From Wikipedia, the free encyclopedia
Ալմազ Այանա (ամհարերեն՝ አልማዝ አያና ኤባ, նոյեմբերի 21, 1991[1], Benishangul-Gumuz Region, Եթովպիա), եթովպիացի թեթև ատլետ, ով մասնագիտացած է երկար տարածություններ վազելու մեջ։
Ալմազ Այանա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Ամբողջական անուն՝ | Ալմազ Այանա Էբա |
Ազգություն՝ | Եթովպիա |
Մասնագիտացում՝ | Վազք |
Երկիր՝ | Եթովպիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | նոյեմբերի 21, 1991 (32 տարեկան) |
Ծննդավայր՝ | Benishangul-Gumuz Region, Եթովպիա |
Հասակ՝ | 1,66 ± 0,01 մետր |
Քաշ՝ | 47 կիլոգրամ |
Իր կարիերայի սկզբում մասնագիտացած է եղել խոչընդոտներով 3000 մետր վազքի մեջ, պատանիների շրջանում սահմանել է համաշխարհային ռեկորդ՝ 9:22.51:
2013 թվականի աշխարհի առաջնության 5000 մետր վազքի բրոնզե մեդալակիր 14:51.33 արդյունքով։ 2013 թվականին Ֆաննի Բլանկերս-Կունի հիշատակին անցկացվող մրցաշարի 5000 մետր վազքի հաղթող 14:52.42 արդյունքով։ 2013 թվականի Meeting Areva մրցաշարի 5000 մետր վազքի փոխչեմպիոն 14:25.84 արդյունքով։
2015 թվականի աշխարհի առաջնության 5000 մետր վազքի ոսկե մեդալակիր 14:26.83 արդյունքով։ 2015 թվականի IAAF Diamond League Shanghai մրցաշարի 5000 մետր վազքի հաղթող 14:14.32[2]: 2015 թվականի Meeting Areva մրցաշարի 5000 մետր վազքի փոխչեմպիոն 14:21.97 արդյունքով[3]։
2016 թվականի IAAF Diamond League Rome մրցաշարի 5000 մետր վազքի հաղթող 14:12.59 արդյունքով։ 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի 10000 մետր վազքի հաղթող 29.17,45 արդյունքով, որը համարվում է համաշխարհային ռեկորդ (նախկինը պատկանել է չինացի Վան Ցզյունսյային)։
Տարեթիվ | Մրցաշար | Անցկացման վայր | Տեղ | Տարածություն (մ) | Ժամանակ |
---|---|---|---|---|---|
2015 | Աշխարհի առաջնություն | Պեկին | 1 | 5000 | 14:26.83 |
2016 | IAAF Diamond League | Հռոմ | 1 | 5000 | 14:12.59 |
2016 | Ամառային օլիմպիական խաղեր | Ռիո դե Ժանեյրո | 1 | 10000 | 29:17.45 ՀՌ ՕՌ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.