Ահուրա Մազդա
From Wikipedia, the free encyclopedia
Ահուրամազդան (ինչպես նաև Ահուրա-Մազդա) զրադաշտականության կրոնի գերագույն աստծո անունն է։ Ըստ կրոնական ավանդաբանության, նա ով ներկայանում է որպես Ահուրամազդա ստեղծել է երկինքը, երկիրը և մարդուն։ Բարու և չարի պայքարի մեջ Ահուրամազդան ներկայացնում է բարիությունը նա հավիտենական պայքարի մեջ է չար աստծո՝ Ահրիմանի հետ։ Ահուրամազդա բառի ծագումնաբանությունը ուսումնասիրված չէ և որպես կանոն ներկայացվում է որպես իրանական։ Իրանցիները իրենց հերթին չեն կարողանում տալ բառի ստուգաբանությունը, քանի որ այդ բառը կամ բառակապակցությունը ծագումնաբանական առումով կապված չէ Ֆարսի մշակույթի հետ։ Առաջին անգամ Ահուրա Մազդայի անունը գրավոր նյութերում ի հայտ է գալիս Աքեմենյան դարաշրջանում (մ.թ.ա. 550-330 թթ.) Բեհիսթունի արձանագրություններում։ Մինչև Արտաքսերքսես II-ը Ահուրա Մազդան միակ աստվածն էր, ապա սկսեց նրա պաշտամունքը ևս երկու աստվածներ Միհր՝ Միթրա և Զերվան։ Հայոց մշակույթի մեջ Ահուրամազդա անունը հայտնի է նաև որպես Որմիզդ, Հորմիզդ, Օրմիզդ, նոր պարսկերենում՝ Հորմոզ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հոդվածների շարք նվիրված |
Հիմնական |
Բարի և չար ուժեր |
Սրբազան տեքստեր և աշխատություններ |
Ավեստա |
Էպոսներ և լեգենդներ |
Դենքարդ · Բունդահիշն |
Մշակույթ և խորհրդանիշներ |
Օրացույց · Փառատոններ |
Տարածում և հալածանք |
Զրադաշտականությունը Իրանում |
Կարդացեք նաև |
Սովորույթի համաձայն Արամազդ անունը բխեցվում է Ահուրամազդա անունից։ Որոշ ուսումնասիրողներ վիճարկում են այդ թեզը[1]։ Հոդվածը տպագրվել է 2015 թ. «Լուսանցք» թերթի թիվ 29, 30, 31, 32 համարներում[2]։