Դև
From Wikipedia, the free encyclopedia
Դև (հին հունարեն՝ δαίμων՝ դայմոն բառից, որը թարգմանաբար նշանակում է «ոգի, աստվածություն»[1]), գերբնական արարածների կամ ոգիների հավաքական անվանում, ովքեր աստվածների համեմատ ունեն ավելի ցածր դիրք[1]։ Դևերը լինում են ինչպես չար, այնպես էլ բարի[1]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դև (այլ կիրառումներ)
Դև | |
---|---|
«Դևերը հարվածում են Անտոն Մեծին» | |
Տեսակ | Սնահավատություն և Աստվածաշնչյան հասկացություն |
Ենթատեսակ | ոգի, դիցաբանական կերպար, Ընկած հրեշտակներ և գերբնական էակ |
Դիցաբանություն | Հունական դիցաբանություն, քրիստոնեություն |
Անունը այլ լեզուներով | անգլ.՝ demon, daemon, daimon; Աստվածաշնչում թարգմանվել է որպես devil, գերմ.՝ teufel |
Այլ մշակույթներում | Սատանա, Ջին, Դևա |
Երևի համընկնում է | Չար ոգի, սատանա, Ջին, Daeva?, genius?, Ոգի (դիցաբանություն), supernatural beings in Slavic folklore?, akuma? և mazoku? |
Կապված կերպարներ | Դայմոնիոս, Արքոնտ, Հրեշտակ |
Demons Վիքիպահեստում |
Սոկրատեսը և նրա հետնորդներ Պլատոնը, ստոիկները և մյուսները դևերին բնութագրում էին որպես մարդու «ներքին ձայն», խիղճ։ Հռոմեական դիցաբանության մեջ կա Գենիոսի կերպար[1], իսկ քրիստոնեության մեջ՝ պահապան հրեշտակը[2][3][4]։
Քրիստոնեության ընդունումից հետո սլավոնները «դև» բառը օգտագործել են որպես հոմանիշ բես բառին, որով 11-րդ դարից սկսած[5] Ռուսիայում բնակիչները անվանել են հեթանոսական աստվածների դինաստիային։ Աստվածաշունչը հունարենից թարգմանելու հետո, եկեղեցական սլավոները և ռուսերեն լեզուներում «դևը» դարձել է բեսի հոմանիշ[6], իսկ անգլերենում և գերմաներենում կիրառվում է «սատանա» բառը անգլ.՝ devil, գերմ.՝ teufel: