Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը (ֆիլմ)
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
«Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» (անգլ.՝ Harry Potter and the Philosopher's Stone կամ Harry Potter and the Sorcerer's Stone (ԱՄՆում և Հնդկաստանում)[7][8][9]), ռեժիսոր Քրիստոֆեր Կոլամբուսի ֆիլմերից, որի գլխավոր դերերը մարմնավորում են Դենիել Ռեդկլիֆը, Ռուպերտ Գրինթը, Էմմա Վաթսոնը, Ռիչարդ Հարրիսը, Ալան Ռիկմանը, Մեգի Սմիթը, Ռոբբի Կոլտրեյնը, Թոմ Ֆելթոնը, Մեթյու Լյուիսը, Յեն Հարտը։ Ֆիլմը նկարահանվել է անգլիացի գրող Ջոան Ռոուլինգի համանուն վեպի հիման վրա։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը (այլ կիրառումներ)
Ֆիլմը պատմում է մի լոնդոնցի հասարակ երեխայի՝ Հարրի Փոթերի մասին, որն իր 11-ամյակի օրն իմանում է, որ ինքը երկու հզոր հրաշագործների որբացած որդին է։ Նա էլ է օժտված մոգական ուժերով, և նրան հրավիրում են Հոգվարթս՝ հրաշագործության և մոգության ինստիտուտ, որտեղ Հարրին ընկնում է անհավանական արկածների շրջապտույտի մեջ։ Նա սովորում է մոգական սպորտի տեսակ հանդիսացող քվիդիչը, խաղում է ուշագրավ շախմատ կենդանի քարերի հետ և հանդիպում է Խավարի Հրաշագործին, որը ցանկանում էր վերացնել Հարրիին։
Remove ads
Սյուժե
Նորածին Հարրի Փոթերի ծնողներին սպանում է խավարի տիրակալ Վոլան դե Մորտը և անհետանում՝ ցանկանալով սպանել նաև Հարրիին։ Երեկոյան Հոգվարթս հրաշագործության դպրոցի տնօրեն Ալբուս Դամբլդորը և նրա օգնական Միներվա ՄաքԳոնագալը թողնում են Հարրիին նրա միակ հարազատների Վերնոն և Փեթունիա Դուրսլների մոտ։ Անցնում է տասը տարի։ Հարրիի հետ տարօրինակություններ են սկսում տեղի ունենալ։ Տասնմեկամյակի տարեդարձի ժամանակ նա ստանում է մի նամակ, որը խլում է նրա ձեռքից քեռին։ Գիշերը նրան այցի է գալիս Հագրիդը և ասում, որ Հարրին կախարդ է և պետք է սովորի Հոգվարթսի դպրոցում։ Նրանք միասին գնում են այն ամենն, ինչ պետք է դպրոցի համար։
Սեպտեմբերի մեկին Հարրին գնացքով ուղևորվում է Հոգվարթս։ Ճանապարհին նա ծանոթանում է Ռոն Ուիզլիի և Հերմայոնի Գրեյնջերի հետ, որոնք հետագայում դառնում են նրա լավագույն ընկերները։ Կախարդական գլխարկը նրանց ուղարկում է Գրիֆինդոր։ Հարրին ծանոթանում է քվիդիչ խաղի հետ և սկսում խաղալ թիմում։
Մի օր երեխաները դղյակում պատահաբար գտնում են մի մեծ երեքգլխանի շան, որը պահպանում էր ստորգետնյա ինչ-որ սենյակ։ Նրանք պարզում են, որ շունը պահպանում է փիլիսոփայական քարը։ Հարրին գտնում է նաև մի կախարդական հայելի, որտեղ մարդը տեսնում է այն, ինչ ամենաշատն է ցանկանում։
Հարրին հասկանում է, որ պրոֆեսոր Սնեյփը ցանկանում է տիրանալ քարին։ Նա, Ռոնը և Հերմայոնին անցնում են երեքգլխանի շան, օձանման խոտերի, թռչող բանալիների, կենդանի շախմատի միջով, որպեսզի փրկեն քարը։ Ռոնը և Հերմայոնին մնում են շախմատի սենյակում, իսկ Հարրին գնում է առաջ։ Քարի սենյակում պարզ է դառնում, որ Սնեյփն իրականում փորձել է փրկել Հարրիին, իսկ Վոլան դե Մորտի իրական ծառան պրոֆեսոր Քվիրելն է։ Վոլան դե Մորտի դեմքը փորձում է խաբել Հարրիին և սպանել նրան, սակայն դա նրան չի հաջողվում։ Քարը հայտնվում է Հարրիի մոտ, որին դիպչելով՝ Հարրիի ձեռքերը դառնում են գերբնական և Վոլան դե Մորտին ու Քվիրելին վերածում են փոշու։ Հաջորդ առավոտյան Հարրին արթնանում է Հոգվարթսի իր սենյակում և Դամբլդորը նրան հայտնում է, որ քարը ոչնչացված է։
