլիական մարգարե Մովսեսի պատմության մասին, որի դերը խաղում է Քրիստիան Բեյլը[8]։ Պրեմիերան կայացել է ԱՄՆ֊ում 2014 թվականի դեկտեմբերի 12֊ին, իսկ Ռուսաստան է հասել՝ 2015 թվականի հունվարի 1֊ին[9]։

Արագ փաստեր Ելք։ Աստվածներ և թագավորներանգլ.՝ Exodus: Gods and Kings, Երկիր ...
Remove ads

Սյուժե

Մեծ մարգարե Մովսեսի մասին և հրեա ժողովրդի ազատությունը Եգիպտոսի գերությունից պատմող հնադարյան պատմություն։ Հուդայականության հիմնադիրը ծնվել է այն ժամանակներում, երբ փարավոնը հրամայել էր սպանել բոլոր նորածին տղաներին, որոնք կունենան հրեական ծագում։ Որպեսզի փրկեր նրան, մայրը դրեց երեխային փայտե զամբյուղում՝ ուղարկելով Նեղուսով ներքև։ Երեխային գտավ փարավոնի դուստրը, որը որդեգրեց նրան և մեծացրեց ապագա փարավոն Ռամզեսի կողքին։ Հոր մահից հետո, Եգիպտոսի տիրակալը իմանում է Մովսեսի ծնվելու մասին, հրամայում է աքսորել նրան անապատ և սպանել։ Բայց Մովսեսին հաջողվում է փրկվել մահից։ Նա Տիրոջ թելադրանքով վերադառնում է ետ՝ իր ժողովրդին ստրկության տանջանքներից պաշտպանելու նպատակով։

Remove ads

Դերերում

Մանրամասն տեղեկատվություն Դերասան, Դեր ...
Remove ads

Հետաքրքիր փաստեր

  • Սա Քրիստիան Բեյլի մասնակցությամբ երկրորդ «բիբլիական» ֆիլմն է, առաջինը եղել է «Մարիա, Հիսուսի մայրը», որտեղ դերասանը կատարում էր Հիսուս Քրիստոսի դերը։
  • Բեն Կինգսելի մասնակցությամբ երկրորդ Մովսեսի մասին ֆիլմն է, առաջինը եղել է «Մովսես մարգարեն․ Ազատության առաջնորդը», որտեղ դերասանը խաղացել է Մովսեսի դերը։
  • Այս ֆիլմը չի թույլատրվել ցուցադրել Մարոկկոյում[11] և Եգիպտոսում[12]։
  • Ռամզեսի դերում հայտնվեց Օսկար Այզեկը և Խավիեր Բարդեմը[13][14]։

Նշումներ

  1. Անհայտ պատճառներով «աստվածներ» և «թագավորներ» բառերը ռուսերենում փոխել են տեղերը

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads