Արագոն
From Wikipedia, the free encyclopedia
Արագոնը (արագոներեն՝ և իսպ.՝ Aragón [aɾaˈɰon], կատ.՝ Aragó [aɾaˈɣo]) ինքնավար համայնք է Իսպանիայում, որը գտնվում է երկրի հյուսիսում և սահմանցկում է դրսում Ֆրանսիայի հետ, իսկ ներսում Իսպանիայի Կաստիլիա-Լա Մանչա, Կաստիլիա և Լեոն, Կատալոնիա, Ռիոխա, Նավառա և Վալենսիա ինքնավար համայնքների հետ։ Արագոնի օրը ապրիլի 23-ն է՝ Սուրբ Գևորգի (իսպ.՝ San Jorge) որը, որ Արագոնի պաշտպանն է։ Պատմական մարզ իսպանիայի հյուսիս-արևելքում, Էբրո գետի ավազանում։ Գրավում է Արագոնյան հարթավայրի մեծ մասը, նրան պարփակող Պիրենեյների կենտրոնական շրջանները։ Նրա մեջ են մտնում Սարագոսա, Տերուել, Ուեսկա վարչական մարզերը։ Տարածությունը՝ 47.7հզ.կմ²-է, բնակչությունը՝ 1.1 մլն (1968)։ Գլխավոր քաղաքը՝ Սարագոսա։ Հարթավայրում գերակշռում են չոր տափաստանները, լեռներում՝ լայնատերև և փշատերև անտառները։ Բնակչության 65%-ը զբաղվում է գյուղատնտեսությամբ (ձիթենի, խաղող, շաքարի ճակնդեղ, անջրտի հողերում՝ հացահատիկ)։ Արդյունահանվում են քարածուխ (Ուտրիլյաս), երկաթ (Օխոս-Նեգրոս), ծծումբ (Լիբրոս), գործում են խոշոր ՀԷԿ-եր և ՋԷԿ, կան գինեգործական, ալրաղաց, շաքարի, յուղի և քիմիական արդյունաբերության ձեռնարկություններ։ IX դարին հիմնադրվել է Արագոնի կոմսությունը։ 1035 թ.-ի Արագոն ինքնուրույն թագավորություն էր։ 1148 թվականին Ալֆոնս I (1104-1134 թթ.) նվաճեց Սարագոսան և ընդարձակել պետության սահմանները։ 1479 թ.-ին Ա-ի և Կաստիլիայի թագավորությունները միավորվեցին Իսպանիա միսանական պետության մեջ[1]։
Արագոն իսպ.՝ Aragón արագոներեն՝ Aragón, կատ.՝ Aragó | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Իսպանիա | ||||
Հիմն | Himno de Aragón | ||||
Կարգավիճակ | Ինքնավար համայնք | ||||
Մտնում է | Իսպանիա | ||||
Ներառում է | 3 պրովինցիաներ՝ Սարագոսա Թերուել Ուեսկա | ||||
Վարչկենտրոն | Սարագոսա | ||||
Խոշորագույն քաղաք | Սարագոսա | ||||
Ամենաբարձր կետ | Անետո | ||||
Օրենսդրական մարմին | Aragonese Corts? | ||||
Նախագահ | Մարսելինո Իգլեսիաս (ԻՍԲԿ) | ||||
Հիմնական լեզու | Իսպաներեն, արագոներեն, կատալաներեն | ||||
Պաշտոնական լեզուներ | իսպաներեն, Արագոներեն և կատալաներեն | ||||
Բնակչություն (2005) | 1 269 027 (11 տեղ) | ||||
Խտություն | 89,95 ( 13 տեղ) | ||||
Տարածք | 47 719 (4 տեղ) | ||||
Բարձրություն ծովի մ-ից՝ - Բարձրագույն կետ | Անետո 3 404 մ | ||||
Սահմանակցում է | Կատալոնիա, Նավառա, Վալենսիա, Ռիոխա, Կաստիլիա և Լեոն, Կաստիլիա-Լա Մանչա, Նոր Ակվիտանիա և Օկսիտանիա | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոխարինեց | Captaincy General of Aragon? և Արագոնի թագավորություն | ||||
ISO 3166-2 կոդ | ES-AR | ||||
aragon.es(իսպ.) | |||||