Remove ads
Դերերում
Remove ads
Ստեղծման պատմություն
Ջոան Ռոուլինգը վաճառեց առաջին չորս գրքի էկրանավորման իրավունքները 1999 թվականին, մեկ միլիոն ֆունտ ստեռլինգով։ Պայմանագրում նշված էր, որ Ռոուլինգը պետք է ստանա նաև ֆիլմի շահույթից որոշակի եկամուտ և կարողանա հետևել նկարահանման գործընթացին։ Նա որոշեց, որ բոլոր ֆիլմերի դերասանները պետք է լինեն բրիտանացիներ[10]։ Միայն չորրորդ ֆիլմից հետո, ֆիլմում հայտնվեցին օտար դերասաններ։
Սկզբնական շրջանում ռեժիսորի գլխավոր թեկնածուն Սթիվեն Սփիլբերգն էր[11]։ Բանակցություններն ավարտվեցին նրանով, որ 2000 թվականին նա հրաժարվեց նախագծից։ Բանն այն էր, որ Սփիլբերգը ցանկանում էր գիրքը մուլտֆիլմի վերածել, որտեղ գլխավոր հերոսին պետք է հնչյունավորեր Հեյլի Ջոել Օսմենթը[12], ինչը դուր չեկավ ո՛չ ստուդիային, ո՛չ Ռոուլինգին։ Սփիլբերգի նախագծից հրաժարվելու պատճառներից էր նաև հետաքրքրության բացակայությունը։ Ըստ նրա՝ ֆիլմը հաջողություն է ունենալու և ուշադրություն չի դարձվելու նրա որակին[13]։
Սփիլբերգի հրաժարականից հետո բանակցություններ սկսվեցին միանգամից մի քանի ռեժիսորների՝ Քրիստոֆեր Կոլամբուսի, Թերրի Գիլիամի, Ջոնաթան Դեմմիի, Մայք Նյուելլի, Ալան Փարքերի, Վոլֆգանգ Փեթերսենի, Ռոբ Ռայների, Թիմ Ռոբինսի, Բրեդ Սիլբերլինգի և Փիթեր Ուիրի հետ[14][15][16]։ 2000 թվականին Փեթերսենն ու Ռայները տարբեր պատճառներով հրաժարվեցին նախագծից[17] և մնացին չորս թեկնածու՝ Քրիս Քոլամբուսը, Թերրի Գիլիամը, Ալան Փարքերը և Բրեդ Սիլբերլինգը[18], որոնցից Ռոուլինգը հավանություն էր տալիս Գիլիամին[19]։ Սակայն ռեժիսոր ընտրվեց Քրիս Քոլամբուսը, որը երեխաների հետ աշխատելու մեծ փորձ ուներ և նախկին աշխատանքները մեծ հաջողությունների էին հասել[20]։
Սցենարիստ ընտրվեց Սթիվեն Կլովզը, որը դեռևս բանակցությունների ժամանակ հանդիպել էր նախկին ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի հետ[21]։ Սցենարիստի խոսքերով՝ նրան մի շարք առաջարկներ էին արվել, սակայն նա ընտրել էր հենց «Հարրի Փոթեր»-ը[14]։ Նա գնեց գիրքը, կարդաց այն և միանգամից դարձավ Ռոուլինգի երկրպագուն[21]։ Կլովզը միանգամից համաձայնվեց գրել նաև մյուս ֆիլմերի սցենարը։
Սկզբում պրեմիերան նախատեսվում էր Անկախության օրը (հուլիսի 4, 2001) կամ Հարրի Փոթերի ծննդյան օրը (հուլիսի 31)։ Բայց այն ձգձգվեց մինչև մինչև 2001 թվականի նոյեմբերի 16-ը։
Դերասանների ընտրության քասթինքներին մասնակցում էին հազարավոր երեխաներ, սակայն ոչ մեկը չէր համապատասխանում գլխավոր երեք կերպարների դերերին[22][23]։ Վերջապես՝ 2000 թվականի օգոստոսի 8-ին հայտարարվեց, որ դերերի համար ընտրվել են բոլորովին անհայտ Դենիել Ռեդկլիֆը, Ռուպերտ Գրինթը և Էմմա Ուոթսոնը[24]։
Remove ads
Նկարահանումներ
Ֆիլմի նկարահանումներն սկսվեցին 2000 թվականի հոկտեմբերի 2-ին Leavesden Studios ստուդիայի սրահներում՝ տեղակայված Լոնդոնից 50կմ հեռավորության վրա[15]։ Դրվագները, որոնք պետք է տեղի ունենային Հոգվարթսում և նրա շրջակայքում, նկարահանվում էին Գլոստեր և Դարհեմ քաղաքների Մայր տաճարներում[25]։ Իմանալով այս լուրը՝ տեղի բնակիչները սկսում են բողոքի ցույցեր անցկացնել։ Որոշ տեսարաններ նկարահանվեցին նաև լոնդոնյան կենդանաբանական այգում[26] և Քինգս-Քրոսս կայարանում[27]։ Նկարահանումներն ավարտվեցին 2001 թվականի հուլիսին։
Remove ads
Պրեմիերա
Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ Անգլիայում՝ միջազգային Լոնդոնյան Կինոփառատոնում։
Վիդեո հրատարակումներ
Շահույթ
Ամբողջ աշխարհում ֆիլմի շահույթը կազմեց 974,5 միլիոն դոլար, որից 317,4 միլիոնը (32,5 %)՝ ԱՄՆում։ Այն դարձավ աշխարհի ամենամեծ շահույթ ունեցող ֆիլմերից մեկը։
Հետաքրքիր փաստեր
- Ըստ սցենարի քննարկված մեկ այլ տարբերակի՝ Դրյու Բերիմորին, ով իրեն Հարրի Փոթերի գրքերի մեծ երկրպագու էր կոչում, առաջարկվելու էր կամեո։
- Ֆիլմի առաջին դիտումը նախատեսված էր 2001 թ.-ի ամռանը, սակայն Warner Bros.-ի ղեկավարությունը որոշեց փոխել թողարկման ամսաթիվը 2001 թ., նոյեմբերի 16-ին։
- Հարրի Փոթերի առաջին ֆիլմում գլխավոր դերակատարի համար ներկայացվել են մոտ 60.000 թեկնածուներ։
- Բոլոր դերասանների պայմանագրերում առկա էր մի կետ, ըստ որի նրանք պիտի խաղային Հարրի Փոթերի մասին 3 վեպերի էկրանավորումների մեջ այն նույն դերերում, որոնք խաղում էին առաջին մասում։ Հենց դա պատճառ դարձավ, որ նկարահանումներից հրաժարվեցին մի շարք դերասաններ, ովքեր չէին ցանկանում կապված լինել նման երկար պայմանագրով։
- Թիմ Ռոթը երկար ժամանակ երկմտում էր «Հարրի Փոթեր» և «Կապիկների մոլորակը» ֆիլմերի դերերի ընտրության մեջ։ Ի վերջո, նա որոշեց խաղալ կապիկի։
- Ջո Սովերբուցը՝ Լոնդոնի երիտասարդ բնակիչը, ով հնչունավորել էր Հարրի Փոթերին Nintendo և PlayStation խաղերի համար, հրավիրվեց ֆիլմում հնչունավորելու 2 տեսարան այն բանից հետո, երբ 12-ամյա Դենիել Ռեդկլիֆի ձայն կտրվել էր նկարահանումների ընթացքում։
- Հարրի Փոթերի բվի՝ Բուկլյայի (անգլ.՝ Hedwig) դերի համար ներգրավված են եղել միաժամանակ 3 բուեր՝ Օոկը, Գիզմոն և Սպրաուտը։
- Առաջին ֆիլմը ամբողջ աշխարհում հայտնի է որպես «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» (անգլ.՝ "Harry Potter and the Philosopher's Stone") բացի ԱՄՆ-ից։ Հյուսիսամերիկյան վարձույթում անվանումը փոխված էր որպես «Հարրի Փոթերը և Կախարդական քարը» (անգլ.՝ "Harry Potter and the Sorcerer's Stone")։ Այդ պատճառով բոլոր այն տեսարանները, որտեղ հիշատակվում է փիլիսոփայական քարը, նկարահանվել են երկու անգամ. առաջին դեպքում դերասանները արտաբերում են «փիլիսոփայական քար» (Philosopher's Stone), երկրորդ դեպքում՝ «կախարդական քար» (Sorcerer's stone)։ Նման տարբերակվածությունը վերաբերում է համանուն խաղին ևս՝ հիմնված ֆիլմի վրա։ Դա պայմանավորված էր նրանով, որ ֆիլմի և խաղի ստեղծման ժամանակ ԱՄՆ-ում գիրքն արդեն լույս էր տեսել այլ անվանմամբ (Sorcerer's stone), քանի որ հրատարակիչները հանգել էին նրան, որ երեխաները չեն կարդա գիրք, որի վերնագրում կա «փիլիսոփայական» արտահայտությունը։
- Ֆիլմի տեսարաններից մեկում, երբ Հարրին, Ռոնը և Հերմիոնան գալիս են Հագրիդի խրճիթ, նա նվագում էր ինքնաշեն շվիով։ Այդ պահին նա նվագում էր ֆիլմի սաունդթրեքից "Hedwig's Theme" հատվածը։
- Անհայտացող աստիճանների մոտի դիմանկարների շարքում նկատելի է Հենրի VIII-ի երկրորդ կնոջ և Եղիսաբեթ I-ի մոր՝ Աննա Բոլեյնի պատկերը։ Նրա շատ ժամանակակիցներ են պնդում, որ Աննան կախարդուհի էր։
- Նկարահանումների ժամանակ օգտագործող շերտավոր կատուն անհետ կորավ և գտնվեց միայն ուժեղացված փնտրտուքներից հետո 2 օր անց։
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads